Գլխավոր » Politics, Լրահոս, Քաղաքականություն

«Նիկոլ Փաշինյանը Կարեն Կարապետյանին բանակցությունների չէր հրավիրել, այլ՝ հանրային կապիտուլյացիայի»

Ապրիլ 28, 2018թ. 18:17
Արթուր Մարտիրոսյանը

«Բանակցություններն այդ թեմայով լրատվամիջոցների համար սովորաբար բաց ձեւաչափով չեն անցկացվում: Յուրաքանչյուր բանակցության նպատակը համատեղ լուծում գտնելն է, որն ավելի լավ կբավարարի կողմերի շահերը, քան բանակցությունների այլընտրանքները,  այսինքն, ինքնուրույն կամ այլ խաղացողների հետ  բավարարել այդ շահերը»,- անդրադառնալով Նիկոլ Փաշինյան-Կարեն Կարապետյան չկայացած հանդիպմանը՝ նման կարծիք հայտնեց բանակցային ընթացքի մասնագետ Արթուր Մարտիրոսյանը:

Նա նկատեց, որ Նիկոլ  Փաշինյանը հաճախ հիշատակում է Նելսոն Մանդելային՝ ինչպես իր հերոսի, բայց, ըստ մեր զրուցակցի,  «Մանդելան բանակցություններ վարեց «սատանայի հետ», ռեժիմի ներկայացուցիչների հետ»: Նրա համոզմամբ՝ «Քայլ արա» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը Կարեն Կարապետյանին բանակցությունների չէր հրավիրել, այլ՝ հանրային կապիտուլյացիայի:

«Նա չհրավիրեց այլ բանակցությունների, չէ որ Ծառուկյանի հետ բանակցություններին նա լրատվամիջոցների չհրավիրեց:  Ինչո՞ւ բանակցությունները, գոնե դրանց մի մասը, որոնց ժամանակ կողմերը լուծումների տարբերակներ են մշակում, սովորաբար փակ են լինում, շատ պարզ պատճառով, հանրայնացումը կողմերին չի տալիս հնարավորություն շփվել բոլոր նրբությունների հետ, որոնք կնպաստեն  ստեղծագործական լուծումներ գտնելուն»,- ասաց Արթուր Մարտիրոսյանը:

Ըստ նրա՝ բանակցությունների բաց մասին հրավիրվում են լրատվամիջոցներ այն ժամանակ, երբ կողմերը բան ունեն ասելու արդյունքների մասին:

aravot.am

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Politics, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն