Գլխավոր » Regions, Ադրբեջան, Լրահոս, Վերլուծական, Տարածաշրջան, Քաղաքականություն

Երևանը և Սյունիքը “գրավելու” համար Զաքիր Հասանովը հավաքում է գեներալներին

Փետրվար 10, 2018թ. 21:16
Զաքիր Հասանովը

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը ՊՆ-ում ծառայողական խորհրդակցություն է անցկացրել,որին մասնակցել են ՊՆ փոխնախարարները,գլխավոր վարչությունների պետերը,շփման գծում տեղակայված զորամասերի հրամանատարները,բանակային ստորաբաժանումների հրամանատարները,ՊՆ պաշտոնյաներ և այլն…
Բացելով խորհրդակցությունը պարկետային գեներալ Հասանովը “բացահայտել” է հավաքի նպատակը…Զաքիր Հասանովը հավաքվածներին խորհուրդ է տվել ուշադրություն դարձնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի երկու օր առաջ “Ենի Ազերբայջան” կուսակցության VI համագումարում արված հայտարարություններին՝կապված Արցախյան հիմնահարցի լուծման ադրբեջանական տեսակետի և ադրբեջանական բանակի մասին դրույթներին…Հիշեցնեմ,որ Մեհրիբան խանումի ամուսինն այդ համագումարում ոչ միայն կոչ էր արել ազերիներին և հարազատ ասկյարներին ազատագրել “պատմական ադրբեջանական” Ղարաբաղը հայ գյաուրներից,այլև հայտարարել էր,որ ազերիները շատ լուրջ պետք է մտածել “պատմական ադրբեջանական” Երևանի,Սյունիքի և Սևանի ազատագրման մասին…
Հարազատ զառանցանքին և սեփական հասարակությանը ապացուցելու և համոզելու համար,որ իր խոսքերը դեմագոգիա չեն,այլ իրականություն,Իլհամ բաբան հրահանգել է ՊՆ նախարար Զաքիր Հասանովին շատ արագ այս շոու-խորհրդակցությունը կազմակերպել և իր խոսքերը “նյութականացնող” իբրև թե գործեր ձեռնարկել…
Ադրբեջանի նախագահի զառանցանքներին շատ դեպքերում պետք չէ ծիծաղով վերաբերվել…Չզարմանաք,բայց պաշտոնական Բաքվի հեռահար նպատակներից է Հայաստանի կործանումը և նրա տարածքի գրավումը…
Զարմանալին այն է,որ Ադրբեջանի բռնապետի Հայաստանին ներկայացված տարածքային պահանջներին մինչև հիմա պատշաճ չի արձագանքել ՀՀ ԱԳՆ-ն…Մեր տիտան դիվանագետները կարծում են,որ Ալիևի հայտարարությանը չարժե պատասխանել,և առաջնորդվում են՝”Բոլորը գիտեն,թե ովքեր են հայերը և ովքեր ադրբեջանցիները” կարգախոսին համաձայն…Սակայն մերոնք մոռանում են,որ շատ դեպքերում Բաքուն տարրական գնում է իրեն ձեռնտու կարծիքները և փորձում է պատմությունը կեղծելու միջոցով ապացուցել,որ ադրբեջանցիները հնագույն ժողովուրդ են,և որ եկվոր հայերը ագրեսոր են…Մեր դիվանագետների այս աշխատաոճը շատ սխալ է…Մենք հիմա պետք է մեծ աղմուկ բարձրացարած լինեինք և ևս մեկ անգամ ապացուցեինք,որ Բաքուն վարում է հայատյաց քաղաքականություն…
Ժամանակն է նաև ակտիվացնել Ադրբեջան կոչվող պետության կազմաքանդման ծրագրերի և դրանց իրականացման եղանակների քննարկումները…
Հ.Գ.Դեռևս դպրոցական նստարանից բոլորին հայտնի է հռոմեական պետական գործիչ Կատոն Ավագին վերագրվող “Կարթագենը պետք է կործանվի” արտահայտությունը… Սենատում իր յուրաքանչյուր ելույթը նա եզրափակում էր “Ceterum censeo Carthaginem esse delendam” խոսքերով…
Մենք էլ պետք է առաջնորդվենք՝”Ադրբեջանը պետք է կործանվի” կարգախոսին համաձայն և նպատակային քայլեր ձեռնարկել այն կյանքի կոչելու համար:

ԳԱԳԻԿ ՀԱՄԲԱՐՅԱՆ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Regions, Ադրբեջան, Լրահոս, Վերլուծական, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն