Գլխավոր » Լրահոս, Հարցազրույցներ, Քաղաքականություն

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԴԱՍԱԿԱՆ ԻՄԱՍՏՈՎ ԳՈՒՆԱՎՈՐ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ Է

Ապրիլ 25, 2018թ. 22:57

Հարցազրույց Նորավանք ԳԿՀ Քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար  ԿԱՐԵՆ ՎԵՐԱՆՅԱՆԻ հետ

-Երբ Նիկոլ Փաշինյանը սկսեց իր շարժումը,  շատերը վստահաբար պնդում էին, թե սա զուտ ներհայաստանյան շարժում է, որում Արմուտքի ու Ռուսաստանի ՙՙմատը՚՚ խառը չէ:  Դուք որպես փորագետ, և՞ս այդ կարծիքին եք:

-Նման մեծամասշտաբ զանգվածային միջոցառումները, երթերն ու ցույցերը ինքնաբուխ չեն կարող լինել: Դրանք որպես կանոն  լինում են հստակ  կազմակերպված: Իսկ Հայաստանի պարագայում միանշանակ կարող ենք ասել, որ ներքին ու արտաքին գործոնները մեկմեկու հետ  շատ փոխկապակցված են: Հետևաբար, այս ամենը պետք է գնահատել ինչպես ներքին, այնպես էլ աշխարահաքաղաքական զարգացումների տեսանկյունից: Արտաքին գործոնը զատել ներքաղաքական խնդիրներից  կլինի զուտ սուբյեկտիվ մոտեցում, քանի որ, ինչպես ցույց է տալիս միջազգային փորձը, զանգվածային ակցիաները հիմնականում ինքնաբուխ  չեն լինում,  դրանք զուգորդվում են արտաքին ազդակներով:

Եվ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած շարժումն ի սկզբանե ինձ  հիշեցրեց  դասական գունավոր հեղափոխություն, որը տեղի է ունենեցել տարբեր երկրներում, ու հիմականում հետխորհրդային երկրներում: Դրանք հիմականում լինում են շատ լավ կազմակերպված, ծրագրված, հագեցած նորագույն քաղտեխնոլոգիաներով ու հոգեբանական և զգացմունքային էֆեկտների վրա հիմնված գործիքակազմերով: Գրեթե նույն սցենարը մենք տեսել ենք Ուկրաինայում, Վրաստանում: Ու պետքէ հիշենք, որ դրա հետևանքով այս երկրներն ունեցան տարածքայի կորուստներ, իսկ Ուկրաինայում մինչև հիմա քաոսային վիճակ է:

Իսկ Հայաստանում իրավիճակն այսպիսին է.  հասարակություն-իշխանություն անդունդը, առկա անվստահության մթնոլորտը, կուտակված բազմաթիվ խնդիրները՝ սոցիալական, տնտեսական,  արդարության պակասը, որոնց լուծման համար չգտնվեցին արդյունավետ ճանապարհներ, այսօր դրանք օգտագործվում են այս շարժման կողմից:  իշխանությունը պետք է գիտակցեր, որ նման ներքին խնդիրների առկայությունը նպաստավոր հողէ ստեղծում արտաքին շարժումների ակտիվացման համար:

Ըստ իս, արտաքին կենտրոնների կողմից հստակ ուսումնասիրվել,  վերլուծվել են մեզանում տեղինունեցած նախորդ բոլոր շարժումների փորձը, և  ՙԷլեկտրիկ Երևանիՙ և  դրան նախորդած մարտի 1-ի դեպքերի ու առհասաարկ բոլոր ակցիաների փորձը՝ և  դրականը,  և բացթողումները,  սխալները, ու դրա հիման վրա ստեղծվել է տեղական մոդել,   նախկին ակցիաների ժամանակ թույլ տրված ձախողումները այս անգամ հմուտ կերպով շտկվել են, նաև կիրառվեց փոքր հավաքների ցանցային մարտավարությունը, ու այս ամենւը միասին փաստորեն աշխատեց:

Կրկնում եմ, այս շարժումը  կարելի է որակել որպես գունավոր հեղափոխություն, իսկ  խմորումները դեռևս մեզ մոտ նոր են հասունանում: Ու ամենից վտանահգավորն այ , էոր նման իրավիճակում  չկան դրական զարգացումների  ակնկալիքներ,  քանի որ գործըբթացների ընդհանուր տրամաբանությունը տանում է համակարգերի բախման, ուղիղ առճակատման՝ թե արտաքին քաղաքականության՝ տարածաշրջանային, միջազգային հարաբեությունների դաշտում,  թե ներքաղաքական:

-Մինչդեռ ժողովրդին  հավատացնել, թե այս շարժման տերն ինքն է,  ինքն էլ ում կուզի հենց փողոցից կբերի իշխանության կամ կհեռացնի:  

-Քաղաքական  տեխնոլոգիաների նպատակն ու բուն էությունն էլ հենցայն է, որ մարդկանց տեղափոխեն  գցեն  հոգեբանական զգացմունքների դաշտ որտեղ  բացակայում է ռացիոնալ մտածողությունը,  այսինքն, չեն հնչում  քաղաքագիտական լուրջ մոտեցումներ,  հասարակական ողջամիտ  կարծիք,  առհասաարկ բացակայում է առողջ բանավեճը, ինչը չափազանց կարևոր հանգամանք է նման իրավիճակներում: Եթե հետևեք սոցիալական ցանցերի գրառումներին,  ապա կնկատեք, երբ առողջ բանավեճի շրջանակներում մեկի կարծիքին հակասող կարծիք  ես գրում,  դա լուրջ վիրավորանքների, անձնական պիտակավորումների տեղիք է տալիս: Սա փաստում է այն մասին, որ հասարակության այն հատվածը, որը գնում է Փաշինյանի հետևից, մեծամասամբ աֆեկտի տակ է գտնվում:

Պատահական չէ, որ Փաշինյանը թիրախավորեց  երիտասարդությունը՝ ուսանողներին,  դպրոցականներին,  որոնք բացարձակապես տեղեկատվություն չունեն այն գործընթացների մասին, որոնք տեղի են ունենում Հայաստանի քաղաքական, ռազմական, տնտեսական դաշտում: Այսինքն, սա լրջորեն ծրագրավորված քաղաքական շարժում է, ու այն չի կարելի ժողովրդական կամ ազգային որակել: Սա արհեստականորեն ստեղծված տարբեր էֆեկտների վրա աշխատող ակցիա է, որը հիմնված է հասարակության այն հատվածի վրա, որը, ինչպեսասացի,  բավականին թյուր պատկերացումներ ունեն երկրի անվտանգությանն առնչվող հարցերի վեաբերյալ:

Ես վստահ եմ, այն պահին երբ այս զգացմունքային ֆոնը, կրքերը կթուլանան ու  քաղաքական  դաշտում կլինի որոշակի հանդարտությւոն, մենք այդ պահին կհամոզնենք որ երկիրը կանգնել է  ավելի լուրջ իրավիճակի առաջ, քան մինչ հեղափոխությունն էր: Քանի որ նման իրավիճակներում երկիրը, դառնում է էլ ավելի խոցելի արտաքին մարտահրավերների առաջ: Ի վերջո մենք չպետքէ մոռանանք, որ Հայաստանը գտնվում է պատերազմական իրավիճակում:

-Մի կողմից, Փաշինյանը  հայտարարում է, թե շարժումնը չունի հակառուսական ուղղվածություն, որ ինքը շատ կարևորում է  ՀՀ-ՌԴ ռազմավարական գործընկերային համագործակցությունը,  բայց մյուս, կողմից կա համոզմունք, որ Արևմուտքից ուղղորդվող շարժման նպատակը Հայաստանը Ռուսաստանից պոկելն է:

-Ինչպեսարդեն ասացի, շարժուը հիշեցնում է դասական գունավոր հեղափոխություն, որը  մշտապես իրականացվում է  Արևմուտքի կողմից: Այն, որ Փաշինյանը խոսում է  հայ-ռուսական համագործակցության շարունակականության ու այն ամրապնդելու կարևորության մասին, դեռ չի նշանակում, որ չկա հակառուսական տրամադրվածություն: Ինչ նպատակ է հետապնդում Փաշինյանը նման մտքեր հնչեցնելով. նա փորձում է Ռուսաստանի քաղաքական, իշխանական էլիտայի հետ գնալ երկխոսության և այդ միջոցով ամրապնդել  իր քաղաքական հենարանը՝ ի հաշիվ Կարեն Կարապետյանի և նրա հենարան ուժի: Սա ես համարում եմ զուտ ներքաղաքական  պայքարի դրսևորում: Իսկ գունավոր հեղափոխություն հիշեցնող շարժումը չի կարող ինքնանպատակ լինել, և այն կարևոր միջոց է հետխորհրդային տարածքում ՌԴ հետ դաշնակցող, գործընկեր երկրներին նրանից կտրելու և այդ տարածքում ՌԴ ազդեցությունը թուլացնելու համար:

-Իսկ  ինչպե՞ս հասկանալ Ռուսաստանի  անտարբերության հասնող չեզոք վերաբերմունքը, մի բան, որը չտեսանք ՙէլեկտրիկ Երևան՚ շարժման ժամանակ. Ռուսաստանում  չկար մի լրատվամիջոց ու քաղաքագետ, որը չխոսեր Երևանում  կատարվողի մասին ու այն չորակեր գունավոր հեղափոխություն: Այսօր լռում են: 

-Նախ բավական տարբեր են ժամանակները.  ՙէլեկտրիկ Երևանիՙ  ժամանակ ու այսօր փոփվել են երկներում առկա  քաղաքական իրավիճակները և տարածշրջանային իրադրությունը: Ես իհարկե,  ՌԴ ներկայիս դիրքորոշումը  չեզոքություն չեմ որակի, այլ կմեկնաբանեմ հետևյալ կերպ. կարծում եմ չի միջամտի քանի դեռ համոզված է, որ իր շահերը համընկնում են ՀՀ ներքաղաքական հարցեի լուծումների  հետ:

Մի կարևոր դիտարկում ևս. ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրման ժամանակ,  հայաստանյան, ռուսաստանյան փորձագիտական տարբեր շրջանակներ առաջ էին քաշում այն մոտեցումը, թե այդ համաձայնագրի ստորագրումը բխում էր նաև ՌԴ շահեից ու ՌԴ-ն այդտեղ խնդիրներ չի տեսնում: Բայց ես հակառակ կարծիքին եմ եղել ու  ներկայիս, այսպես կոչված չեզոքությունը  պայմանավորում եմ ՀՀ-ԵՄ համաձայնագրի հանդեպ Ռուսաստանի դժգոհությամբ:

Վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո, ՌԴ-ն հիմա փորձում է առավելապես հիմվել այն քաղաքական ուժերի ու լիդերներ վրա, որոնք կարող են հավասարկշռել Նիկոլ Փաշինյանի շարժմանը: Թե որքանո՞վ դա կստացվի, դժվար է ասել, քանի որ մեզ մոտ հիմա գունավոր հեղափոխություն է, ինչը նշանակում է՝ բախվում են Արևուտքի ու Ռուսաստանի  շահերը: Իսկ դա մեր նման փոքր երկրի համար բավական լուրջ վտանգ է: Հաշվի առնելով, մեր երկրի պատերազմական վիճակը, այն կարող է հանգեցնել ամենավտանգավոր սցենարների զարագացմանը:

ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Լրահոս, Հարցազրույցներ, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն