Գլխավոր » Լրահոս, Հասարակություն, Մշակույթ

Հայ մարզիկը գետնին տապալեց ադրբեջանցուն. նա իր հաղթանակը նվիրեց Հայոց բանակին ու զինծառայող եղբորը

Փետրվար 25, 2018թ. 19:32
Սերգեյ Հարությունյան

2018-ի հունվարի 28-ին Վրաստանի Ռուսթավի քաղաքում անցկացվեցին մարտեր առանց կանոնների մրցաշարը, որին մասնակցեց հայ մարզիկ ՍԵՐԳԵՅ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ: Սերգեյը փայլուն հաղթանակ տարավ իր մրցակցի՝ ազգությամբ ադրբեջանցի Էմրուզ Հուսեյնով նկատմամբ։ Ի դեպ, նշենք, որ  ադրբեջանցին  Սերգեյից ծանր է եղել 4 կիլոգրամով: Բայց դա չխանգարեց, որ հայ մարզիկը առաջին իսկ ռաունդում տեխնիկական նոկաուտով գետնին տապալի հակառակորդին:

Հիշեցնենք, որ մարտը տեղի է ունեցել Ultimax միջազգային կազմակերպության ադրբեջանցի ներկայացուցիչների կազմակերպած մրցաշարի շրջանակում։

ՙՙԱդրբեջանցին ծանր պարտություն կրեց: Որդիս իր հաղթանակը նվիրեց Հայոց բանակին ու վերջերս բանակ զորակոչված իր եղբորը՝ Հարությունին՚՚,-մեզ հետ զրույցում ասաց Սերգեյ Հարությունյանի  հայրը՝ ճանաչված բժիշկ ՍԱՄՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ:

ՍԵրգեյ Հարությունյանը ծնվել է 1997-ին, դեկտեմբերի 24-ին: Սպորտը սիրել է դեռ փոքր տարիքից: Առաջին քայլերը սպորտում կատարել է քինգ բոքսինգ մարզաձևում: Հետագայում սկսել է մարզվել նաև տարբեր սպորտաձևերով: Հարությունյանը մասնակցել է բազմաթիվ մրցաշարերի Ռուսաստանում, Վրաստանում, Չինաստանում, Իրանում, Ղրղըզստանում:

Տեղեկացանք, որ Վրաստանում տարած իր փայլուն հաղթանակից հետ Սերգեյը պատրաստվել էր մեկնել ԱՄՆ՝ մասնակցելու Նյու Յորքում ու Լոս Անջելեսում կայանալիք մարտեր առանց կանոնների մրցաշարին: Սակայն ԱՄՆ դեսպանատունը զարամալիորեն մերժեց ու վիզա չի տրամադրել հայ մարզիկին:

Սա, իհարկե, չի վհատեցրել մարզիկն,  նա այժմ պատրաստվում է առաջիկա նոր մրցույթներին՝ հերթական հաղթանակները  գրացնելու համոզմունքով:

Սամվելի տղան

 

 

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Լրահոս, Հասարակություն, Մշակույթ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն