Գլխավոր » Society, Լրահոս, Հասարակություն, Քաղաքականություն

Արմեն Սարգսյանի թեկնածության դեմ ոչինչ չունեմ, բայց մենք շարունակ պտտվում ենք հին սերնդի ներկայացուցիչների շուրջը

Հունվար 22, 2018թ. 18:17
Նորայր-Նորիկյան-3-266x300

Հայաստանի 4-րդ նախագահԱրմեն Սարգսյանի դեմ ոչինչ չունեմ, ավելին՝ կարծում եմ, որ քննարկված թեկնածուների մեջ նա կարող է լինել անգամ լավագույնը:
Ինձ բոլորովին այլ բան է մտահոգում:
…Մենք պտտվում ենք հին սերնդի ներկայացուցիչների շուրջը ու տեղում դոփում:
Համաձայնվե՛ք, որ անկախության 27 տարիների ընթացքում չստեղծվեց քաղաքական նոր ընտրանի, որը նոր շունչ կբերեր մեր երկրին, մեր հասարակությանը, նոր ուղերձ կհղեր միջազգային հանրությանը՝ Հայաստանի տեղի, դերի ու պատկերացումների մասին…
Մենք մինչ օրս, ցավոք սրտի, մնացել ենք 88-ի սերնդի հույսին, ով իր առաքելությունը թեև ժամանակին կատարել է պատվով, սակայն օբյեկտիվորեն այսօր պատրաստ չէ հանդես գալ արդի մարտահրավերներին դեմ հանդիման…
Մենք չստեղծեցինք քաղաքական նոր սերունդ, և այսօր ճարահատ ապավինել ենք մարող սերնդի պրոֆեսիոնալիզմին…
Այդ սերնդի պատմության ասպարեզից հեռացմամբ փակվելու է Հայաստանի դուռը՝ որպես պետություն…
Այս մասին մտածե՛լ է պետք, թեկուզ ուշացած…
Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը…

Նորայի Նորիկյան, փաստաբան

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Society, Լրահոս, Հասարակություն, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն