Գլխավոր » Ադրբեջան, Լրահոս, Հասարակություն, Տարածաշրջան, Քաղաքականություն

Պատերազմի կանխատեսման պարբերական ֆալշստարտերը ոչ միայն բթացնում են մեր զգոնությունը, այլև ավելորդ անհանգստություն սերմանում

Փետրվար 6, 2018թ. 16:13
Վարդան Ոսկանյան

Ադրբեջանում տեղի ունեցած, պատկերավոր ասած, ամեն փռշտոցից հետո «Ֆեյսբուքի» հայկական տիրույթում կարծես «լավ տոնի» նշան է սկսել համարվել պատերազմական գործողություններ կամ դրանց հավանականության մեծացում գուժելը, ինչը բնականաբար արվում է բարի նպատակներով, սակայն նաև օբյեկտիվորեն հարուցում որոշակի լարում մեր հասարակության ներսում։

Ակնհայտ է, որ Ադրբեջան անվանումով հայտնի կազմավորման հետ մենք արդեն երկար ժամանակ է այս կամ այն կերպ հենց պատերազմական գործողությունների մեջ ենք՝ ընդ որում, գրեթե բոլոր հարթություններում: Հետևաբար, ըստ իս, արդեն իսկ լռելյայն ենթադրվում է հայկական կողմի դաշտային պատրաստվածության բարձր մակարդակի ապահովում տարբեր ոլորտներում, մինչդեռ սպորտային եզրաբանությամբ, պատերազմի կանխատեսման պարբերական ֆալշստարտերը ոչ միայն բթացնում են զգոնությունը, այլ նաև անտեղի և բոլորովին ավելորդ ներհասարակական անհանգստություն սերմանում։

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Ադրբեջան, Լրահոս, Հասարակություն, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն