Գլխավոր » Զինված ուժեր, Լրահոս, Հասարակություն

ՍՈՓԵՍՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿԵՂԾԻՔ

Փետրվար 25, 2018թ. 15:59

Այն, որ հայ զինվորը մկրտված չէ, ոչ ոք մեղավոր չէ՝ միայն Սրբազանը.
այն, որ Ախուրյան գյուղի ակումբը անմխիթար վիճակում է, ոչ ոք մեղավոր չէ՝ միայն Սրբազանը.
այն, որ մենք քրիստոնյա լինելով այդպես էլ չհասկացանք քրիստոնեական հնազանդության գինը՝ ռամիկից մինչև մարզպետ, էլի սրբազանն է մեղավոր.
այն, որ բանակում տիրող գաղջ մթնոլորտը ոչ մեկիս արժանահավատություն չի ներշնչում մարդկանց մահվան պատճառների վերաբերյալ, դարձյալ Սրբազանն է մեղավոր.
այն, որ մնայուն աթեիստներն ու անհավատները, բողոքականներն ու աղանդավորները այսօր Հայ Եկեղեցում զինվորի աճյունը դնելու ջատագովներ են դարձել, էլի Սրբազանն է մեղավոր.

Սրբազանը մեղավոր է նաև բոլոր նրանց համար, ովքեր այս օրերին էժան փիառվեցին ու դիվիդենտներ շահեցին…

Եվ  վերջապես, Սրբազանը մեղավոր է թալանչի գյուղապետերի, չինովնիկների, բանակի գեներալների և անհավատ ու աղանդավոր մարդկանց համար: Նաև նրանց համար, ով ամեն ինչի համար ժամանակ ու միջոց ունի բացի սեփական երեխային մկրտելու և անդամգրելու Քրիստոսի եկեղեցուն՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն:

Հ.Գ. Մեծի պահոց այս ընթացքում չկա ավելի մեծ երջանկություն, երբ մարդը բոլորի մեղքը իրենն է համարում ու ի խորոց սրտի զղջում Աստծո առջև, մեզ դա չհաջողվեց Սրբազան Հայր, Դուք առիթ ունեցաք բոլորիս մեղքերը ձեր վրա վերցնելու…

 

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Զինված ուժեր, Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն