Գլխավոր » Լրահոս, Քաղաքականություն

Երիտասարդ ազգերը օրն ի բուն գլուխները կախ աշխատելով թռիչքաձև առաջընթաց են ապահովում, իսկ մենք զբաղված ենք հասուն քաղաքական վեճերով. Գարիկ Քեռյան

Մայիս 3, 2018թ. 00:06
Գարիկ Քեռյան

Փաստորեն զարգացման մասին մտածելու և գործելու ժամանակ չի մնում: Չինաստանում գյուղ կա երեք միլիոն բնակչություն ունի: Գյուղը կառավարում է գյուղապետը մի քանի աշխատակիցներով: Բոլորը զբաղված են աշխատանքով, իրար գզելու քաղաքականության ժամանակ չկա:

Հայաստանում հաստատ այդքան մարդ չկա, բայց ունենք նախագահ իր աշխատակազմով, կառավարություն ու վարչապետ նախարարներով ու անթիվ բյուրոկրատներով, Ազգային ժողով, պատգամավորներով ու նազիր վեզիրներով, քաղաքապետարաններ, մարզպետարաններ, գյուղապետարաններ իրենց հազարավոր պաշտոնյաներով, ուռճաչված դատական մարմիններ և այլն և այլն:

Իսկ որն է մեր ամենօրյա գործն ու անելիքը, ինչով ենք զբաղվում:

2012թ. փոթորկվում էինք խորհրդարանական ընտրություններով, 2013թ. նախագահական, 2014-15թթ. զբաղված էինք սահմանադրության փոփոխությամբ, 2016-ին ամբողջ տարի գուշակություններ էինք անում ով է լինելու վարչապետը, 2017-ին հերթական աղմուկ աղաղակով խորհրդարանական ընտրություններով ու վարչապետական գուշակություններով փակեցինք տարին: 2018-ը արդեն տեսնում եք ինչ անակընկալներ է մատուցում:

Աշխատանքի, ստեղծագործության և զարգացման ժամանակ էլի չկա: Ինձ թվում է, որ Հայաստանում կառավարման այդքան էլ շատ բան չկա: Լավ կառավարել նշանակում է չխանգարել մարդկանց աշխատել, լավագույն դեպքում օգնել:

Մի բան պարզ է, այսքան անիմաստ քաղաքական գործընթացները, որ մենք մեր գլխին սարքում ենք, կասեցնում են զարգացումն ու առաջընթացը:

Երիտասարդ ազգերը օրն ի բուն գլուխները կախ աշխատելով թռիչքաձև առաջընթաց են ապահովում, իսկ մենք հասուն քաղաքական վեճերով բոլոր մութ կետերը լուսացնում ենք, հետո լույս կետերը մթնեցնում և այսպես շարունակ: Այս էլ այսօրվա մտորումներից:

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն