Գլխավոր » Լրահոս

Գագիկ Ծառուկյանը սատարելու է Նիկոլ Փաշինյանին որպես վարչապետի թեկնածու

Ապրիլ 28, 2018թ. 20:33
գագիկ ծառուկյան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության և խորհրդարանական «Ծառուկյան» ընդդիմադիր դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը վարչապետի թեկնածու չի առաջադրվում եւ սատարելու է Նիկոլ Փաշինյանին որպես թեկնածու: Այս մասին NEWS.am-ին հայտնել են իր աղբյուրները ԲՀԿ-ում:

Քիրչ հետո «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում կլինի Ծառուկյանի հարցազրույցը:

Հիշեցնենք, որ ապրիլի 13-ից Երեւանում եւ Հայաստանի մի շարք քաղաքներում բազմահազարանոց հանրհավաքներ ու ակցիաներ էին տեղի ունենում ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության: Բողոքի ակցիաները գլխավորում էր «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց վարչապետի պաշտոնից եւ վարչապետի պաշտոնակատար դարձավ Կարեն Կարապետյանը:

Սրանով բողոքի ակցիաները չդադարեցին. Փաշինյանը պահանջում էր ՀՀԿ-ի հեռացումն իշխանությունից:

Վարչապետը ընտրության հարցը ԱԺ-ն քննարկելու է մայիսի 1-ի հատուկ նիստում: ՀՀԿ խմբակցությունն արդեն հայտարարել է, որ վարչապետի թեկնածու չի առաջադրելու: «Ելք»-ը հայտարարել է, որ մտադիր է առաջադրել Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը: ՀՅԴ-ն էլ առաջարկել է բոլոր խմբակցություններին վարչապետի միասնական թեկնածու առաջադրել:

Նշենք, որ ԱԺ-ում ՀՀԿ-ն ունի 58 մանդատ, «Ծառուկյան» դաշինքը՝ 31, «Ելք»-ը՝ 9, ՀՅԴ-ն 7 մանդատ: Վարչապետի ընտրության համար անհրաժեշտ է 53 ձայն:

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն