Գլխավոր » TOP, Լրահոս, Հասարակություն, Մշակույթ

Մտավորական կոչվածները, եթե հանդիպեն ապագա նախագահին, պետք է պոռնիկի պես իրենց մարմինն առաջարկեն՝ մեդալ կամ մեկ այլ բան ուզեն

Հունվար 22, 2018թ. 21:41
Արթուր Շահնազարյան

Լավ չէ, որ Հայաստանի նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը հանդիպելու է  մտավորականների շրջանակի հետ,  որովհետև, ցավոք, նրա հետ կհանդիպեցնեն անտաղանդ երգիչներին, մեր մշակույթը, մեր լեզուն ծաղր ու ծանակ անող, ժարգոնով խոսող մայմուններին: Գալու են շրջապատելու են նրան, իսկ ազնիվ մտավորականներին կմոռանան, ո՛չ կկանչեն, ո՛չ էլ կթողնեն, որ հարց  տան:

Այսօրվա հայ մտավորականները մարդ են ման գալիս երկիրը ծախելու համար: Հիմա,  եթե  հանդիպեն ապագա նախագահին,  պետք է պոռնիկի պես իրենց մարմինն առաջարկեն, կամ մեդալ կամ մեկ այլ բան ուզեն: Տուր դա իրենց ու իրենք պատրաստ են հայրենիքը վաճառել: Այսօր այսպիսին է մեր մտավորականությունը: Իսկ հայրենասեր  տեսակը ոչ մի կապ չունի կառավարական, իշխանական ատյանների հետ:

Ես հրաժարվել եմ որևէ կոչումից, ընդհանրապես հրաժարվել եմ որևէ  շփումից, որովհետև այսօր պետության կողքին կանգնածը ՙՙմտավորականների  թայֆան՚՚ է:

Նոր նախագահն անտեղյակ է, թե ի՞նչ իրավիճակ է Հայաստանի մշակութային ասպարեզում, ու  այն, ինչ իրեն կներկայացնեն, նա կլսի ու կտեսնի միայն դա: Ինչի համար ես  ցավում եմ, ինչպես ասացի,  ազնիվ  հայ մտավորականներն  այդ շրջանակում չեն լինի ու իրենց ձայնը նրան չի հասնի:

ԱՐԹՈՒՐ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ   երգահան,  կոմիտասագետ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել TOP, Լրահոս, Հասարակություն, Մշակույթ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն