Գլխավոր » Լրահոս, Հասարակություն

Թեղուտի պոչամբարի պատվարում ճեղքեր են առաջացել

Հունվար 20, 2018թ. 00:51

Հավաստի տվյալների համաձայն Թեղուտի պոչամբարի պատվարում ճեղքեր են առաջացել, որի հետևանքով առնվազն չորս օր է պոչամբարի թափոնները հոսում և լցվում են Դեբեդ գետը:
Սա լուրջ էկոլոգիական աղետների պատճառ կարող է հանդիսանալ, նաև անդրազգային մակարդակով, քանի որ Դեբետը հոսում է դեպի հարևան Վրաստանի սահմանը:
Ըստ որոշ տեղեկությունների այս աղետի մասին տեղեկատվության արտահոսքը հնարավոր միջոցներով փորձում են իրավապահ մարմինների ներգրավմամբ կանխել:
Թեղուտի հանքավայրի շահագործման և շինարարության թույլտվություն տվողները, շինարարության նկատմամբ վերահսկողություն իրականացրած մարմինները, բնապահպանության նախարարությունը, վերջապես կառավարությունը պետք է հրատապ տեղեկատվություն տրամադրեն հանրությանը այս ամենի մասին:


Մենք իրավունք ունենք տեղեկանալու, թե ինչ ծավալի աղտոտման հետ գործ ունենք, ինչպիսին է թափոնների արտահոսքի հետևանքով շրջական միջավայրին հասցված վնասը, վերջապեձս ամենակարևորը բնակչության առողջության վրա ինչ ազդեցություն կարող են ունենալ: Նաև անհրաժեշտ տեղեկություններ ներկայացրեք կանխարգելիչ միջոցառումների իրականացման վերաբերյալ, նաև բնակչությանը ցուցումներ և խորհուրդներ պետք է տրամադրվեն հնարավոր թունավորումներից խուսափելու և պաշտպանվելու նպատակով:

Լևոն Գալստյան

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն