Գլխավոր » Զինված ուժեր, Լրահոս, Հասարակություն

«Մի ազգ, մի բանակը» պլակատ չի, կենսակերպ է». Շուշան Պետրոսյան (տեսանյութ)

Հունվար 17, 2018թ. 21:42
Շուշան Պետրոսյան

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ վաստակավոր արտիստ ՇՈՒՇԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ երեկ հայտարարությունների ժամին խոսեց «Ազգբանակ» հայեցակարգի, կեղծ հայրենասերների եւ երկրի բնականոն զարգացումը կանխել ձգտով որոշ արտաքին ուժերի փորձերի եւ դրա դեմ պայքարի իր բանաձեւի մասին:

Պատգամավորը նախեւառաջ շեշտեց, որ  «մի ազգ, մի բանակը» պլակատ չէ՝ կենսակերպ է. «Արցախն էլ Հայաստան է ու վերջ , ուրեմն՝ Հայաստան/Արցախը՝ մեր հայրենիքը, մի զինավան է, ու բոլորս այստեղ զինվոր ենք։ Մե՛նք, հայերս ու բոլորը՝ եզդիները, քրդերը, ասորիները, մալականները, որ Հայաստանում են ապրում, բոլորս զինվոր ենք։
Ու ապրել ենք այստեղ, միշտ ենք ապրել, Հայքը փոքրացել է, բայց կա, մենք կանք ու նույն տեղում ենք, Արարատը վկա»։

Ապա հռետորական հարց հնչեցրեց.

  «Ուզում ես երկիրդ ոտքի կանգնի՞, քո ամբիցիաներից ավե՞լ, դրանից շատ ե՞ս սիրում երկիրդ, քո հարմարավետությունից, ապահովությունից ավե՞լ։  Ուրեմն՝ մի՛ գոռա, այդպես չեն սիրում։ Հատկապես, որ չի բացառվում,որ մի-քանի օրից էլ երկրիդ հանդեպ սիրուդ խոստովանության գոռոցը ուրիշ բևեռից լսվի։ Հանգի՛ստ»։

Շ.Պետրոսյանի կարծիքով՝ աղմկոտ սերը թիթեռի կյանք ունի ու հայնու Հայքը իր ակունքով, արմատներով ու

իմաստնությամբ անհաղորդ են նման սիրուն. « Երկիրդ սիրելը, հայելու առջեւ մենակ, գոնե ինքդ քեզ հետ ազնիվ լինելու նման է։ Նայի՛ր աչքերիդ, տե՛ս սիրտդ, ապրածդ քննի՛ր ու սկսի՛ր քեզնից»։

Իսկ վերջում հավելեց. «Երբ երկրիդ հողին կանգնած ես ու զգում ես, որ իր շարունակությունն ես, որ բողբոջել ես, որեւէ Eurasia Partnership, Ջորջ Սորոս  ֆլան …ի զորու չեն կանխելու ծաղկունքդ։ Ուրեմն՝ արմատդ փնտրիր, որ քայլերդ արդարացվեն»։

Ի դեպ, պատգամավորի խոսքն ուղիղ նշանակետին էր, եւ դա ոչ թե մենք ենք փաստում, այլ հենց սորոսյան հիմնադրամից սնվող որոշ ապազգային տարրեր, որոնց համար Շ. Պետրոսյանի ելույթն ուղղակի սառը ցնցուղ էր: Ու հենց սրանով էլ պայմանավորված՝ սկսվեց կազմակերպված օնլայն հարվածներ ուղղված պատգամավորին:  Ինչեւէ, իր ելույթում թերեւս կանխավ ԱԺ պատգամավորը տվել էր նրանց պատասխանը, իսկ մեզ մնում է կրկնել. «Նայի՛ր աչքերիդ, տե՛ս սիրտդ, ապրածդ քննի՛ր ու սկսի՛ր քեզնից»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

iravunk.com

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Զինված ուժեր, Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն