Գլխավոր » NKR, Լրահոս, Քաղաքականություն

Ադրբեջանի դիրքորոշումը ոչ-կառուցողական է, ագրեսիվ է, և մեր հիմնական խնդիրն է հետևողականորեն ուժեղացնել մեր բանակը. Նիկոլ Փաշինյան

Ապրիլ 30, 2018թ. 17:45
Նիկոլ փաշինյան

«Այս ժողովրդական զարթոնքը բարձրացնում է նաև Հայաստանի անվտանգության մակարդակը»

Հայաստանյան ներկայիս իրադարձությունների՝ Լեռնային Ղարաբաղի հարցում, մասնավորապես՝ սահմաններին, շփման գծում իրավիճակի վրա հնարավոր ազդեցության առնչությամբ նա հայտարարեց․ – «Մենք կարծում ենք, որ այս ժողովրդական զարթոնքը բարձրացնում է նաև Հայաստանի անվտանգության մակարդակը, որովհետև, կարծում եմ, բոլորին ակնհայտ է, որ այս ամենի արդյունքում թե՛ ժողովրդի և թե՛ բանակի մարտական ոգին բարձրանում է: Ես, իհարկե, լիարժեք սատարում եմ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանություններին, և, իհարկե, վարչապետ ընտրվելու պարագայում առաջին քայլերից մեկը կլինի անվտանգության հետ կապված օպերատիվ իրավիճակին ծանոթանալը և անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելը»:

Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման վերաբերյալ իր դիրքորոշումը, հայտարարեց Փաշինյանը, չի փոխվել․ – «Ադրբեջանի դիրքորոշումը ոչ-կառուցողական է, ագրեսիվ է, և այն պայմաններում, երբ Ադրբեջանից հնչում են հայտարարություններ, որ նրանք պետք է գրավեն Երևանը, ուրեմն՝ մեր հիմնական խնդիրն է հետևողականորեն ուժեղացնել մեր բանակը, հետևողականորեն ուժեղացնել մեր բանակի մարտունակությունը, մարտական ոգին, հետևողականորեն բարձրացնել մեր հանրության ընդհանուր տրամադրությունը և այդպիսով՝ երկրի պաշտպանունակությունը, և դա է ճանապարհը Ադրբեջանին բերելու կառուցողական դաշտ: Իսկ այն պայմաններում, երբ որ Ադրբեջանը նման ոչ-կառուցողական հայտարարություններ է անում, կարծում ենք՝ բանակցությունների շարունակման համար պետք է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները ի վերջո նպաստեն, որպեսզի Ադրբեջանը վերջ տա իր ագրեսիվ ռիտորիկային և վերադառնա կառուցողական խոսակցության շուրջ»:

 

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել NKR, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն