Գլխավոր » Լրահոս, Հասարակություն

Տաղանդավոր մանիպուլյատոր Զարուհու հերթական էժանագին քայլը

Փետրվար 22, 2018թ. 10:03
Զարուհի Փոստանջյան 1

Զարուհի Փոստանջյանն իր հետևից մի քանի լրագրողների «քարշ տալով» տարել է
ցույց տա իր մեծագույն և դարակազմիկ հայտնագործությունը, «հետախուզական» աշխատանքների արդյունքները՝ որ Երևանի քաղաքապետարանում, աշխատանքի ժամին թղթախաղով են զբաղված:

Եվ նրանց ուղեկցել քաղաքապետարանի աշխատակիցներին սպասարկող վարորդների հանգստի սենյակ: Վարորդներն ի զարմանս Զարուհու և իր ուղեկցողների, համաշխարհային, հայկական գրականության, հայտնի փիլիսոփաների աշխատություններն ուսումնասիրելու փոխարեն, այդ պահին թղթախաղով են զբաղվել: Վարորդները, որոնք այդ պահին ճանապարհին չեն, ազատ են, աշխատանքի մեջ չեն, ըստ Զարուհու  պետք է պարապ նստած պատերին նայեին…

Սա քիչ է, սույն տաղանդավոր մանիպուլյատորն ու իրեն դրսի հայտնի ուժերի կողմից ամրագրված լրագրողներն այդ ամենը տարածում են ողջ քաղաքապետարանի աշխատակիցների վրա: Ընդհանրացված, ստահոդ և մտածված հայտարարում, որ քաղաքապետարանի աշխատակիցներն աշխատանքի ժամին թղթախաղով են զբաղված:
Սա արդեն այս խմբի հերթական գարշաբույրն է, էժանագին ձեռնածության վառ օրինակը…

Ռոբերտ Մելքոնյան

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն