Գլխավոր » TOP, Զինված ուժեր, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հասարակություն

Պահպանենք մեր հաղթական խաղաղությունը

Փետրվար 27, 2018թ. 02:24
22

Ինձ համար մեծ պատիվ է անձամբ ծանոթ լինել հայ ժողովրդի մեծագույն հասարակական- քաղաքական պետական գործիչներից մեկի՝ Սպարապետ Վազգեն Սարգսյանի հետ: Մարդ, որը պատմություն կերտեց, մարդ, որը 20-րդ դարի մեծագույն հայ գործիչներից մեկն է համարվում: Ցավոք Սպարապետը 21-րդ դարում չապրեց, սակայն նրա ծրագրերը, գաղափարները իր ստեղծած կառույցների միջոցով նաև գործեցին , ապրել և դեռ ապրելու են և՛ 20-րդ, և՛ 21-րդ դարերում:
Մեծագույն պարգևը, որ նա նվիրեց հայ ժողովրդին, հաղթանակն է: Կարողացանք հաղթանակ տոնել դարավոր պարտություններից հետո: Իսկ հաղթանակի համար անհրաժեշտ էր նախ համախմբել երկրապահ ջոկատներին, ինչը նա հաջողությամբ իրականացրեց:


Երկրապահներս իրականացնում ենք Սպարապետի այն գաղափարները, որ նա պատգամել է մեզ:
Սպարապետի գաղափարներից մեկն էլ «Պատանի երկրապահ» կառույցի ստեղծումն է, որն այսօր արդեն նրա գործի շարունակողների՝ Զորավար Մանվել Գրիգորյանի և բոլորիս ջանքերով արդեն պարտադիր մտել է ՀՀ բոլոր հանրակրթական դպրոցներ:


Գործում է նաև «Երիտասարդ երկրապահ» կառույցը, ինչպես նաև գործում են մեր սոցիալական, գաղափարական բոլոր ծրագրերը: Մենք ընդհանրապես չենք շեղվել Սպարապետի գաղափարներից:
Երկրապահ Սպարապետի ամենամեծ ձեռքբերումը առաջին հայացքից անհամատեղելի , տարբեր բնավորության, խառնվածքի տեր կամավորականներին համախմբելն ու կամավորական ջոկատների հենքի վրա բանակ ձևավորելն է: Բանակ, որն հավակնեց դառնալ տարածաշրջանում ամենամարտունակը և երկրապահ կամավորականների հետ կողք-կողքի կռվելով՝ հաղթանակ տոնեց: Հաղթանակ, որ մենք, վստահ եմ, ամեն ինչ անելու ենք, որ պահպանենք: Պահպանենք մեր հաղթական խաղաղությունը, որովհետև պարտված խաղաղություն մեզ պետք չի, մենք դա չենք հանդուրժի: Եվ հետագայում էլ առաջնորդվելով էլի՛ Սպարապետի գաղափարներով՝ կարող ենք ամուր պահել մեր երկիրը և ինչպես 2016թ. իրադարձությունները ցույց տվեցին, ընդամենը 24 ժամվա ընթացքում հաստատուն կանգնել բանակի կողքին ՝ առաջնագծում: Եվ որքան անհրաժեշտ լինի բանակին, այնքան կամավորականներ, այդ թվում նաև երիտասարդ երկրապահներ, չեն վարանի համալրել ծառայություն իրականացնող զինվորների շարքերը:


Երկրապահ կամավորականների միությունը զուտ վետերանների միություն չի. անընդհատ համալրվող, սերնդափոխություն իրականացնող կազմակերպություն է: Եվ այս առումով շատ կարևոր դեր է կատարում ԵԿՄ «Պատանի երկրապահ» կառույցը:


Դեռ ԵԿՄ 3-րդ համագումարում Սպարապետը հայտարարեց, որ հայ երեխան դեռևս դպրոցից պետք է իմանա՝ ո՛վ է ինքը և ու՛ր է գնում: Արդյունքում՝ ստեղծվեց «Պատանի երկրապահ» ակումբը, որն այսօր 21 տարեկան է: Այսօր ռազմահայրենասիրական դաստիարակություն իրականացնող այս կառույցը գտնվում է Սպարապետ Վազգեն Սարգսյանի լավագույն զինակից ընկեր, նրա գործի շարունակող Զորավար Մանվել Գրիգորյանի ամնօրյա հոգածության ներքո: Տասնյակ հազարավոր պատանի երկրապահ կամավորականներ անդամակցում են այս կառույցին: Իսկ մենք՝ ավագ երկրապահներս հոգ ենք տանում, որ Հայոց բանակը համալրենք առողջ, պատրաստված երիտասարդներով: Սերունդ, որ Երկրապահի գործի փառավոր շարունակողը կլինի:


Արա Կետիկյան

ԵԿՄ վարչության փոխնախագահ 

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել TOP, Զինված ուժեր, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն