Գլխավոր » Analitika, Լրահոս, Հասարակություն, Վերլուծական

Թույլ չենք տա կազմաքանդել մեր ժողովրդի կարևորագույն օղակը՝ ընտանիքը

Հունվար 27, 2018թ. 21:34
Հիմնաքար

Երեկ տեղի ունեցած՝«Ավանդական ընտանիքի հաստատությանը արդիական սպառնալիքներ և մարտահրավերներե համաժողովին մասնակցում էին հոգևոր դասի ներկայացուցիչներ, իրավաբաններ, մտավորականներ, հկ-ների ներկայացուցիչներ:
Ներկաները համոզված են՝ եկել է ժամանակը, որպեսզի ժողովուրդը հստակ կեցվածք ընդունի , դառնա անառիկ ամրոց և իր միասնականությամբ թույլ չտա կազմաքանդել մեր ժողովրդի կարևորագույն օղակը՝ ընտանիքը:

ՙՙՀանուն ինքնիշխանության վերականգնմանՙՙ նախաձեռնության համակարգող ՀԱՅԿ ՆԱՀԱՊԵՏՅԱՆՆ իր ելույթում ասաց, թե չնայած ԱՄՆ իշխանություններն ու ԵՄ պաշտոնյաները խոսում են երկրների ներքին գործերին չմիջամտելու մասին, սակայն հակառակ երևույթի հետ գործ ունենք: Մասնավորաբար, ԵՄ-ն հետևողականորեն պարտադրում է երկրներին ընդունել միջազգային իրավական այնպիսի նորմեր, ստորագրել միջազգային այնպիսի պայմանագրեր, որոնք էական ազդեցություն են թողնում երկրների քաղաքական, տնտեսական, կրթական, հոգևոր կյանքի վրա: Հայաստանի պարագայում, դրանք ուղղված են խարխլելու հայ ժողովրդի ավանդական, քրիստոնեական ընտանեկան արժեհամակարգը և բարոյական նորմերը:

ՙՙԱՄՆ-ի և ԵՄ «մտրակիե և «բլիթիե այս քաղաքականությունը հաճախ միջնորդավորված իրականացվում է նրանց կողմից ֆինանսավորվող հիմնադրամների և հկ-ի միջոցով, որոնք զբաղվում են այլասերման, միասեռականության, անբարո կյանքի քարոզչությամբ՚՚:  Հայկ Նահապետյանի տեղեկացմամբ, «Բաց հասարակության հիմնադրամ՚՚-ը , որն առավել հայտնի է Սորոսի հիմնադրամ անվանումով, ստեղծել է ցանց՝ իր շուրջը միավորելով հայաստանյան 60 հկ-ների: Սրանք սոցցանցերում, փողոցային միջոցառումներով, ֆիլմերի ցուցադրությամբ, քննարկումներով իրականացնում են ԼԳԲՏ անձանց այլասերված կենսակերպի քարոզչություն, նպատակը՝  հայ հասարկության կողմից այն ընդունելի դարձնելն է:

Նույն հկ-ները նաև մշակում և Ազգային ժողովին ու կառավարությանն են ներկայացնում օրենքների նախագծեր, որոնք դարձյալ ուղղված են ԼԳԲՏ անձանց իրավունքների ամրագրմանը բոլոր ոլորտներում: Դրանցից են «Ընտանիքում բռնությունների կանխարգելմանե և «Խտրականության դեմե օրենքների նախագծերը:
ՙՙՆայե՛ք, խնդրեմ, արևմտյան երկրների և կառույցների աջակցությամբ աշխատող հկ-ների ներկայացուցիչներին, նրանց արհամարհանքը դեպի Հայ Առաքելական Եկեղեցու բազմադարյան ավանդույթները, հայ-ռուսական բարեկամության ավանդույթները, վերջին 200-300 տարվա ընթացքում ձևավորված արժեքները, այն ամենի հանդեպ, ինչ իր մեջ պարունակում է քաղաքակրթություն հասկացությունը՚՚,- հայտարարեց «Ինտեգրացիա և զարգացումե հկ նախագահ, քաղաքական վերլուծաբան ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆԸ:

Վերլուծաբանը համոզվել է, որ մտածված և հետևողականորեն տարվող գծի շնորհիվ արևմտամետ հկ-ներին, քաղաքական գործիչներին, պետական պաշտոնյաներին հաջողվել է հայկական հասարակության մեջ ճեղք առաջացնել՝ այն բաժանել երկու անհավասար մասի:

ՙՙՄի կողմում հայ հասարակության ճնշող մեծամասնությունն է: Այն դեմ է լիբերտարիան բարեփոխումներին և Արևմուտքի գործողություններին, որոնք ուղղված են ավանդական արժեքների քանդմանը՚՚: Սակայն այդ մասը, ըստ Սաֆարյանի, կազմակերպված չէ և թույլ է ներկայացված երկրի քաղաքական, հասարակական դաշտերում, գտնվում է լատենտ իրավիճակում՝ փնտրելով առաջնորդներ և ակտիվիստներ, որոնք պատրաստ կլինե ազնվորեն և հետևողականորեն պաշտպանելու ավանդական արժեքները: Մյուս մասում մի քանի հազար արևմտյան ակտիվիստներն են, քաղաքական գործիչներն ու պետական պաշտոնյաները: Այդ մեծ խմբավորումը չունի ոչ քաղաքական, ոչ ոգեղեն, ոչ նյութական շահագրգռություն պահպանելու և ամրապնդելու հայ-ռուսական ռազմավարական դաշինքը, եվրասիական տարածքի երկրների հետ համագործակցությունն ու գործընկերությունը՚՚:
Քաղաքագետ-միջազգայնագետ, «Հանուն քրիստոնեական ընտանիքիե նախաձեռնության ղեկավար ԿԱՐԻՆԵ ԵՍԱՅԱՆԸ խոսելով «Ընտանիքում բռնության մասին՚՚ օրենքի մասին, նկատեց, չնայած նշվում է, որ այն ուղղված է ընտանիքում բռնության կանխարգելմանը, սակայն, իրականում չկա այն մեխանիզմը, որը կկանխարգելի ընտանիքում բռնությունը: Քաղաքագետը հարց է հնչեցնում՝ այդ դեպքում ո՞րն է օրենքի իրական նպատակը, և ինքն էլ տալիս պատասխանը. ՙՙ Օրենքը հնարավորություն է ստեղծում որոշակի շրջանակների, պետական կառույցների և հասարակական կազմակերպությունների համար միջամտել ընտանիքի ներքին գործերին՚՚:
Պարզվեց հետևյալը, թեպետ արդարադատության նախարարությունը հայտարարեց, թե ընդառաջ գնալով հասարակական պահանջին օրենքի նախագծից հանել է վտանգավոր ձևակերպումները, սակայն մասնագետների համոզմամբ, դա իմիտացիա էր, իրականում վտանգները պահպանված են: Ի՞նչ է սպասվում հայ ընտանիքներին այս օրենքի կիրառման դեպքում: Փաստաբանների պալատի ներկայացուցիչ, փաստաբան ԱՐՏԱՇԵՍ ԽԱԼԱԹՅԱՆԸ մանրամասնորեն անդրադարձավ, արդեն օրենքով, մեր ընտանիքներին սպասվող վտանգներին:
Չնայած օրենքի առաջնահերթ նպատակը պետք է լիներ այնպիսի ձևակերպումներ սահմանելը, որոնք տարընթերցումների տեղիք չտային, սակայն, փաստաբանի կարծիքով, բոլոր սահմանումներն ունեն ընդհանրական բնույթ և կամայական վարչարարության համար լայն դաշտ են ստեղծում: Վտանգներն առկա են, մասնավորաբար, օրենքի հիմք հանդիսացող ՙՙբռնության մասին՚՚ սահմանումներում:

Մեկնաբանելով ՙՙհոգեբանական բռություն՚՚ տերմինը, փաստաբանը նկատեց, թե այն չարաշահումների լայն դաշտ է ստեղծում: ՙՙԻնչպե՞ս կարելի է չափել անձի վախի առկայությունը իր կամ ընտանիքի անվտանգությանը սպառնացող վտանգի դեպքում, ինչպե՞ս չափել վտանգը՚՚: Ծնողի կողմից ասված մի անվնաս արտահայտությունը, օրինակ, ՙՙականջդ կկտրեմ՚՚, որը նա ընդամենն ասում է երեխային վտանգավոր իրավիճակից հեռու պահելու համար, կարող է որակվել որպես հոգեբանական բռնություն: Արտաշես Խալաթյանը մտահոգ է, որ արարքի որակման հիմնական պատասխանատվությունը դրված է ոստիկանության վրա, մի կառույցի, որը հանրության մոտ չունի վստահության անհրաժեշտ պաշար, չունի նաև այն կրթական ցենզը, որով կկարողանա նման արաքներն այնպես որակել, որ չխաթարվեն ընտանեկան հարաբերությունները:

Ի՞նչ է նշանակում ՙՙսոցիալական ծայրահեղ մեկուսացում՚՚ ասվածը: Եթե ծնողը դաստիարակչական նպատակներով փորձի երեխային հետ պահել որոշակի անձանց խմբի հետ շփվելուց ոստիկանությունը կարող է դա որակել ՙՙսոցիալական ծայրահեղ մեկուսացում՚՚ ՝ դրա բոլոր բացասական հետևանքներով:
Օրենքի փոփոխություններից հետո նրանում տեղ է գտել անգամ իրավագիտության մեջ նախադեպը չունեցող, անհասկանալի ու մերժելի մի տերմինի՝ ՙՙիշխել՚՚ բառը: ՙՙՀետաքրքիր է, թե այդ ՙՙիշխել՚՚ ասվածը ինչպե՞ս պետք է որակվի: Այս սահմանումից ելնելով ծնողի կողմից իր երեխային դաստիարակչական նպատակով սննդից զրկելը կարող է որակվել որպես տնտեսական բռնություն՚՚. Արտաշես Խալաթյանի համոզմամբ, սա ընտանեկան հարաբեությունները խաթարելու մի ցայտուն օրինակ է:
Պարզվում է, օրենքի լրամշակումից հետո բռնության տեսակներին ավելացել են ևս մեկով, դա ՙՙանտեսում՚՚ ասվածն է, որը փաստաբանը աբսուրդ որակեց: Չունևոր ընտանիքներից կարող են վերցնել երեխաներին այսպիսի հիմնավորմամբ, թե ծնողները ունենալով երեխային նյութական բարիքներով ապահովելու հնարավորություն՝ դա չեն արել: Պատժից, սակայն, չեն խուսափի նաև հարուստ ծնողները. օրինակ, եթե նրանք երեխային ՙՙերես՚՚ չտալու համար նախընտրեն ավելի համեստ պահել նրան, նաև զերծ պահել անիմաստ ճոխություններից, ապա ոստիկանների կողմից կարող են համարվել բռնարարներ՝ ընկնելով  ՙՙանտեսման՚՚ ՝ բռնության տեսակի տակ:
Եթե օրենքի նախնական տարբերակում ընտանիքի անդամները կարող էին գոնե մինչև 100 մետր հեռավորության վրա շփվել, ապա այժմ մեկ այլ խայտառակ ձևակերպում է սահմանվել, ըստ որի, տարածությունը սահմանում են հիմնվելով վախի զգացման վրա: ՙՙՉկա իրավական որոշակիություն, վախը կարող է նաև 1 կմ-ի դեպքում առաջանալ՚՚. մոտավորապես այսպես՝ Կոմիտաս պողոտայի սկզբում քո գտնվելը կարող է վախ առաջացնել իմ՝ նույն պողոտայի վերջում գտնվողիս մոտ: Սրանք թվում են զավեշտալի ձևակերպումներ, սակայն իրականում խիստ վտանգավոր խութեր են թաքցնում իրենց մեջ:

Իսկ վտանգների շարքում առանձնահատուկ տեղ ունեն ապաստարանները: Անձը կարող է մինչև մեկ տարի այնտեղ պահվել, որի գտնվելու վայրը խիստ գաղտնի է: Օրենքը, փաստորեն, մասնավոր կազմակերպություններին ևս թույլատրում է ապաստարաններ հիմնել, որոնք իրականում դուրս կմնան պետության վերահսկողությունից: Եվ քանի որ, ըստ օրենքի, պետությունը կարող է վերահսկել միայն իր կողմից ստեղծված ու ֆինանսավորվող ապաստարանների աշխատանք, ստացվում է, որ մասնավոր կառույցների մուտքը կփակվի պետություն առաջ: Պատկերացրեք, թե ինչե՜ր կարող են կատարվել այնտեղ գտնվող երեխաների կամ ընտանիքի մյուս անդամների հետ:
Հայկ Նահապետյանը տեղեկացրեց, որ արդեն իսկ կան մի քանի մասնավոր ապաստարաններ, որոնց տնօրինությունը հանձնված է Հայաստանում միասեռականության թիվ մեկ քարոզիչին՝ Մարո Մաթոսյանին, հիշեցնենք, նա ՙՙԿանանց աջակցման կենտրոնի՚՚ ղեկավարն է:

ՙՙԿարելի է ենթադրել, թե այդ փակ ապաստարաններում գաղափարական ու սեռական ինչպիսի ներգործություն կունենան այնտեղ հայտնվածների վրա: Նրանք, ովքեր մշակել են այս օրենքը լավ գիտեն, թե ի՞նչ են մեզանից փորձում վերցնել: Նպատակը շատ պարզ է՝ ծնողներից խլել դաստիարկելու իրավունքը, նրա՝ խրատելու, հանդիմանելու, նաև պատիժելու գորածառույթները, որպեսզի հայ ծնողը չկարողանա ապահովել երեխայի լավագույն շահը, իսկ իրենք կարողանա ազատորեն օտարել նրանց իրենց ընտանիքներից՚՚,-հայտարարեց Հայկ Նահապետյանը:
Այսպիսով, հանձին ՙՙԸնտանիքում բռնությունների կանխարգելման՚՚ օրենքի մենք ունենք դանդաղ գործող ռումբ: Ներկաներն այն համոզման են, որ  սրա դեմ պայքարի մեկ ճանապարհ կա, դա հասարակական իրազեկումն է, քանզի իրազեկված անձը միայն կարող է զերծ մնալ նման ռիսկերից ու վտանգավոր ազդեցություններից:
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ

 

հունվարի 19-ին Բաքվի նավահանգիստ է հասել ռուսական արտադրության ժամանակակից սպառազինության հերթական խմբաքանակը։

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Analitika, Լրահոս, Հասարակություն, Վերլուծական բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն