Գլխավոր » Regions, Լրահոս

Թուրքիական ԶՈւ-ն պատրաստվում է լայնամասշտաբ գործողություններ սկսել քուրդ զինյալների դեմ Բինգյոլում

Ապրիլ 29, 2018թ. 19:13
Թուրքիա

Թուրքական ԶՈւ-ն պատրաստվում է լայնամասշտաբ գործողություններ սկսել «Քրդստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորման զինյալների դեմ Բինգյոլում, գրում է թուրքական artigercek.com կայքը։

Ըստ աղբյուրի՝ այդ առիթով հատուկ ռազմական գոտի են հայտարարվել Բինգյոլի նահանգի 8 շրջանների 26 տարբեր համայնքներ ու առանձին տարածքներ։

Փողոց դուրս գալու արգելքի ժամանակավոր ռեժիմն ու ռազմական խստացված վերահսկողությունն այստեղ կգործեն մինչև  մայիսի 14։

Հիշեցնենք, որ ՔԱԿ-ը քրդական կազմակերպություն է, որի հիմնական նպատակն է զինված պայքարի միջոցով Թուրքիայի հարավ-արևելյան, Իրաքի հյուսիսային, Իրանի հյուսիս-արևմտյան և Սիրիայի հյուսիս-արևելյան տարածքներում հիմնել քրդական անկախ պետություն: Թուրք-քրդական հարաբերությունների սրման հերթական փուլը սկսվել է 2015-ի ամռանը:

Կազմակերպությունը 1978 թվականին հիմնադրել է Աբդուլլահ Օջալանը:

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Regions, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն