Գլխավոր » Ադրբեջան, Զինված ուժեր, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հասարակություն, Տարածաշրջան

Պատերազմական կանխատեսումներում ավելի զգույշ ու շրջահայաց լինենք

Հունվար 27, 2018թ. 19:55
Սահման

2016-ի ապրիլից հետո մենք պետք է առնվազն ֆիքսենք, որ չկա օբյեկտիվ կամ սուբյեկտիվ որևէ ցուցիչ, որ հնարավորություն կտա մեզ բարձր տոկոսային հավանականությամբ արձանագրել, թե Ադրբեջանը երբ լայնածավալ կամ «տեղային» ռազմական գործողություններ կսկսի: Կանխատեսումների դեմ հիմնական փաստարկը այն է, որ Ադրբեջանն անկանխատեսելի երկիր է, ինչպես միջ. հանրության ազդեցության ներքո, այնպես էլ իր անմիջական դաշնակից երկրների հորդորները ընդունել-չընդունելու հարցում:

Մյուս կողմից կա մի շատ հստակ տեսանելի հանգամանք, որ հարևան երկիրը, անգամ առկա տնտեսաաֆինանսական խնդիրների ներքո, շարունակում է ինտենսիվ զինվել, մասշտաբային զորավարժություններ է իրականացնում՝ չսահմանափակվելով միայն ԼՂՀ-Ադրբեջան շփման գծով, այլև ներգարվելով նախիջևանյան սեգմենտը: Ուստի այս պարագայում խոսել, որ ասենք ամեն պահի նրանք այդ քայլին չեն գնա, դա հիմնավոր չի կարող դիտվել:Վստահորեն դրան չեն խանգարի ինչպես անցած տարի նախագահների մակարդակով, այնպես էլ այս տարի ԱԳՆ մակարդակի հանդիպումները, ԵԱՀԿ միջնորդների տարաբնույթ հայտարարությունները, երկու երկրներում առկա քաղաքական օրակարգերը: Ավելին՝ մի շարք նոր՝ նպատող գործոններ էլ կարելի է դիտարկել…

Ասում եմ պատերազմական կանխատեսումներում ավելի զգույշ ու շրջահայաց լինենք…

Ալեն Ղևոնդյան

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Ադրբեջան, Զինված ուժեր, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հասարակություն, Տարածաշրջան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն