Գլխավոր » TOP, Լրահոս, Հասարակություն, Քաղաքականություն

Արամ Ա-ն Կաթողիկոս. Անտարբեր չենք կարող մնալ Երևանի փողոցներում տեղի ունեցող երևույթների նկատմամբ

Ապրիլ 20, 2018թ. 14:31
Արամ Ա Կաթողիկոս

Այսօր առավոտյան  Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսը մի քանի ժամով ժամանում է Հայաստան: Նա նույն օրը կվերադառնա Անթիլիաս: Բեյրութի օդանավակայանում Հայաստան մեկնելուց առաջ  պատասխանելով Cilicia TV-ի՝ Հայաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հարցերին՝  ներկայացրել է իր մտահոգություններն ու տեսակետները:

«Անհանգիստ ենք նաև մենք ՝ բոլորս: Ինչպես Հայաստանի հզորացումն ու ծաղկումը մեր բոլորի պարտքն է ու հպարտությունը, այնպես էլ մեր հայրենի ժողովորդի  ցավն ու մտահոգությունը մերն է: Հետևաբար անտարբեր չենք կարող մնալ հայրենի ժողովրդին հուզող խնդիրների նկատմամբ: Անտարբեր չենք կարող մնալ Երևանի փողոցներում տեղի ունեցող երևույթների նկատմամբ»,-մասնավորապես ասել է Կաթողիկոսը:

Նրա խոսքով, ժողովրդի իրավունքն է քաղաքակիրթ մոտեցումով իր դժգոհությունն ու սպասումներն արտահայտնել: Նա հիշեցրել է, որ ինքն էլ արտագաղթի, ժողովրդի կենսամակարդակի վերաբերյալ իր դժգոհություններն է արտահայտել ու հարկ եղած դեպքում կշարունակի արտահայտել:

«Սա յուրաքանչյուր հայի իրավունքն է ու միաժամանակ պարտավորությունը»,-նշել է նա:

Արամ Ա-ի խոսքով,  Երևանի փողոցներում վերջին օրերին տեղի ունեցող ցույցերը ընդվզումի արտահայտություն են:

«Սակայն ինչ էլ  լինեն ընդվզումի ու բողոքի դրդապատճառները, ներելի չէ, որ հայի արյուն հոսի հայրենի սրբազան հողի վրա: Ներելի չէ, որ մեր ոստիկանների ու երիտասադարների միջև բախումներ տեղի ունենան: Բոլորն էլ մեր սիրելի զավակներն են: Անհրաժեշտ է, որ խնդիրներն ու մտահոգությունները քննվեն ու լուծման ուղիներ որոնվեն միասնաբար՝ նախագահի հովանավորությամբ  ու մեր ժողովուրդը ներկայացնող բոլոր ուժերի միասնական ճիգով, փոխադարձ սիրո ու հասկացողության ոգով: Սա է հարցերի լուծման առաջնորդող ճիշտ ուղին: Սա է մեր սպասումը հայրենի իշխանությունից, ինչպես նաև  մեր հայրենի ժողովրդի սիրելի զավակներից»,-նշում է նա:

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել TOP, Լրահոս, Հասարակություն, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն