Գլխավոր » Regions, Ադրբեջան, Լրահոս, Ով է թուրքը, Տարածաշրջան, Քաղաքականություն

Ալիևի խոսքերը գիտական տեսանկյունից բացարձակ անհեթեթություն են, բայց նման բաները երբեմն հանգեցնում են պատերազմների

Փետրվար 11, 2018թ. 22:51
ալիև

Իլհամ Ալիևի խոսքերը, թե Երևանը «Ադրբեջանի պատմական տարածքն է» հետաքրքիր են ոչ միայն այն պատճառով, որ գիտական տեսանկյունից բացարձակ անհեթեթություններ են, գրում է Взгляд-ը։ Կարևորն այլ է՝ նման մարգինալ պատմագրությունը և դիցաբանությունը երբեմն հանգեցնում են իրական պատերազմների, և պատմության մեջ շատ օրինակներ կան, ներառյալ նախկին ԽՍՀՄ տարածքում։

Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ իր երկիրը «չպետք է մոռանա իր պատմական հողերի մասին» և վերադարձնի Երևանը։ Նա հայտարարել է նաև, որ այդ մասին «պետք է իմանա ամբողջ աշխարհը»։  Երևանում այս հայտարարությունները բնականաբար կտրուկ արձագանք են ստացել։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը Ադրբեջանին մեղադրել է ռասիզմի մեջ։

Հասկանալի է, որ Իլհամ Ալիևի այդ հայտարարությունը արվել է ապրիլին Ադրբեջանում կայանալիք ընտրությունների շեմին։ Ընդհանուր առմամբ, այն հեռու չէ Անդրկովկասի համար սովորական դարձած «խոհանոցային պատմագրությունից», ինչը տարածաշրջանի բոլոր ուժերը տասնամյակներ է իրենց նպատակների համար են օգտագործում։

Գործնական տեսանկյունից, այս հայտարարությունը միայն ներքին օգտագործման համար է․ Իլհամ Ալիևի խոսքերը մոտ ապագայում որևէ գործնական հետևանքների չեն հանգեցնի։ Պետք չէ սպասել Լեռնային Ղարաբաղի կամ նրա շուրջ հակամարտության սրումների։ «Խոհանոցային պատմագրությունը» ոչ գիտական փորձ է կա՛մ արհեստականորեն սեփական պատմությունը «երկարացնելու», կա՛մ «ավելացնելու» տարածքներ, նախկինում ազդեցությունը և հորինելու որոշակի «պատկերավոր» (սովորաբար շատ խիզախ, առնական և առաքինի) ազգային հատկանիշներ, որոնք միշտ եղել են և հավերժ կլինեն։

Սրանով շատ ազգեր են տառապում, այդ թվում նաև «հները», բայց հիմնականում նրանք, որոնք չունեն պատմական դպրոցներ և սովետական տիպի զանգվածային կրթություն։ Հիմնական  գիտելիքների բացակայությունը փոխարինվում է զանգվածային մշակույթով և էթնոգենիկ առասպելներով։ Եվ սա իրենց տեսանկյունից լավ է և օգտակար։ Այն անմիջականորեն չի անդրադառնում ժամանակակից կյանքի վրա, բայց շարունակում է անառողջ պատրանքները պատմության մեջ սեփական դերի, քսենոֆոբիայի և առօրյա ռասիզմի։

aravot.am

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Regions, Ադրբեջան, Լրահոս, Ով է թուրքը, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն