Գլխավոր » Politics, Լրահոս, Հարցազրույցներ, Քաղաքականություն

Լուրջ տեղաշարժեր են լինում ընդդիմադիր դաշտում

Ապրիլ 16, 2018թ. 15:11
վիգեն հակոբյան

                      Հարցազրույց քաղաքագետ ՎԻԳԵՆ ՀԱԿՈԲՅԱՆԻ հետ

-Առավոտյան Նիկոլ Փաշինյանն անցավ քաղաքացիական անհնազանդության զանգվածային գործողությունների հայատարած  ծրագրի կատարմանը՝ արգելափակելով ճանապարհներ, կամուրջներ: Ինչպիսի՞ն է ձեր գնահատականը ընդդիմության  ՙբաց ձեռքերի՚ սցենարին:

– Կարծում եմ  Նիկոլ Փաշինյանի հաջողվում է այն, ինչը վերջին երկու տարում չի հաջողվել որևէ այլ ընդդիմադիր գործիչի: Փաշինյանին հաջողվեց արթնացնել հանրության մի հատվածին, ես դեռ ժամանակին ասում էի, որ նա, ի տարբերություն  ընդդիմադիր շատ գործիչների և  դաշինքային իր գործընկերների, որդեգրել է մեկ այլ քաղաքականություն, ինքը ոչ թե միայն  իրեն քաղաքական մեկնաբան է դրսևորում, այսինքն, վերլուծում է իրավիճակն ու ասում, թե ժողովուրդը ապատիայի մեջ է, քնած է, ու նախընտրում  ամենաակոնֆորտային ճանապարհով գնալ, այլև, հակառակը  փորձում է որպես ընդդիմադիր գործիչ ինչ-որ մի բան անել, որպեսզի քաղաքական իրավիճակ փոխի:

Եվ իր ամբողջ պլանը՝ 14+4-ը, ՙԻմ քայլ՚-ը հենց դրան են ուղղված: Փաշինյանն ամեն  ինչ անում է  մտածված, սկսած այն խաղաղ կոչից, թե մենք գալիս ենք միայն բաց ձեռքերով: Նա երեկ ողջ ընթացքում դիմում էր ոստիկաններին կոչերով, որ ինքը նրանց դեմ չէ, որ ոստաիկաններն իրենց եղբայրներն են: Այսինքն, Փաշինյանը բավականին ճիշտ տեխնոլոգիաներով է աշխատում:

Մյուս կարևորը, նա հիմնական հենարան դարձրեց ուսանողությունը, որին կարողացավ այս երկու շաբաթում հավատ ներշնքել, որ կարելի է ինչ-որ քայլերով  երկրում փոփոխություն անել: Նախկին ընդդիմադիրների մոտ տարիներ շարունակ կար մի խնդիր, նրանք գործողություններ չէին նախատեսում, իսկ հանրությունը հոգնել էր միտինգների հրավերներից, հնչեցվող ելույթներից, այն դեպքում, երբ դա կարող է անել ամեն մարդ՝  ավելի սուր ու բավանդակալից հանդես գալով սոցիալական ցանցերում: Մինչդեռ,  Փաշինյանը բողոքավոր զանգվածին առաջարկեց ոչ թե ընդամենը միտինգ անել, այլ գնալ կոնկրետ գործողությունների: Եվ դա իր ազդեցությունն ունեցավ:

 -Սակայն հնարվոր չեղավ խուսափել  վիրավորներից. իրավիճակի մեղավորներին ո՞ր կողմում փնտրել:

-Երբ խնդիր է դրված ճնշման միջոցով որոշումների վրա ներազդելու, չի հաջողվի ամբողջովին խուսափել բախումներից: Եվ մենք տեսանք այդ դեպքը: Իսկ  կատարվածի համար ես ոչ մի կողմի էլ  չեմ կարող մեղադրել՝ ոչ ցուցարարներին, ոչ էլ ոստիկանությանը: Սա  քաղաքական, քաղաքացիական  պայքար է ու ցանկացած երկրում ինչ-որ պահի նման բախումեր լինում են: Եթե  ցուցարարների կողմից ինչ-որ միջոցներ կիրառվեին ու դրա արդյունքում տուժեին մարդիկ, դա այլ իրավիճակ կստեղծեր: Բարեբախտաբար, ժողովրդի խոսքով ասած՝ կողմերը  էժան պրծան ու չեղավ ամենավատը,  ինչը մենք տեսել ենք մեր քաղաքական պատմության մեջ՝ սկսած 90-ականներից:

Ի՞նչ կասեք իշխանության հանդարտության  մասին.  ՀՀԿ պատգամավորները նկատում էին, թե Հայաստանը ժողովրդավարական երկիր է ու ամեն ինչ տեղի է ունենում այդ տրամաբանության շրջանակում: Զսպվածություն կար նաև ոստիկանության գործողություններում: 

-Դրական է այն, որ  կողմերը ագրեսիվորեն չեն տրամադրված միմյանց նկատամամբ,   կարծում եմ, դրանում իր ազդեցությունն ունեցան ընդդիմության կոչերը՝ ոստիկանության հետ հանգիստ աշխատելու, բախումներից խուսափելու մասին: Ակնհայտ է նաև, որ իշխանությունը ևս խուսափում է բախումներից: Սերժ Սարգսյանի պահվածքից ևս դա երևում է, նա փորձում է  խուսափել 2008-ի իրավիճակից, որպեսզի այլևս  չկրկնվի մարտի 1-ը, ու դա հասկանալի է: Այսինքն երկու կողմն էլ փորձում են հնարավորինս բախումներից խուսափել:

-Կոալիցիան վարչապետի պաշտոնում  առաջադրեց Սերժ Սարգսյանի թեկնածությունը ու այսօր խորհրդարանում պետք է տեղի ունենա քվեարկություն: Հարց է առաջանում ինչի՞ հասավ այս ամենով  Նիկոլ Փաշինյանը:

-Ինքը կատարեց իր մինիմում ծրագիրը: Բայց կարծում եմ, որ այդքանով չի բավարարվի ու կշարունակի իրականացնել իր ամբողջ պլանը, այն է, փորձելու է մեծաքանակ զանգվածներ հավաքել, ԱԺ շենքի շրջափակել և դրանով ճնշում գործադրել խորհրդարանի որոշման վրա: Իսկ ԱԺ շենքի շրջափակումը դա լրացուցիչ ռեսուրս է,  եթե մեծ զանգվածներով ճնշում ես գործադրում՝ ուժերի բալանսը փոխվում է, սրա վրա է դրված Փաշինյանի ամբողջ խաղադրույքը: Ու ինքը խորհրդարանում կարող է՝ խոսել ոչ թե  ընդամենը 9 հոգանց խմբակցության անունից, այլ դրսում կանգնած ժողովրդի անունից:

Այս պահին ձեռնպահ կմնամ կանխատեսել, թե նա ինչի՞ կհասնի, բայց մեկ բան կարող եմ արձանագրել, որ շաբաթներ առաջ ոչ ոք չէր կարող ենթադրել, որ Փաշինյանն այդքան մեծաքանակ մարդ կհավաքի, ավելին, բոլորը թերահավատորեն էին վերաբերվում նրա քայլերին, ասում էին մի քանի հարյուր մարդ կգա ու վերջ:  Թերահավատ էին նաև Ելքի իր դաշնակից գործընկերները: Ի դեպ, այս ամբողջ պատմության մեջ ամենից անհարման վիճակում հայտնվել են ՙԼուսավոր Հայաստանՙ ու Հարապետություն կուսակցություների գործընկերները, որոնք բոլորվին այլ ընթացք էին  կանխատեսում: Բավականին տարօրինակ էր, որ նրանք Փաշինյանին չայցելեցին նաև երևանյան նստացույցերի ժամանակ, այն  դեպում, երբ այնտեղ էին ընդդիմադիր դաշտի ոչ դաշինքային գործընկերները: Կարծում եմ, որ նրանք իմիջային լուրջ կարուստներ ունեցան:

Թե ինչի՞ հասավ այս ամենով Նիկոլ Փաշինյանը, կարող ենք հետևյալն  արձանագրել.  Փաշինյանին հաջողվեց քաղաքական իրավիճակ փոխել, նա իր լիդերությունն արձանագրեց ընդդիմադիր դաշտում, նաև թե ո՞վ, ո՞վ է այդ դաշտում: Իսկ ամենից  կարևորն այն է, որ  տեսնում ենք որ լուրջ տեղաշարժեր ընդդիմադիր դաշտում, այս օրերին արձանագրվեց  սերնդափոխություն, հները, որոնք արդյունավետ չեն, այլևս չկան:

Մյուս կարևորն էլ այն է, որ մեր հասարակության բողոքական հատվածը դուրս է գալիս խորը հիասթափությունից ու համոզվում, որ կարող է երկրում իրավիճակ փոխել:

Ա. Սիմոնյան

 

 

 

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Politics, Լրահոս, Հարցազրույցներ, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն