Գլխավոր » TOP, Լրահոս, Քաղաքականություն

Իրավիճակից դուրս գալու միակ իրատեսական սցենարը. առաջարկում է Բագրատ Եսայանը

Մայիս 2, 2018թ. 13:56
Բագրատ Եսայան

Անկեղծորեն ուզում եմ հասկանալ այն սցենարը, որը ՀՀԿ-ն նախանշել էր իր համար երեկվա քվեարկությունից հետո։ Պատասխանատու քաղաքական ուժը, որն արդեն 23 տարի իշխանության մաս է (1995-99) կամ իշխանության մեջ մեծամասնություն է (1999-2018), չի կարող անպատասխանատու քայլ անել։
Սցենար 1: Երեկվա քվեարկությունից հետո իրենք պետք է իրենց թիկունքում զգային իրենց կողմնակիցների աջակցությունը և փորձեին կյանքը վերադարձնել բնականոն հուն, որը փաստացի անհնար է։ Հեղափոխությունն արդեն անշրջելի իրականություն է։
Սցենար 2: Այդպես քվեարկելուց հետո ոմանք կարող էին առաջարկել կյանքը բնականոն հուն վերադարձնել ուժային տարբերակով, բայց բոլորը, այդ թվում իրենց ամենատաք գլուխները գիտեն, որ սա ևս անհնար է։
Սցենար 3: Հաջորդ քվեարկությանն իրենք առաջարկում են իրենց թեկնածուին։ Սակայն ակնհայտ է, որ կառավարման ռեսուրս այլևս ՀՀԿ-ն չունի։ Այդ ռեսուրսի գոյության բացակայությունն ակնհայտ դարձավ Սերժ Սարգսյանի հրաժարականի օրը, չկա ՀՀԿ-ում մեկը, որն ավելի շատ լծակների տիրապետի, կամ ավելի մեծ ազդեցություն ունենա։
Սցենար 4: Տապալվում է նաև մայիսի 8-ի քվեարկությունը, ԱԺ-ն արձակվում է, 30-45 օրվա ընթացքում նշանակվում են նոր ընտրություններ, որպես պաշտոնակատարներ շարունակում է աշխատել այս կառավարությունը։

Եթե ՀՀԿ-ն ընտրել է այս սցենարը, հույս ունենալով, որ կհաջողվի աշխատեցնել հին լծակները, ստանալ քիչ թե շատ հաշվառելի ձայներ, ուրեմն նրանք իսկապես կտրված են իրականությունից, քանի որ հրապարակը շատ արագ վերածվելու է ընտրական մեքենայի, որն ուղղակի կսրբի, կտանի հին մեխանիզմը, եթե նույնիսկ դրա որոշ բաժինները աշխատելու փորձ անեն։ Արդյունքում իրենք ուղղակի կհայտնվեն բոլոր գործընթացներից դուրս։
Միակ իրատեսականը մնում է ՍՑԵՆԱՐ 5-ը:

Կազմվում է ազգային համերաշխության կառավարություն, մինչև արտահերթ ընտրություններ ճշտված հստակ օրակարգով, համաձայնեցված ճանապարհային քարտեզով, որի խնդիրը, բացի օպերատիվ կառավարումից, կլինի մրցակցային, ազատ ու արդար ընտրությունների կազմակերպումը։ Այս տարբերակը միակն է, որը հենց ՀՀԿ-ին թույլ կտա թեկուզ ինչ-որ մասնակցություն պահպանել ՀՀ քաղաքական կյանքում։

Բագրատ Եսայան

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել TOP, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն