Գլխավոր » Politics, Լրահոս, Հարցազրույցներ, Քաղաքականություն

Այս ամենի հետևում մութ ուժերի մասնակցությունն եմ տեսնում

Ապրիլ 16, 2018թ. 21:14
Արթուր ՂԱզարյան

Հարցազրույց քաղաքագետ ԱՐԹՈՒՐ ՂԱԶԱՐՅԱՆԻ հետ

-Չնայած մեծ հույսերին, որ բաց ձեռքերով ակցիան մինչև վերջ կմնա այդ տրամաբանության մեջ ու չեն լինի բախումներ,  ցավոք խուսափել չհաջողվեց, եղան   վիրավորներ ցուցարարների ու ոստիկաների շարքերից: Ինչո՞ւ իրավիճակը նման ընթացք ստացավ:

-Դա ես համարում եմ կազմակերպիչների անպատասխանատվության հետևանքը, որովհետև երբ հասարակության մի հատվածը հավաքվում է ինչ-որ տեղ, կարող է շատ արագ դուրս գալ կազմակերպվածությունից: Այս մասին որոշ քաղաքական ուժեր ու գործիչներ ավելի վաղ կանխատեսում էին, իսկ երեկ վաղ առավոտից արդեն մռնք ականատես եղանք մի քանի միջադեպերի, իսկ հոտե նաև բոխումների: Դա նշանակում է, որ իրավաիճակը դուրս եկավ հսկողուոթյուոնից շնորհիվ կազմակերպիչների: Ու մենք ունեցանք հերթական արյունը և հասարակական հուսախափությունը: Ես կարխում եմ, որ դեռ լինելու են:

 -Այսօր ԱԺ-ում  սպասվում է վարչապետի թեկնածուի ընտրությունը,  նոր զարգացումներ ե՞ք կանխատեսում:

-Այո, ես սպասում եմ վտանգավոր զարագացումների: Բացառված չէ, որ երեկված տրամադրությունները շարունակվեն նաև այսօր, այսինքն, երեկվա կատարվածից գազազած, վրդովված ինչ-որ խմբեր կարող են այսօր հենց խորհրդարանի տարածքում անկանխատեսելի քայլերի գնալ: Եվ ես հուսով եմ, որ ոստիկանությունը կլինի զգոն ու թույլ չի տա նման զարգացումներ:

-Ի՞նչ պետք է անի ոստիկանությունը, որը դեռ երեկվանից արդեն մի քանի անգամ նախազգուշացրել է կազմակերպիչներին՝ ցույցերը դադարեցնելու մասին:

-Երեկ ողջ օրվա ընթացքուիմ ոստիկանությունն իր լոյալ վերաբեմունքը ցույց տվեց: Սակայն նման իրավիճակներում գալիս է մի կրկիտիկական պահ, երբ այլևս անհնարին է լինում այդ վերահսկողություն պահելը: Կարծում եմ, որ երեկ արյուն թփվեց, դրանում մեղավորը  հենց կազմակերպիչներն էին: Նրանք դա չպետք է թույլ տային, մինչդեռ իրենց կոչերով դրդեցին որ ոստիկաները պայթուցիկներ կիրառեն, ինչի բեկորներից եղան վիրավորումներ:

Իսկ հիմա ես կարծում եմ, որ ոստիկանությունը պետք է գնա կտրուկ քայլերի, բայց խաղաղ քայլերի: Այսինքն, չպետք է լինի զենքի կիրառում: Կան խաղաղ ցույցերը հանգիստ ցրելու տարբեր  միջոցներ ու այս դեպում ևս ոստիկանությունը կկիրառի դրանք:

-Նիկոլ Փաշինյանն անընդհատ շեշտում է, թե իրենց հավաքը ֆինանսավորվում է ժողովրդի կողմից, նաև  սփյուռքի մեր հայրենակիցներն են դրամ ուղարկում: Բայց  միաժամանակ կասկածներ կան, թե այս ամենի թիկունքում  արտաքին ուժեր կան կանգնած: Ի՞նչ կասեք այս մասին:

-Այո, ես ևս այս կարծիքին եմ,  այս ամենի հետևում տեսնում եմ, այսպես ասած՝ մութ ուժերի մասնակցությունը: Իսկ ՙմութ ուժեր՚ ասելով կարելի է հասկանալ արևմտյան տարբեր կառույցներին ու տարբեր ուժերին: Նման դեպքերում նրանք  շատ արագ օգտվում են  առիթից, ֆինանսավորում են ու դրանով խաթարում տվյալ երկրի ներքին անդորրը:

 

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Politics, Լրահոս, Հարցազրույցներ, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն