Գլխավոր » Society, Լրահոս, Հասարակություն, Քաղաքականություն

Միջազգային պայմանագրերում ամրագրված, կազմակերպություններից և հիմնադրամներից բխող մարտահրավերներն ու սպառնալիքները, թիրախավորված ավանդական ընտանիքի ինստիտուտի ոչնչացմանը

Հունվար 26, 2018թ. 21:00
Հայկ Նահապետյան

Այսօր «Իմպերիում Պլազա» բիզնես-կենտրոնի համաժողովների դահլիճում տեղի ունեցավ «Ավանդական ընտանիքի հաստատությանը արդիական սպառնալիքներ և մարտահրավերներ (իրողությունների գնահատականներ և 2017 թ. պայքարի արդյունքներ)» համաժողովը:

Ստորև ներկայացնում ենք «Հանուն ինքնիշխանության վերականգնման» նախաձեռնության համակարգող  ՀԱՅԿ ՆԱՀԱՊԵՏՅԱՆԻ զեկույցը 

 

 

Ներկա աշխարհաքաղաքական իրողությունները բնութագրվում են աշխարհի միաբևեռ կառավարման տրամաբանությամբ, ԱՄՆ-ի կողմից համաշխարհային տիրապետության պահպանման ձգտմամբ և ԱՄՆ նոր ղեկավարության կողմից առավել կոշտ կեցվածքով: ԱՄՆ նախագահի քաղաքականության նման դրսևորումն իր արտահայտումը գտավ ՄԱԿ-ի ամենամյա նստաշրջանում նրա հայտնի ելույթում, որում ներկայացվեց աշխարհի նկատմամբ  ամերիկյան նոր հայեցակարգը:

ՄԱԿ-ի վերոնշյալ նիստում իր ելույթում ԱՄՆ նախագահ Թրամփը լսարանի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքին, որ ինքը չի պատրաստվում խառնվել այլոց գործերին, շեշտելով, որ «մենք Ամերիկայում չենք ցանկանում որևէ մեկին պարտադրել մեր կենսակերպը, մենք ցանկանում ենք դառնալ ցայտուն օրինակ յուրաքանչյուր երկրի համար»: Թեև ԱՄՆ նախագահն ի լուր աշխարհի հայտարարում է, որ իրենք այլևս չեն խառնվելու այլ երկրների ներքին գործերին, և որ իրենց համար առաջնահերթությունը սեփական երկրի երբեմնի փառքը վերականգնումն է, սակայն, միաժամանակ, ռազմական ծախսերի համար ֆինանսավորումը հասցվելու է մինչև 700 միլիարդ դոլարի, և ԱՄՆ բանակը, ըստ ԱՄՆ Նախագահի, պետք է դառնա պատմության մեջ ամենահզոր ուժը:

Թեև ԱՄՆ իշխանությունները հայտարարում են իրենց  «չեզոքության» և այն մասին, թե չեն  միջամտելու այլ երկրների ներքին գործերին, առկա իրողությունները վկայում են հակառակի մասին:

Նմանատիպ քաղաքականություն է իրականացնում նաև Եվրամիությունը, որն  առերևույթ կարծես չի միջամտում այլ երկրների ներքին գործերին, սակայն հետևողականորեն պարտադրում է երկրներին ընդունել միջազգային իրավական այն նորմերը, որոնք էական ազդեցություն են թողնում այդ երկրների քաղաքական, տնտեսական, կրթական և հոգևոր կյանքի վրա:

Եվրամիության նման պարտադրանքը մի երկրի վրա երբեմն դրսևորվում է քաղաքական և տնտեսական ճնշումների ձևով այն նպատակով, որպեսզի տվյալ երկիրը ստորագրի միջազգային այս կամ այն պայմանագիրը: Պարտադրման այդ գործընթացն ուղեկցվում է նաև տվյալ երկրին ֆինանսավորման օժանդակություն և բոնուսների տրամադրմամբ:

ԱՄՆ-ի և Եվրամիության կողմից իրականացվող «մտրակի» և «բլիթի» այս քաղաքականությունը հաճախ միջնորդավորված է իրականացվում՝ իրենց կողմից ֆինանսավորվող հիմնադրամների և հասարակական կազմակերպությունների միջոցով: Թվով 60 հասարակական կազմակերպությունների միավորումով Հայաստանում նման ցանց է ստեղծել «Բաց հասարակության հիմնադրամ»-ը, որն առավել հայտնի է Սորոսի հիմնադրամ անվանումով:

Որոշ միջազգային պայմանագրեր և օրենքներ, որոնք պարտադրվել են  Հայաստանին, արդեն ստորագրվել, վավերացվել և ուժի մեջ են մտել, մյուսները գտնվում են իրավական ամրագրման գործընթացի մեջ:

Նման միջազգային պայմանագրերը հաճախ ուղղված են խարխլելու հայ ժողովրդի ավանդական, քրիստոնեական ընտանեկան արժեհամակարգը և բարոյական նորմերը:

Այսպես. 1993 թվականին Հայաստանը ստորագրեց «Կանանց նկատմամբ բոլոր տեսակի խտրականությունների վերացման կոնվենցիան»(CEDAW), իսկ 2006 թվականին ստորագրեց այդ կոնվենցիայի լրացուցիչ արձանագրությունը: Այդ փաստաթղթով Հայաստանը պարտավորվեց ընդունել օրենքներ գենդերային հավասարության և ընտանեկան բռնության մասին:

Սույն կոնվենցիան կանանց նկատմամբ որպես խտրականության դրսևորում է սահմանում «սեռով պայմանավորված ցանկացած տարբերություն, բացառություն կամ սահմանափակում, որն ուղղված է կանանց իրավունքի սահմանափակմանը, թուլացմանը կամ անվավեր ճանաչմանը, օգտագործմանը կամ իրագործմանը անկախ ընտանեկան դրությունից, հիմնված տղամարդկանց և կանանց իրավահավասարության, մարդու իրավունքների և հիմնական ազատությունների քաղաքական, տնտեսական, սոցիալական, մշակութային, քաղաքացիական և ցանկացած այլ ոլորտներում»:

2015 թվականի դեկտեմբերի 11-ին Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրվեց 12 մլն եվրո գումարի չափով «Բյուջետային ֆինանսավորման համաձայնագիր», որն Հայաստանին պարտավորեցնում էր ընդունել «Ընտանեկան բռնության մասին», «Խտրականության դեմ» (ԼԳԲՏ խմբի իրավունքների պաշտպանություն) օրենքնեըր և վավերացնել «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրանց դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան (Ստամբուլյան կոնվենցիան):

Ստամբուլյան կոնվենցիան առաջին միջազգային պայամանգիրն է, որով որոշում է գենդերային ինքնության պատկանելիությունը: Դա նշանակում է, որ այսուհետ կանայք և տղամարդիկ ոչ միայն հանդիսանում են կնոջ և տղամարդու սեռի կենսաբանական նմուշներ, այլ որ գոյություն ունի նաև գենդերային պատկանելիությամբ սոցիալապես կառուցված կատերգորիա, որը որոշում է կանանց և տղամարդկանց բնորոշ դերերը և վարքը:

Տվյալ կոնվենցիայի 12-րդ հոդվածը պարտավորեցնում է կողմերին բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկել կանանց և տղամարդկանց սոցիալական և մշակութային վարքագծում փոփոխություններ ներդնելու նպատակով, որպեսզի արմատախիլ արվեն նախապաշարմունքները, սովորույթները, ավանդույթները և մյուս բոլոր այն երևույթները, որոնք հիմնված են կանանց ոչ-լիարժեքության գաղափարի կամ կանանց և տղամարդկանց դերի կարծրատիպային պատկերացումներ վրա։

Կոնվենցիայում պահանջվում է, որպեսզի այն ընդունած երկրներում մտցվի քրեական կամ այլ իրավական պատասխանատվություն ընտանիքում բռնության (ֆիզիկական, սեռական, հոգեբանական կամ տնտեսական) համար: Կոնվենցիայում առկա է նաև զուգընկեր հասկացությունը (հակառակ կամ նույն սեռի), որը նույնացվում է ընտանիքի անդամի հետ:

2017 թվականի նոյեմբերի 24-ին Հայաստանը Եվրամիության հետ ստորագրեց Ընդլայնված և համապարփակ գործընկերության մասին համաձայնագիրը: Ըստ այդ Համաձայնագրի՝ Հայաստանն իր վրա պարտավորություն է վերցնում «ձեռնարկել հիմնարար ազատությունների, մարդու իրավունքների, այդ թվում  նաև փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների, հետագա ամրապնդումը, ժողովրդավարական սկզբունքների հարգելը, օրենքի գերակայությունը…», ինչն իր մեջ ներառում է նաև ԼԳԲՏ խմբի անձանց իրավունքների պաշտպանությունը:

84-րդ հոդվածում նշված է գենդերային հավասարության և խտրականության բացառման, իսկ 85-ում՝ սեռական կողմնորոշման հատկանիշով խտրականության բացառման մասին:

Եվրամիությունը բացահայտորեն աջակցում և ֆինանսավորում է Հայաստանի այն հասարակական կազմակերպություններին, որոնք զբաղվում են այլասերման, միասեռականության, անբարո կյանքի  քարոզչությամբ: Հայաստանում Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի դեսպանները, Վրաստանում Նիդերլանդների դեսպանը կազմակերպում են հանդիպումներ նման ՀԿ-ների ներկայացուցիչների հետ՝ աջակցելով նրանց բարոյապես և կազմակերպական հարցերում:

2016 թվականի մայիսի 17-ին, այսպես կոչված մարդասիրական «Նոր սերունդ» հասարակական կազմակերպությունը, որը զբաղվում է ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանությամբ, կազմակերպել էր «ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանության հարցերով օրենսդրական նախաձեռնություններ» անվանումով քննարկում, որին մասնակցում էին Հայաստանում Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի  դեսպանները և Վրաստանում Նիդերլանդների դեսպանության ներկայացուցիչը:

Քննարկման ժամանակ Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանը հայտարարեց, որ օրենսդրորեն պետք է բացառվի ԼԳԲՏ անձանց նկատմամբ խտրականությունը, և որ դա հանդիսանում է Մեծ Բրիտանիայի արտաքին քաղաքականության առաջնահերթային ուղղություններից մեկը:

2017 թվականի հոկտեմբերի 10-ին Հայաստանի Արդարադատության նախարարությունը Եվրամիության պահանջով հրապարակեց քրեական օրենսգրքի նոր նախագիծը: Նախագծում ավելացված է 197-րդ հոդվածը, որը նախատեսում է քրեական պատասխանատվություն ֆիզիկական անձանց և պետական պաշտոնյաներին համար՝ սեռական կողմնորոշման հատկանիշներով խտրականության համար:  Հոդվածը նախատեսում է պատիժ տուգանքի, հասարակական աշխատանքների կամ մինչև երկու տարի ազատազրկման տեսքով:

Նախագծի ընդունման դեպքում ոչ-ավանդական սեռական կողմնորոշում ունեցող անձիք և ԼԳԲՏ անձանց իրավունքները պաշտպանող հասարակական կազմակերպությունները հնարավորություն կստանան Հայաստանում անարգել կերպով իրականացնել միասեռականության քարոզ:

«Բաց հասարակության հիմնադրամ»-ը, (Սորոսի հիմնադրամ) ֆինանսավորում է ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանության մասին օրենքների լոբինգով հանդես եկող հասարակական կազմակերպությունների, որոնք զբաղվում են նաև հակակառավարական, հակաեվրասիական, հակառուսական քարոզչությամբ, իրականացնում են փողոցային հակակառավարական ցույցեր: Հայաստանյան որոշ հասարակական կազմակերպություններ ստանում են ամերիկյան և եվրոպական հիմնադրամների աջակցությունը, այդ թվում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID), Ժողովրդավարության աջակցության Ազգային և Եվրոպական հիմնադրամների(NED и EED):

Այդ հիմնադրամների կողմից աջակցություն ստացող կազմակերպությունները սոցիալական ցանցերում, փողոցային միջոցառումներով, ֆիլմերի ցուցադրությամբ, քննարկումներով, կոնֆերանսներով իրականացնում են ԼԳԲՏ անձանց կյանքի այլասերված կենսակերպի քարոզչություն՝ նպատակ հետապնդելով ապագայում ամրագրել այլասերված կենսակերպը՝ որպես ընդունելի նորմ, հայ հասարկության կողմից:

Այդ նույն կազմակերպությունները իրավական դաշտում մշակում և ՀՀ Ազգային ժողովին ու Կառավարությանն են ներկայացնում օրենքների նախագծեր, որոնք ուղղված են ԼԳԲՏ անձանց իրավունքների ամրագրմանը հասարակական կյանքի բոլոր ոլորտներում: Դրանցից են «Ընտանիքում բռնությունների կանխարգելման» և «Խտրականության դեմ» օրենքների նախագծերը: Կառավարման ոլորտում մշակվում և ՀՀ Կառավարություն են ներկայացվում ռազմավարական փաստաթղթեր, որոնք պարունակում են այլասերվածների իրավունքների պաշտպանության ծրագրեր: Այդ կազմակերպություններից որոշները մշակում են սեռական դաստիարակության դասագրքեր, որոնց փորձում են ներառել դպրոցական ծրագրերում:

2001 թվականին ստեղծվում է «Ցանկացած տիպի մարմնական պատիժների արգելման գլոբալ նախաձեռնություն» (Global Initiative to End All Corporal Punishment of Children) միջազգային կազմակերպությունը, որի համակարգողն է Պիտեր Նյուելը: Վերջինս կապված է եղել 1970-ակաների վերջին և 80-ակաների սկզբում Մեծ Բրիտանիայում գործող մանկապիղծների կազմակերպությունների հետ:

2003 թվականին «Փրկենք երեխաներին» միջազգային կազմակերպությունը (Save the Children), որն ունի  մասնաճյուղ նաև Հայաստանում, աջակցեց երեխաների մարմնական պատիժների  արգելքին: Երեխաների մարմնական պատիժների խնդրի լուծման աշխատանքային խմբի ղեկավարը նույն Պիտեր Նյուելն է:

2004 թվականին ԵԽԽՎ-ն ընդունում է երեխաների մարմնական պատիժների արգելման թիվ 1666 համաեվրոպական առաջարկը, իսկ 2006 թվականին ՄԱԿ-ի Երեխաների իրավունքների պաշտպանության Կոմիտեն հրապարակում է «Ընդհանուր կարգի թիվ 8 դիտողությունը, որը վերաբերում է մարմնական պատիժներից և այլ դաժան ու արժանապատվությունը նվաստացնող բոլոր տեսակի պատիժներից երեխայի իրավունքի պաշտպանությանը»: Փաստաթղթի և համապատասխան տիպային ձեռնարկների մշակման աշխատանքներին մասնակցել է Պիտեր Նյուելը:

2008 թվականին մեկնարկեց «Ընդդեմ երեխաների նկատմամբ մարմնական պատիժների Եվրոպայի խորհրդի» նախաձեռնությունը: Իր ելույթում Պիտեր Նյուելը պնդեց, որպեսզի Եվրախորհրդի անդամ բոլոր երկրներում օրենսդրական արգելվեն երեխաների նկատմամբ մարմնական պատիժները:

Հայաստանում իր գործունեությունն է ծավալում նաև Հերիխ Բյոլ հիմնադրամը, որը հիմնադրել է Գերմանիայի Կանաչների կուսակցությունը, որոնց առաջնորդները  1980-ականերին աջակցում էին մանկապիղծների խմբերին: Այդ առնչությամբ 2013 թվականին Գերմանիայում իրականացվել է հետաքննություն:

2016 թվականի դեկտեմբերի 2-ին «Էրեբունի պլազա» բիզնես-կենտրոնում տեղի ունեցավ ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանությամբ հանդես եկող կազմակերպությունների փակ հավաք՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանության քաղաքական հարցերով պատասխանատուի մասնակցությամբ: Միջոցառման կազմակերպիչն էր Հենրիխ Բյոլ հիմնադրամը: Քննարկումը կրում էր «ԼԳԲՏ անձանց իրավունքների կիրարկման համապարփակ ռազմավարություն» խորագիրը: Ի դեպ, տեղի հասարակական կազմակերպությունները մեկ անգամ չէ, որ մասնակցել են Վրաստանում Հենրիխ Բյոլ հիմնադրամի կողմից կազմակերպված կոնֆերանսներին:

Եվրամիության և միջազգային կազմակերպությունների ու հիմնադրամների այն գործունեությունը, որոնք մարտահրավեր են նետում հայ ավանդական ընտանեկան արժեհամակարգին, ընտանիքի ինստիտուտին, բարոյական արժեքներին, անընդունելի են և դատապարտելի են հայ ժողովրդի և Հայաստանի կողմից: Եկել է ժամանակը, որպեսզի ժողովրդի այդ կեցվածքը ամրագրվի իրավական և քարոզչական ոլորտներում: Յուրաքանչյուր ընտանիք Հայաստանում պետք է դառնա անառիկ ամրոց, որպեսզի հնարավոր չլինի այն կազմաքանդել:

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Society, Լրահոս, Հասարակություն, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն