Գլխավոր » Լրահոս, Քաղաքականություն

Եթե նիկոլական չես, ուրեմն ազգի դավաճան ես, եթե նիկոլական ես՝ ուրեմն մեր հետ չես, որտեղից այսչափ անհանդուրժողականություն

Ապրիլ 27, 2018թ. 02:08
Կարեն Վերանյան

Ինձ էս ամենում անչափ մտահոգում է մեր էս մի բուռ հասարակությունում էսքան անհանդուրժողականության ու ատելության մթնոլորտը, որը նույնիսկ տարածվում ա դրսի մեր հայրենակիցների շրջանում, մեկս մյուսի նկատմամբ…սարսափելի ա ուղղակի, եթե խորը դատես…

Եթե նիկոլական չես, ուրեմն ազգի դավաճան ես, եթե նիկոլական ես՝ ուրեմն մեր հետ չես…

Կհիշենք, որ նման իրավիճակի սրության պակաս չէր զգացվում նաև ԼՏՊ ժամանակ, նույն պիտակները, նույն որակումները՝ ստրկամտությունից ընդհուպ մինչև ազգի ու համայն մարդկության դավաճանություն ու մեղսագործություն…

Ժող սթափվեք, ի վերջո, ե՞րբ ենք մեր միջից հանելու մեր մի բուռ աշխարհը սև ու սպիտակի պրիզմայով անկացնելու անտրամաբանական տրամաբանությունը…

Ու էս ոգով ու աշարհընկալմամբ մենք խոսում ենք հասարակության բարեկեցությունից, երկրի անվտանգությունից:

Ինչ անձնավորված պիտակներ ասես, որ չստացա այս մի քանի օրերի ընթացքում և դա նրա համար, որ ես յուրայինների ու ոչ յուրայինների չեմ տարանջատում, այլ ներկայացնում եմ իմ փորձագիտական՝ հնարավորինս օբյեկտիվ գնահատականները, վերլուծությունները՝ ելնելով, ԿՐԿՆՈՒՄ ԵՄ, ելնելով երկրիս ու բնակչության անվտանգությունից…

Հա մի բան էլ՝ փողոցում, եթե ցուցարարներին, մեքենաներից կախված ջահելներին փոխադարձ հանկարծ չես ժպտում կամ սիգնալ տալիս, քիչ ա մնում մորթեն քեզ:

Իսկապես ամոթ է մեզ:

ԿԱՐԵՆ ՎԵՐԱՆՅԱՆ

 

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն