Գլխավոր » TOP, Լրահոս, Հասարակություն, Մեր մեծերը, Ռուսաստան, Վերլուծական, Տարածաշրջան

Միքայել Լոռիս-Մելիքովը հայ ժողովրդի արժանավոր զավակներից մեկն է

Փետրվար 11, 2018թ. 13:19
Միքայել Լոռիս - Մելիքով

Հայ ժողովրդի արժանավոր զավակներից շատերը ճակատագրի բերումով ապրել են օտարության մեջ, ծառայել ուրիշ ժողովրդներին, հասել փառքի գագաթներին, բայց նրանցից միայն ընտրյալներն են դա օգտագործել ի շահ սեփական Հայրենիքի:

Այդ ընտրյալներից է մեծ զորական Միքայել Լոռիս – Մելիքովը, ով երկու անգամ թուրքերից գրավել է Կարսը, Էրզրումում հիմնել է Սանասարյան վարժարանը, նախաձեռնել էր Հայոց պատրիարքարանը տեղափոխել Էրզրում և այն դարձնել հայոց մայրաքաղաքը: Եվ շատ այլ ազգօգուտ գործեր…
Հայ բարեգործական ընդհանուր միության դահլիճում կայացավ մեր ժողովրդի արժանի զավակ Միքայել Լոռիս-Մելիքովին նվիրված գրքերի և տեսաֆիլմի շնորհանդեսը: Այն կազմակերպել էր Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը:


Միքայել Լոռիս-Մելիքովը եղել է Ռուսաստանի կայսրության ռազմական և պետական գործիչ, Ռուսաց կայսրության «Գերագույն գործադիր հանձնախմբի» ղեկավար, Ռուսաստանի վարչապետ-դիկտատոր, Գեներալ-համհարզ, Ռուսաստանի պետական խորհրդի անդամ, Ռուսաստանի ներքին գործերի նախարար, Ռուսաստանի գիտությունների կայսերական ակադեմիայի ակադեմիկոս, արժանացել է Ռուսաստանի բարձրագույն Սուրբ Անդրեյ Նախավկայի շքանշանի և այլն:
Ռուս-թուրքական պատերազմում նա եղել է բանակային կորպուսի հրամանատար Հայկական լեռնաշխարհում ընդդեմ Օսմանյան կայսրության զորքերի:
1938 թվականին Վրաստանի ԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Լավրենտի Բերիայի կարգադրությամբ քանդվում է Թիֆլիսի Հայոց Վանքի եկեղեցին, շատերի հետ թալանվում է նաև Միքայել Լոռիս-Մելիքովի գեղեզմանը:


Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության կազմակերպած այս ձեռնարկումը հիշատակի տուրք էր մեծ հայի՝ Միքայել Լոռիս-Մելիքովի հիշատակին: Միության նախագահ Արսեն Ղազարյանը նշեց՝ «Հայ երևելիների կյանքն ու գործը ներկայացներլու երախտիքի այդ շարքը տարիներ առաջ սկսել ենք Ալեքսանդր Մանթաշյանցով և շարունակվում է… Հատկապես հայ գործարարը մեծ պարտք ունի հայոց երևելիների հիշատակի հանդեպ: Միության գործարարների միջոցով Թբիլիսիում տարիներ առաջ Վրաստանի նախագահի մասնակցությամբ կանգնեցվեց Մանթաշյանցի հուշարձանը և ներկայացվեց նրա մասին տեսաֆիլմը»: 


Զորակցողներից «Ապավեն» ընկերության տնօրեն Գագիկ Աղաջանյանը գրքի ներածականում նշել է, որ այդպիսի երևելիներին ըստ արժանվույն գնահատելը պարզապես հոգու պարտք է:
Չմոռանանք, որ բոլորս էլ հոգու պարտք ունենք մեր ժողովրդի հանդեպ…

Վրեժ Սարուխանյան

Նաիրա ՆահապետյանՆաիրա Նահապետյան-Նաիրա Նահապետյան+

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել TOP, Լրահոս, Հասարակություն, Մեր մեծերը, Ռուսաստան, Վերլուծական, Տարածաշրջան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն