Գլխավոր » Society, Լրահոս

«Ստեղծելու ենք խումբ, որը լսելու է բոլոր հնարամիտ առաջարկները». Արարատ Միրզոյան

Ապրիլ 29, 2018թ. 21:45
Արարատ Միրզոյան

«Ողջունում եմ բոլոր քաղաքական ուժերին, մասնավորապես՝ խորհրդարանում ներկայացված ուժերի խոհեմությունը՝ ենթարկվելու ժողովրդի կամքին եւ Փաշինյանի օգտին քվեարկելու կամ այլ թեկնածու չառաջադրելու պատրաստակամությունը: Մենք քաղաքական «վենդետա» չենք անելու եւ գնալու ենք համերաշխության, միաբանության ճանապարհով»,-Հանրապետության հրապարակում այսօր «Իմ քայլը» շարժման հանրահավաքում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը: Նա նշեց, որ իրենց երազած Հայաստանն են կառուցելու. «Նոր մասնագետների ենք ներգրավելու, արտասահման մեկնածները հետ են գալու…Ստեղծելու ենք խումբ, որը լսելու է բոլոր հնարամիտ առաջարկները: Մենք էլ ապահովելու ենք այդ գործընթացի քաղաքական առաջնորդությունը՝ քաղաքական կամքը, որը բացակայել է նախորդ տասնամյակում: Դա քաղաքական կամք է, որը կերտելու է մեր երազանքների Հայաստանը»: Դերասան Հայկ Մարությանն էլ, դիմելով ցուցարարներին, ասաց. «Երբ այցելեցինք Գյումրի, Վանաձոր, Իջեւան, Ապարան, տեղում տեսանք, որ սա համահայկական գործընթաց է: Հաճախ եմ ճամփորդում ՀՀ-ում, իրականացնում տարբեր ծրագրեր: Միշտ տեսել եմ մռայել, տխուր, բարկացած հայրենակիցների: Իսկ այս երկու օրում տեսել եմ միայն ժպիտներ»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

aravot.am

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Society, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն