Գլխավոր » Ադրբեջան, Իրավական փաստաթղթեր, Լրահոս, Վերլուծական, Տարածաշրջան, Ցեղասպանություն, Քաղաքականություն

Ադրբեջանը ցեղասպան երկիր է. ժամանակն է վերաթարմացնել Արևմուտքի հիշողությունն այս հարցում

Փետրվար 25, 2018թ. 01:32

<<Սումգայիթյան ջարդեր: Հայատյացությունը՝ որպես Ադրբեջանի պետական քաղաքականություն>> թեմայով ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը երեկ կազմակերպել էր խորհրդարանական լսումներ: Ներկա էին սումգայիթյան ոճիրի ականատեսները, փորաձագետներ,քաղաքական ու հասարակական գործիչներ, որոնքհոտնկայս՝ լռությամբ հարգեցին Սումգայիթյան ոճրագործության զոհերի հիշատակը:

Արտաքին հարաբերությունների հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԸ, նախ հիշեցրեց, որ այս տարիներին Եվրախորհրդարանը 10 հատուկ բանաձև է ընդունել արցախյան հիմնախնդրի հետ կապված. 1988-ի հուլիսին ընդունված բանաձևում Եվրոպական քաղաքական մարմինն արձանագրեց, որ Սովետական Ադրբեջանում՝ Սումգայիթում և Բաքվում տեղի են ունենում հակահայկական ջարդեր, բռնության ակտեր: Եվ կոչ արեց Սովետական իշխանություններին տեր կանգնել Սովետական Ադրբեջանում ապրող 600 հազար հայերի անվտանգությանը: Այնուհետև՝ 1992-ին հանդես եկավ մեկ այլ բանաձևով, ուր կրկին փաստեց, որ Ադրբեջանն իրականցնում է լայնածավալ բռնի գործողություններ հայերի հանդեպ, միաժամանակ ամրագրելով՝ սատարում են Արցախի ինքնորոշման իրավունքին:

Սակայն վերջին տարիներին ընդունված քաղաքական փաստաթղթերում պատկերն այլ է. <<Փոխվում են գնահատկանները, առաջ է մցվում համահարթեցման սկզբունքը, մոռացության են տրվում բազմաթիվ փաստեր>>. պատճառներից մեկն, ըստ Աշոտյանի. միջազգային հանրության շրջանակրումկատարվող սերնդափոխությունն է. <<Ադրբեջանական իշխանությունների կողմից իրականացված Սումգայիթյան ջարդերը և դրան հետևած այլ բռնի գործողությունները, էթնիկ զտումները, ցավոք, կարծես, մոռացության են մատնվել, պատշաճ չեն արտահայտվում խորհրդարանական դիվանագիտական շրջանակների կողմից: Նման լսումների կազմակերպումը լավ առիթ է արևմտյան քաղաքական վերանախավին ողջ ճշմարտությունը վերադարձնելու համար>>:
Հանձնաժողովի նախագահը նկատեց, թեպատմությունը կրկնվելու հատկություն ունի, ու այդ մասին է վկայում վերջերս Ալիևի հնչեցրած սպառնալիքը,Հայաստանի տարածքների հանդեպ նրա ցինիկ նկրտումները. <<Սա վկայում է, որ Ադրբեջանի քաղաքականությունը ծրագրավորված է, միտումնավոր է ու շարունակական>>:
ԱԳՆ փոխնախարար ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆԸ հայտարարեց. <<Ատելության և հայատյացության այս քաղաքականությունն այսօր դարձել է Ադրբեջանի ղեկավարության ներքին և արտաքին քաղաքականության անքակտելի մասը, որի վրա նրանք կառուցում են ադրբեջանցի ժողովրդի ինքնագիտակցությունն ու կայացումը>>: Քոչարյանը նկատեց, որ 30 տարվա ընթացքում Ադրբեջանի իշխանությունների գործելաոճը չի փոխվել, դրա մասին է վկայում 2013-ին ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի կողմից հայ սպա Գուրգեն Մարգարյանի կացնահարման ողբերգական դեպքը, 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում հայերի հանդեպ ադրբեջանցիների քարանձավային դրսևորումները:

Ըստ Շ. Քոչարյանի՝ միջազգային մեր գործընկերների մոտ հասունացած է այն գիտակցությունը, որ քանի դեռ Ադրբեջանի իշխանությունները շարունակում են հայատյացության քաղաքականությունը, Հարավային Կովկասի տարածաշրջանում վտանգված են կայունությունը, խաղաղությունն ու անվտանգությունը:
<<Սովորական ցեղասպանություն>> նախագծի համակարգող ՄԱՐԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ, ժամանակագրական կարգով ներկայացրեց կարևոր փաստեր՝վերաթարմացնելովհայ ժողովրդի պատմության ողբերգական այդ էջի հիշողությունը: Փաստեր, որոնքհաստատում են, որ Սումգայիթում, հետո նաև Գանձակում, Բաքվում, Մարաղայում, Բուդապեշտում ու ապրիլյան դեպերի ժամանակ կատարված ոճիրները եղել են Ադրբեջանի ղեկավարության կողմից մտածված ու ծրագրված:
Եվ այսպես. Ադրբեջանի կողմից էթնիկ զտումները սկսվեցին1987-ինհայկական Չարդախլու գյուղից, այն գլխավորել է Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյա՝ Շամխորի շրջանի ղեկավար Ասադովը. նա փետրվարի 14-ին հայտարարել է, որ 140 000 ադրբեջանցի պատրաստ են ցանկացած պահի մտնել Ղարաբաղ ու սպանդ իրականացնել: Ադրբեջանցի քաղաքական գործիչ Ալիզադեի վկայությամբ, 1988-ի փետրվարի 21-ին Աղդամ են ժամանում Ադրբեջանի բարձրաստիճան ղեկավարները՝ Կոմկուսի առաջին քարտուղար Բաղիրովի գլխավորությամբ, ու հենց հաջորդ օրը Աղդամից Ասկերան է շարժվում սառը զենքով զինված ամբոխը, որպեսզի ՙհայերին դաս տան՚: Սակայն Ասկերանի հայերի կազմակերպած դիմադրության արդյունքում Բաքվի պլանները՝ այն է, ճեղքել Ասկերանն ու ներխուժել Ստեփանակերտ և արյան մեջ խեղդել ղարաբաղյան շարժումը,ձախողվում են: Փետրվարի 26-ին հրապարակվում է Մ. Գորբաչովի ուղերձը՝ Հայաստանի ու Ադրեբեջանի ժողովուրդներին ուղղված, ինչի պատասխանը եղավ Սումգայիթը:
Դարձյալ հղում անելով Ալիզադեի վկայությանը, Մարինե Գիրգորյանը հիշեցնում է, որ 1988-ի փետրվարի 26-ի երեկոյան Սումգայիթ են ժամանում Բաղիրովը, Ասադովը ու պաշտոնատար այլ անձինք և հենց հաջորդ օրը՝ 27-ին, Սումգայիթում տեղի է ունենում հանրահավաք, ուր հնչում է՝ <<մահ հայերին>> կոչը, որից հետո սկսվում են ջարդերը: <<Կան բոլոր հիմքերը պնդելու, որ հրեշավոր գործողությունները Սումգայիթում կատարվել են Ադրբեջանի իշխանության հրահրմամբ: Մեր ձեռքի տակ կա տեսանյութ, ուր երևում է, թե ինչպես ենԱդրբեջանի հատուկ ծառայությունների աշխատակիցները նկարահանում ջարդերը, հեռակապով բանակցում ջարդարարների հետ ու ցուցումներ տալիս նրանց>>:
Ադրբեջանցի ջարդարարների մոտհայերի բնակարանների ցուցակների առկայությունը, Սումգայիթի գործարաններում նախապես պատրաստված սառը զենքը, ինչի մասին գրել է անգամ Ադրեբեջանում լույս տեսնող <<Կոմունիստ>> թերթը, ոստիկանության աջակցությունը, հայերի հեռախոսների անջատումը, զոհերի իրական թվի թաքցնելն ու այլ փաստեր, ըստ Մ. Գրիգորյանի, վկայում են Ադրբեջանի իշխանության կողմից ջարդերի նախօրոք ծրագրվածլինելու մասին: Սումգայիթից հետո հակահայկական քաղաքականությունը շարունակվեց ամբողջ Ադրբեջանում, հետևանքը եղավ այն,որ 1989-ին հայերը՝ 400 000 մարդ, լքեցին հանրապետությունը: Ցեղասպանության գագաթնակետը 1990-ի Բաքվի հայության վերջնական ոչնչացումն էր, որի ազդանշանը տվեց Ադրբեջանի այդ տարիների ղեկավար Վեզիրովն իր հակահայ հեռուստաելույթով: Հաջորդը, ՙՕղակ՚ գործողությունն էր. այդ պետական ահաբեկչությունը, որն ուղղված էր հյուսիսային, հետո նաև ամբողջ Արցախի հայաթափմանը, իրականցվեց խորհրդային բանակի ու ադրբեջանական ՕՄՈՆ-ի համագործակցությամբ: 1992-ին ապրիլի 10-ին իրականացվեց Մարաղա գյուղի կոտորածը:
Մարինե Գրիգորյանի առաջարկն է՝ ինտերպոլի միջոցով հայտարարել Ադրբեջանցի մի շարք հանցագործներիմիջազգային որոնում, նրանց թիվը շատ է, առանձնացրեց երեքին. Ադրբեջանի ՕՄՈՆ-ի ջոկատի հրամանատարը Շահին Թագիևին, որն արժանացել է Ադրբեջանի առաջին ազգային հերոսի կոչմանը Մարաղայի ջարդերը կազմակերպելու համար. այս մարդասպանն այսօր հանգիստ ապրում է Շվեդիայում: Մյուս թեկնածուն կարող է լինել Այազ Մութալիբովը, որը 1990-ի հունվարի Բաքվի ջարդերի ժամանակ եղել է այդ երկրի վարչապետը: Մյուսը՝ 2016-ի ապրիլին հայկական բանակի զինվոր Քյարամ Սլոյանի գլուխը կտրած տմարդ արդրբեջանցին, որն իր տարածած տեսանյութում հպարտանում էր արածի համար, իսկ հետո պարգև ստացավ:
<<Ընդդեմ իրավական կամայականության>> ՀԿ նախագահ ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԸ շեշտեց, որ Սումագայիթում, Բաքվում, Գանձակում և 300-ից ավելի բնակավայրերում հայերի դեմ իրականացված ջարդերը, բռնությունները, սպանություններն՝ իրենց այլանդակ դրսևորումներով, չպետք է տարանջատել Օսմանյան Թուրքիայի կողմից հայերի դեմ իրականացված ցեղասպանությունից: Կոչ արեց գիտնականներին,մեծ ու փոքր եղբայր-պետություններում՝ Ադրբեջանում և Թուրքիայում հայության դեմ կատարված ցեղասպանությունը դիտարկել մեկ ամբողջության մեջ:<<Մեկ դար առաջ՝ 1918-ին Թուրքիայի կողմից ստեղծվեց Ադրբեջան կոչվող միավորը, որը պետք է իր վրա վերցներ հայերի ցեղասպանության նոր ալիքի իրականացումը, ադրբեջանահայության դեմ իրականացված ոճիրը1915-ի հայոց ցեղասպանության շարունակությունն է>>,-հայտարարեց Լ. Ալավերդյանը՝ հիշեցնելով ականավոր գիտնական Յուրի Բարսեղովի այն միտքը, թե Ադրբեջանը Թուրքիայի կողմից ստեղծված կլոն է՝ հայերի ցեղասպանությունը շարունակելու նպատակով:
Իշխանություններին առաջարկեց ադրբեջանահայության դեմ իրականցվածը գնահատել որպես ցեղասպանական գործողություններ ու դրան համապատասխան վերաբերմունքի արժանացնել ցեղասպանությունը վերապրածներին ու զոհերի ժառանգներին` նրանց տալով հատուկ կարագավիճակ:
Տիկին Ալավերդյանի մյուս առաջարկն էր Արցախի հիմնահարցը տեղափոխել հետևյալ հարթություն. <<Կատալոնիայի կամ Շոտլանդիայի ինքնորոշման պահանջն այլ է, Արցախի պարագայում խոսքը ցեղասպանությունից փրկվելու մասին է: Ուրեմն, Արցախի հարցում չպետք է առաջնային պլան պետք է մղել ինքնորոշման իրավունքը, այն պետք է վկայակոչել որպես արդեն իսկ կայացած իրողություն, այլ Արցախի պայքարը պետք է դիտարկել որպես պայքար տարածաշրջանում մեծ վտանգ ներկայացնող ագրեսոր պետության՝ Ադրբեջանի դեմ>>: Ասաց, որ միջազգային իրավունքն այս հարցում կոշտ մոտեցում ունի, սահմանում է, որ ինքնորշման իրավունքի դեմ բռնի ուժով պայքարելը մարդկության դեմ նույնպիսի հանցագործություն է, ինչպիսին ցեղասպանությունն է:

Քաղաքագետ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱՆԱՍՅԱՆԸ ևս հայտարարեց, որ Սումգայիթը հայոց ցեղասպանության ակտերից մեկն է, այն թուրքական երկու երկրների վերնախավի կողմից մշակված միասնական քաղաքականությունն է: Պրոֆեսորն հարց հնչեցրեց, մեր արտաքին քաղաքականության մեջ ի՞նչ տեղ պետք է տրվի ադրբեջանական ցեղասպանությանը, ինչպե՞ս պետք է այս փաստը օգտագործել կամ կապել արցախյան խնդրի հետ: Առաջարկեց հետամուտ լինել այս հարցում, իսկորպես առաջին քայլ սկսել ադրբեջանահայ փախստականների հարցը քաղաքական օրակարգ մտցնելուց:
<<Ցեղսապանության արդյունքում վեց հարյուր հազար վաթսունից ավելի հայեր կորցրել են իրենց հայրենիքը, փախտտակաները դուրս են մնացել բանակցային գործընթացից: Միջազգային հանարությունը նրանց արգելվում է ապրել իրենց հայենիքում՝ ազատագրված տարածքներում, այն դեպքում երբ նրան են ազատագրված տարածքների իրավատերը: Դրանով նրանց թույլ չեն տալիս իրենց ինքնությունը պահպանե, ասումեն՝ գնացեք, ցրվեք Եվրոպայում, ԱՄՆ-ում, մի եկեք Հայաստան ու ազատագրված տարածքներ>>, -վրդովված հայտարարեց Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող ՄԱՐԻԱՄ ԱՎԱԳՅԱՆԸ, ասելով՝ Ալիևը խոսում է 1 մլն փախստականների մասին, իսկ մենք չենք ասում, որ դրա 600 000-ը հայեր են, 300 000-ը՝ ռուսներ, 30 000-ը հրեաներ:
Արմեն Աշոտյանը ներկաներին վստահեցրեց, որ զոհերի ու իրենց ժառանգների կարգավիճակի հատկացման հետ կապված ԱԺ-ում քննարկում է նախատեսվում՝ դրանից բխող որոշակի արտոնություններով:
Դեմկուսի ղեկավար ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԸ, նախընտրեց չխոսել պատմական հիշողություններից, այլ անդրադարձավ նեկա իրավիճակին. ՙԱյսօր Ադրբեջանը նոր Սումգայիթի է պատրաստվում, սկսելու է Նախիջևանից, սպասում են հարմար իրավիճակի: ՙՀՀ ԱԳՆ-ն պետք է զգուշացնի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին, որ մեր աչքի առաջ Թուրքիան անեքսիայի է ենթարկել Նախիջևանը: Կարսի պայմանագիրը խախտված է: Նախիջևանում են հավաքված թուրքական էլիտար զորամասերը: Վաղը նրանք կարող են ադրբեջանական համազգեստով անցնել մեր սահմանը: Սպասում ենք, որ փաստը կայանա ու ողբա՞նք կատարվածի համար՚: Պատահական չհամարեց Ալիևի կոչը Երևանը գրավելու մասին. Թուրքիայի ու Ադրբեջանը սերտաճումն են, առաջարկեց սրան դիմագրավելու սցենարաներ մշակել:

ԱԺ պատգամավոր ՄԻՀՐԱՆ ՀԱԿՈԲՅԱՆԸ փորձեց տալ ի՞նչ անել հարցի պատասխանը, մատնանշելով երկու ճանապարհ: Առաջին, Ադրբեջանին հաղթել քարոզչական կռիվներում. ՙՈւնենք կամք և ինտելեկտուալ հնարավորություն, աշխարհին կարող ենք ցույց տալ նրանց կեղծարությունը՝ քարը քարի վրա չթողնելով՚: Երկրորդը, միջազգային հնարությանը ներկայացնել Ադրբեջանի հայակեր էությունը որպեսզի.ՙԵրբ գա պահը, որ Ադրբեջանըպատերազմ սանձազերծի, մեզ չմեղադրեն մեր մյուս տարածքներն ազատագրելու համար՚:
Ամփոփելով լսումներում հնչածը Արմեն Աշոտյանն ասաց. մի կողմ թողնենք ցավը, ցասումը, պաթոսը, այս շղթան արատավոր է, որովհետև այդ շղթայում մի կարևոր բան պակասում է՝ դա գործողությունն է: Իսկ այդ գործողությունները չեն կարող թելադրված լինել միայն հուզականությամբ, չեն կարող տեղավորվել՝ դու ինձ ես քեզ սկզբունքի մեջ, չեն կարող լինել պահի տակ ու տարերային: Այդ գործողությունները պետք է հիմված լինեն ռազամավարական մոտեցումների վրա: :
Իսկ մինչ այդ Արտաքին հարցերի հանձնաժողովը պատրաստել է Սումգայիթյան ջարդերին նվիրված հայտարարության տեքստ, որում ամփոփվում է Ադրբեջանի հայատյաց քաղաքականության դրվագներն ու տրվում գնահատական Ադրեբաջնի կողմից վարվող քաղաքականությանը: Հայատարարությանը միացել են Հայաստանի խորհրդարանում ներկայացվածբոլոր քաղաքական ուժերը:
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Ադրբեջան, Իրավական փաստաթղթեր, Լրահոս, Վերլուծական, Տարածաշրջան, Ցեղասպանություն, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն