- ԱրմԱր Լուրեր | Armenia News | Հայաստան և Արցախ - http://armarlur.com -

Իրանն սպառնացել է դուրս գալ Արևմուտքի հետ միջուկային ծրագրից

Թեհրանը նախազգուշացրել է, որ կարող է հրաժարվել Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի իրագործումից, եթե դրանում ֆինանսական նպատակահարմարություն չտեսնի:

Ինչպես հայտնում է DW.com-ը՝ վկայակոչելով իրանական աղբյուրը, այս մասին տեղեկացրել է Իրանի արտաքին կապերի հարցերով խորհրդի գլխավոր տնօրեն Աբդոլրեզա Ֆարաջի-Ռադան:

«Եթե Իրանի համար ոչ մի տնտեսական շահ չլինի, մենք նույնպես դուրս կգանք համաձայնագրից», – ասել է իրանցի պաշտոնյան:

Փարաջի-Ռադայի խոսքով՝Թեհրանի եվրոպացի գործընկերները՝ Գերմանիան, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան, պետք է կատարեն իրենց պարտականությունները համապատասխան պայմանավորվածությունների շրջանակներում և ջանքերն ուղղեն Իրանի հետ առևտրային կապերի զարգացմանը:

Իրանական կողմի արձագանքը հետևել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի փորձերին՝ հետ պահելու ԱՄՆ ղեկավար Դոնալդ Թրամփին իրանական համապարփակ ծրագրից դուրս գալուց: