Գլխավոր » Լրահոս, Հասարակություն, Հոգևոր, Մշակույթ

… Իրապես` աղավնին ազնվական է

Մարտ 29, 2018թ. 23:14
Լևոն Շիրինյան

… Իրապես` աղավնին
ազնվական է,կյանքով լեցուն ,երբեմն, նաև
քմահաճ, ուստի որքան էլ պաշտում է հոգին,
սլանում գաղափարների հետևից, այդուհանդերձ, երբեմն , կյանքի առողջ պահանջով` տրվում է երկրային զվարճությունների: Օրինակ` հանկարծ, քմահաճույքով չքանալ երկնքում, նույնիսկ` կորչել տեսադաշտից անհույս, կամ
,անսպասելիորեն, կախարդական
ունակությամբ, վերածվել… ջրահարսի,
առավոտյան
վաղորդայնին թաթախված ծովի
փրփուրներով` իր փարթամ և արծաթազօծ,
կիսամերկ մարմնով` խելահեղ պար բռնել
նույն ծովի ալեկոծ կոհակների (չէ, ավելի
ճիշտ` ալիքների) հետ:
Բայց քանի որ անբիծ
է և առաքինի, կախարդական որոշումով`
կրկին վերափոխվում է աղավնու, որպեսզի
վերադառնա:
Եվ մի անգամ էլ, երբ խելահեղ
թռիչքով ուզել էր անցնել ամպերից
անդին, պատահել էր փոթորիկի. չէր նկատել,
որ ամպերը կապարի ծանրության են,
ամպրոպ են ժայթքելու, որ կարող է խոցվել
կայծակի անսպասելի հարվածից: Այդպես էլ
եղել էր…
Բայց, քանի որ, քնքշությամբ հանդերձ` ինքը շատ է կենսունակ, կողնորոշվել էր և թռիչքն ուղղորդել
իրեն անհամբեր ու տագնապով սպասող
հոգու գիրկ:
Իսկ անսպասելիորեն բացված իր Արևը
հալածել էր թանձր խավարը, ցրել կապարի ծանրության ամպերը և լայն ժպտացել նրան: Ակնթարթով` ամեն ինչ պարզվել էր,
շուրջ բոլորը լցվել անաղարտ լույսով…
աղավնին պատրաստվում է նոր թռիչքի:
Ամեն անգամ նա սավառնում է վերադարձի որոշմամբ և ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է…

Լ.Շ. N-ին

ԼԵՎՈՆ ՇԻՐԻՆՅԱՆ, քաղաքագետ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Լրահոս, Հասարակություն, Հոգևոր, Մշակույթ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն