Գլխավոր » Լրահոս, Հոգևոր, Տարածաշրջան

Հայաստանը փաստեց իր պատրաստակամությունը միջազգային ասպարեզում հանդես գալ որպես մերձավորարևելյան քրիստոնեության ներկայացուցիչ և հովանավոր

Ապրիլ 7, 2018թ. 13:10
Գարեգին Կաթողիկոս, Հռոմի պապը

Վատիկանում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանի՝ անգլալեզու «Catholic News» գործակալությանը տված վերջին հարցազրույցը պարունակում է չափազանց կարևոր մի նկատառում, որը կարծում եմ՝ հատկապես պետք է ընդգծվի Մերձավոր Արևելքի հինավուրց քրիստոնեական համայքների հետ Հայաստանի Հանրապետության ներկա և ապագա հարաբերությունների համատեքստում։

Մեր երկիրը կաթոլիկ աշխարհի սրտում ներկայացնող ամենաբարձրաստիճան դիվանագետի մակարդակով Հայաստանը, փաստացիորեն, առաջին անգամ հայտարարում է, որ Երևանի և Վատիկանի միջև «երկկողմ հարաբերությունները վերաբերում են ոչ միայն Հայաստանին, այլ նաև Մերձավոր Արևելքում բոլոր քրիստոնյաներին», ինչով, ըստ էության, փաստում է իր պատրաստակամությունը միջազգային ասպարեզում հանդես գալու ողջ մերձավորարևելյան քրիստոնեության ներկայացուցիչ և հովանավոր պետության դերակատարությամբ։

Նման կարևորագույն և պատասխանատու առաքելության ստանձնումը և Աստծո կամոք հաջողությամբ իրականացումը միանշանակորեն բխում է թե՛ մեր պետության, թե՛ Մերձավոր Արևելքի քրիստոնյա բոլոր համայնքների կենսական շահերից՝ միևնույն ժամանակ լրջորեն փոփոխելով Հայաստանի Հանրապետության կարգավիճակը և մեր երկիրը թեկուզ մեկ, բայց խոշոր քայլով մոտեցնելով տարածաշրջանի քրիստոնյա գերտերություն դառնալու տեսլականին։

ՎԱՐԴԱՆ ՈՍԿԱՆՅԱՆ

իրանագետ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Լրահոս, Հոգևոր, Տարածաշրջան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն