Գլխավոր » Լրահոս, Հասարակություն, Քաղաքականություն

Պետք է թուլացնենք լարվածությունն ու դադարեցնենք ճանճից փիղ սարքել.Զատուլին

Ապրիլ 28, 2018թ. 18:10
Զատուլին +

Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման ու հայրենակիցների հետ կապերի կոմիտեի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը` անդրադառնալով նախօրեին Նիկոլայ Ռիժկովի` Նիկոլ Փաշինյանի մասին արված հայտարարությանը, ասել է, պետք է թուլացնենք լարվածությունն ու դադարեցնենք ճանճից փիղ սարքել:

« Ես չեմ պատրաստվում որեւէ մեկին այստեղ արդարացնել կամ որեւէ մեկի փոխարեն ներողություն խնդրել: Մենք բոլորս հասուն մարդիկ ենք: Կարծում եմ, որ Նիկոլայ Ռիժկովն, ով արդեն տարիքով է եւ անկասկած ազնիվ մարդ է, բաց ներկայացնում է իր տեսակետը: Նա խոսում է այնպես, ինչպես հարկ է համարում», – ասաց Կ. Զատուլինը` նկատելով, որ ինքն այդ հանդիպմանը չի եղել:

«Ճի՞շտ էր ասում, թե՞ ոչ, պետք է, իհարկե, գնահատեն ունկնդիրները, պետք է գնահատեք դուք, մենք: Բայց ես չեմ համարում, որ կարող եմ ինձ թույլ տալ այստեղ կյանքի ուսուցչի դերով հանդես գալ Նիկոլայ Ռիժկովի համար, ով այս տարի դառնում է 90 տարեկան: Ես կթուլացնեի լարվածությունը եւ կդադարեցնեի ճանճից փիղ սարքելու գործընթացը»,-ասաց Զատուլինը՝ հավելելով, որ եթե ամեն խոսքից կառչենք, ապա ոչ մի արդյունքի չենք հասնի:

Հիշեցնենք, որ ՌԴ Դաշնային խորհրդի անդամ, հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովը հայ խորհրդարանականների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով ԱԺ պատգամավորՆիկոլ Փաշինյանին՝ ասել է, որ լսել է նրա ելույթը RBK հեռուստաալիքով, որտեղ նա հիմարություններ էր դուրս տալիս, եւ հասկացել է, որ նրան իշխանություն չի կարելի վստահել: «Этот дурачок никогда не станет премьер-министром»,- ասել է Ռիժկովը:

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Լրահոս, Հասարակություն, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն