Գլխավոր » Լրահոս

Սարգսյանին հեռացնելու համար Նիկոլին շնորհակալ ենք, բայց միայն այդքանը: Ոչ մի դեպքում չի կարելի թույլ տալ, որ նա դառնա վարչապետ

Ապրիլ 26, 2018թ. 23:16
+

Ոչ մի դեպքում չի կարելի թույլ տալ, որպեսզի լիբերալիզմի ամենավառ ներկայացուցիչ Փաշինյանը դառնա վարչապետ։ Նրա շուրջ բոլորը հավաքված սորոսի զավակները վկա։ Մի արեք այդ բանը։ Համոզված եմ, որ Փաշինյանը 30 րոպեից ավել չի կարող դիմանալ ճշգրիտ շարադրված հարցաշարին։

ՍՍ-ին հեռացնելու համար նրանից շնորհակալ ենք, բայց միայն այդքանը։ Մի զբաղվեք կռապաշտությամբ։

Նիկոլը չունի իրական ղեկավարի ունակություններ և որակներ։ Նա կկործանի երկիրը ամենակարճ ժամկետներում։ Իհարկե, սա չի նշանակում, որ ՀՀԿ–ն չպետք է կազմալուծվի։

Հանրապետականներից մի քանի հոգի շատ լավ հասկանում են, թե Նիկոլը ում է ձեռնտու, բայց և այնպես, նրանք գնում են այդ քայլին, որպեսզի կարողանան համընդհանուր կործանման ֆոնին պահպանել գողոնը։

Նիկոլի կողքին կանգնած օլիգարխը արդեն իսկ այն փաստն է, որ նա երբեք էլ կռիվ չի տա օլիգարխիկ համակարգի դեմ, որը համար առաջին թալանի մեխանիզմն է գլոբալ ուժերից ներդրված։

Ցանկացած ոք, ով այս գրառումից կարող է հիվանդանոց ընկնել, նախորոք համեցեք դեղատոմսը ստանալու։

Իր ֆեյսբուքյան էջում գրում է Արթուր Ալեքսանյանը

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն