Գլխավոր » Politics, Լրահոս, Քաղաքականություն

Գտե’ք փոխզիջման տարբերակներ

Մայիս 2, 2018թ. 03:37
Tigran Hakobyan

Նորից խոսելու եմ փոխզիջման մասին: Չգիտեմ, ինչպես, ինչի շուրջ, ինչ պայմաններով, ինչ ժամկետով, ում միջոցով: Բայց եթե փոխզիջման ճանապարհը չանցնեք, եթե ազատ քաղաքացուն նորից փորձեք դարձնել հլու հնազանդ հպատակ՛ հետեւանքները կործանարար կլինեն բոլորի համար: Մարդիք նորից կսրբեն արցունքները, կազատեն փողոցներն ու հրապարակները, կզսպեն զայրույթն ու հիասթափությունը, ու, անիծելով երկիրն ու հայի բախտը, կշարունակեն քրտնաջան աշխատել հանուն հանապազօրյա հացի…
Բայց մեկ, երկու, հինգ տարի հետո արդեն ոչ թե 30 զինյալ կգրավեն ոստիկանական ինչ-որ գունդ, այլ անարդարությունից ու անճարությունից խելագարված 300 կամ 3000 ավտոմատավոր կգնան կսրբեն ամբողջ իշխանական համակարգը: Ու արդարության որոնումը կբերի դաժան ու անիմաստ սպանդի, որի զոհը կդարնան մեղավորներն ու անմեղները:
Գտեք փոխզիջման տարբերակներ, առանձ դրսից տղա բերելու ու պատերազմի վտանգով ժողովրդին շանտաժելու…

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Politics, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն