- ԱրմԱր Լուրեր | Armenia News | Հայաստան և Արցախ - http://armarlur.com -

Մեր աղավնին սովորական չէ, այն սերում է Հայոց հին Աստվածների ժառանգներից

Բարեկամ, ինչպես քեզ հայտնի է` մեր
աղավնին սովորական աղավնի չէ: Նա սերում
է Հայկական Լեռնաշխարհի` մինչև ամպեր հասնող լեռնագագաթներում տիրակալող
Հայոց Հին Աստվածների ժառանգներից. այստեղից է նա ստացել այնպիսի ազնվական հատկանիշներ, ինչպիսիք են ծայրահեղության
հասնող ԱԶՆՎՈՒԹՅՈՒՆՆ ու ԱՌԱՔԻՆՈՒԹՅՈՒՆԸ, անսասան ՀԱՎԱՏԱՐՄՈՒԹՅՈՒՆՆ ու անսահման
ՆՎԻՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ, գլխավորը ՝ ԱԶԱՏՈՒԹԱՆ տենչը, որոնք նրան տալիս են անկրկնելի ՀՄԱՅՔ, շաղախում հյութեղ ԹՈՎՉԱՆՔՈՎ..
Թվում է` որպես աղավնի պետք է նա խնկարկեր խաղաղությունը, սակայն մեր աղավնին
գերադասում է ՀԱՎԵՐժՈՒԹՅՈՒՆԸ` որպես ՀՐԱՇՔԻ ուղիղ ճանապարհ… Չէ° որ նա
իդեալիստ է` հոգու իսկական նվիրյալ, հոգու
գրկում ապաստանող: Բայց, այդուհանդերձ,
մեր աղավնին նաև, կենսախինդ է, կյանքը սիրող, կյանքով արբեցող…
Պարզվում է` աղավնին ունի երկրպագու:
Դժվար է ասել` ինքը դա գիտակցում է, թե ոչ…
սակայն կարևորն այն է,որ նա Գեղամա Ծովակի լազուր երկինքը չափելիս
կլանում է վերջինիս էներգիան, իրեն ապահով
զգում այդ էներգիայի կենսատու ուժով,
ամպերից անդին ճախրելիս ուղղորդվում նրա վառած սրբազան մոմերի պայծառ լույսով…
Եվ նա արժանի է աստվածային այդ լույսին,
քանզի աղավնին ՎԵՐԱԴԱՐՁՈՂ Է…

ԼԵՎՈՆ ՇԻՐԻՆՅԱՆ

Քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր