Գլխավոր » Լրահոս, Քաղաքականություն

Ո՞վ է իրականում կեղծում

Մայիս 1, 2018թ. 23:19
Նիկոլի հոդվածը Արցախի մասին

Ո՞րն է Արցախի հիմնահարցի վերաբերյալ վարչապետ դառնալու հավակնություն ունեցողՆիկոլ Փաշինյանի իրական դիրքորոշումը:  Այս կարևորագույն  հարցը կախվեց օդում այն պահից, երբ Փաշինյանի մեկնաբանությունների   հակասական լինելն ակնհայտ դարձավ հանրային ու քաղաքական տարբեր շրջանակների կողմից:

Բոլորն են գիտակցում, որ Արցախի հարցում անթույլատրելի զիջողականությունը, արցախահայության շահերից չբխող ցանկացած դիրորոշում կարող է ճակատագրական լինել  հայկական երկու հանրապետությունների համար, մյուս կողմից նաև բոլորն են հասկանում, որ  զիջողականությունը Արցախյան հարցում հօդս կցնդեցնի Փաշինյանի գլխավորությամբ ձևավորվելիք քաղաքական վերնախավի լեգիտիմությունն ու հանրային վստահությունը։

Եվ ուրեմն ինչո՞ւմ է խնդիրը: Նկատենք, որ Արցախի հարցում ժողովրդի կողմից վարչապետի թեկնածու ներկայացողՆիկոլ Փաշինյանի հայտարարությունները ժողովրդահաճո ոճից այն կողմ չեն անցել: Իսկ  իրականում նա այդպես էլ չի ներկայացրել խնդրի լուծման իր հստակ պատկերացումները:

Փոխարենը Փաշինյան լրագրողին, հետագայում նաև  ընդդիմադիր գործիչին դեռ վաղուց ճանաչողները լավ հիշում են, որ նա ժամանակին եղել է պարտվողական կամ զիջողական գծի կողմնակից գործիչ:  Սրանով իսկ համարվելով Լևոր Տեր-Պետրոսյանի գաղափարակիցը: Սրանք օդում հնչողխոսքեր չեն, այդ մասին են փաստում նրա հրապարակած հոդվածները՝ իր իսկ խմբագրած  ՙՀայկական ժամանակ՚ օրաթերթում:

Եվ ահա, երեկ, երբ խորհրդարանը քննարկում էր վարչապետի թեկնածության հարցը, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արման Սաղաթելյանը  վարչապետի թեկնածու հռչակված Նիկոլ Փաշինյանին հիշեցրեց  նրա հոդվածներից մեկի մասին,  որտեղ  սևով սպիտակի վրա Փաշինյանը  գրում է հետևյալը . ՙԻնձ զարմացնում է, որ մեր երկրում դեռ կան մարդիկ , ովքեր իլյուզյաներ ունեն գրավյալ, եթե կուզեք ազատագրված, եթեկուզեք,  օկուպացված տարածքների վերաբերյալ: Ես չեմ ընդունում այն տեսակետը, թե լավ  դիվանագիտությունը կարող է  այնպես անել, որ այդ  տարածքները  չվերադարձվեն Ադրբեջանին: … մերը թողած՝ ուզում ենք տեր լինել ուրիշին: Եվ իսկապես, ինչո՞ւ պիտի մերը լինեն Ադրբեջանի 7 շրջանները…՚:

Պատգամավոր Սաղաթելյանը խնդրեց Փաշինյանից պարզաբանել արդյոք այսօր իր կողմից հնչեցվող ու հիշյալ հոդվածում արտահայտված  դիրքորոշմների մեջ չկա՞ն հակասություններ,  եթե կան ապա  ինչո՞վ է նա բացատրում այդ հանգամանքգ,  գուցե քաղաքական իրադրության փոփոխմա՞մբ:

Հարցադրումից ակնհայտորեն լարված Նիկոլ Փաշինյանը միանգամից  հերքեց ու կեծիք որակեց Սաղաթելյանի ներկայացրած տեղակատվությունը, ասելով, թե արդեն 5 տարի սոցցանցերում շրջանառ ության մեջ է դրված հիշյալ կեղծիքը, թե իբր ինքը դա գրել է Հայկական ժամանակում: ՙԱյս ընթացքում ես 15 անգամ հրապարակել եմ ՙՀայկական ժամանակի՚ իմ հոդվածի լուսապատճենը,  որտեղ ձեր ասած որևէ նախադասություն գոյություն չունի ու ես ցավում եմ, որ դուք սա իմանալով, իմ 15  անգամվա հերքումները չե՞ք նկատել ու հիմա ԱԺ նիստում զբաղված եք դեզինֆորմացիա տարածելով՚՚:

Սակայն  շատ կարճ ժամանակ անց իրաեղեն ապացույցը՝ ՙՀայկական ժամանակ՚ օրաթերթի  2001 թ. մայիսի 22-ի համարը ձեռքին դահլիճ մտավ Արման Սաղաթելյանը:

ՙՊարոն Փաշինյան, Հայկական ժամանակ օրաթերթի 2001-ին  լույս տեսած համարը երեկվանից դրված է իմ աշխատանքային սեղանին:  Ինձ հետ բերել եմ իրեղեն ապացույց, որպեսզի ցուցադրեմ,  ու նայեմ ձեր աչքերին:  Թերթի երկրորդ էջին ՙ Ըստ այդմ՚ խորագրի ներքո տպագրված  է ձեր հոդվածը, որը ստորագրված է ձեր անվամբ՝ Նիկոլ Փաշինյան, որտեղ նույնությամբ շարադրված է այն ամենը, ինչը ես ընթերցեցի իմ հարցում և ինչը դուք անվանեցիք կեղծիք և դեզինֆորմացիա՚:

Արման Սաղաթելյանը նաև տեղեկացրեց, որ այդ նույն հոդվածը 2012-ին տեղադրված է եղել ՙՀայկական ժամանակ՚  օրաթերթի էլեկտրոնային կայքում, ինչը արժանացել է որոշ շրջանակների բուռն արձագանքին, որից հետո հեռացվել է կայքից:

Բացահայտելով փաշինյանական հերթական կեղծիքը Արման Սաղաթելյանը հայտարարեց. ՙԵս շատ ցավում եմ  դրա համար, դուք կարող եք անշուշտ միշտ փոխել ձեր դիրքորոշումը, շտկել ձեր վերաբերումքը այս կամ այն հարցի վերաբերյալ՝ ելնելով քաղաքական իրողություններից,  բայց համոզված եմ, որ այս ամբիոնից ակնհայտ սուտ հնչեցնելը քաղաքական գործիչին հարիր պահվածք չէ՚:

 

 

 

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն