Գլխավոր » TOP, Լրահոս, Հասարակություն, Հարցազրույցներ, Քաղաքականություն

ՙՙԵլք՚՚-ն ուզում է դուրս գալ փողոց, որ ժողովուրդն իրեն սիրի. ՙՙԵլք՚՚-ի երթը կլինի ամբոխահաճության ու պատեհապաշտության ակցիա

Հունվար 13, 2018թ. 16:43
ազատ արշակյան

Հարցազրույց ԳԽ և ԱԺ նախկին պատգամավոր, խորհրդային այլախոհական ԱԶԱՏ ԱՐՇԱԿՅԱՆԻ հետ

 

    -Լինել խորհրդարանական քաղաքական ուժ, ունենալ օրենսդրական նախաձեռնություններով հանդես գալու, երկրի թիվ մեկ քաղաքական ամբիոնից սեփական տեսակետները ժողովրդին հասցնելու հնարավորություն, բայց միաժամանակ նախընտրել փողոցային պայքարը. սա ճի՞շտ քաղաքական կեցվածք է: Այս առումով, ինչպե՞ս կգնահատեք խորհրդարանական ՙՙԵլք՚՚-ի փողոցային երթը:
-Ես կարծում եմ, որ քաղաքական ուժերը պետք է ղեկավարվեն քրիստոնեական գլխավոր դրույթներից մեկով՝ ՙՙայո՚՚, կամ ՙՙոչ՚՚, այսինքն՝ ՙՙայո՚՚-ն պետք է իսկապես լինի ՙՙայո՚՚, և ոչ-ը՝ ՙՙոչ՚՚:
Ազգային ժողովում ներկայացված ՙՙԵլք՚՚-ը կամ պետք է կատարի իր պատգամավորական գործառույթները, հարմարվի ԱԺ դրվածքին, օրենքներին, այսպես ասած՝ ավանդություններին ու բավարարվի դրանով, կամ պետք է հրաժարվի ԱԺ գործառույթներից, մանդատը շպրտի, ոչ թե վայր դնի, որովհետև ինքը ոչ մի լուրջ օրենսդրական նախաձեռնություն չի կարողանում իրականացնել, որովհետև ինքը ԱԺ-ում չունի լուրջ ազդեցություն իր 9 հոգանոց պատգամավորներով:

ՙՙԵլք՚՚-ը պետք է հրապարակավ այրի կամուրջները իշխանության հետ, որից հետո միայն դուրս գան փողոց: Փողոց դուրս գալուց էլ պետք է գտնի իր ՙՙխոռոչը՚՚, իր ճանապարհը, չմոռանալով, որ այդտեղ կան սոցիալիստական ուժեր և դա նրանց ՙՙկալվածքն՚՚ է: Իսկ սոցիալական խնդիրներով զբաղվելու համար մենք ԱԺ-ից դուրս ունենք բազմաթիվ սոցիալիստական կուսակցություններ, նրանք այդ գործը կանեին փողոցում: Փողոցում երթ անելը ՙԵլք՚-ի գործը չէ, դա իրենց երթուղին չէ: Թող ՙՙԵլք՚՚-ականներն զբաղվեն իրենց գործով որպես պատգամավորներ և դա անեն որակով:
-Ի վերջո, քաղաքական ուժը պարտավոր է մինչև վերջ անկեղծ լինել իր ընտրողի հետ, այսինքն, եթե ընտրողն իր ձայնով ՙՙԵլքՙ՚-ին խորհրդարան է ուղղարկել, կնշանակի նրանից ակտիվ ու որակյալ օրենսդրական աշխատանք է ակնկալում, ոչ թե փողոցային երթերի կազմակերպում:
-Իհարկե, ՙՙԵլք՚-ը պարտավոր է օրենքներով կարգավորել երկրում առկա սոցիալական հարցերը: ՙՙԵլք՚՚-ականները պարտավոր էին դեռ բյուջետային քննարկումների ժամանակ անել առաջարկներ, որոնք հնարավորինս կզսպեին գնաճի ալիքը, կամ անհրաժեշտ քայլեր անեին Հարկային օրենսդրության ընդուման ժամանակ: Ի վերջո, թող կարողանան համոզել իրենց խորհրդարանական գործընկերներին ու անցկացնել այնպիսի օրենքներ, որոնք կպաշտպանեք ժողովրդի շահը: Բայց այդ գործերը թողած ՙՙԵլք՚՚-ը մտնում է Աժ-ում չներկայացված սոցիալիստական ուժերի դաշտը:
-Նիկոլ Փաշինյանի երազանքն է՝ ՙՙԵլք՚՚-ը դարձնել ընդդիմության առաջանորդ և ընդդիմադիր դաշտի օրակարգ թելադրող ուժ, դրա համար ժողովրդահաճ քայլեր են պետք: Երթով փողոց դուրս գալը այդ նպատակը չի՞ հետապնդում:
-Նրանք ուզում են հաճոյանալ ժողովրդին, նրանք հասկանում են, որ Ազգային ժողովը իշխանական համակարգ է ու այնտեղ լինելն իրենց համար լավ բան չէ, դրա համար մտածում են դուրս գալ փողոց, որպեսզի ժողովուրդն իրենց սիրի, իմանա, թե ՙՙԵլք՚՚-ն իր մասին մտածում է ու լինելով իշխանությունում դեմ է իշխանությանը:

Ստացվում է, ՙՙԵլք՚՚-ն օգտվելով իշխանության բարիքներից միաժամանակ ուզում մարդկանց ցույց տալ, թե չի սերտաճել իշխանության հետ ու կապը չի կտրել ժողովրդից: Մի խոսքով, ուզում են ասել՝ խորհրդարանում ենք, բայց բարի, լավ իշխանություն ենք, ժողովուրդ, քեզ հետ երթի ենք դուրս գալիս փողոց, կանգնում ենք ձեր կողքին, մեր կոշիկները մաշում ենք այդ ասֆալտի վրա: Ասում են՝ ժողովուրդ, մենք իշխանական բարձրունքից իջնում ենք դեպի քեզ. ինչպիսի՜ ժողովրդահաճություն:

Դարձյալ կրկնում եմ, փողոց դուրս գալը ՙՙԵլք՚՚-ի գործը չէ, դա սոցիալիստական ուժերի կամ այն ուժերի գործն է, որոնք ներկայացված չեն իշխանության մեջ: Այդ ուժերն էլ ՙՙԵլք՚՚-ին ասում են, եթե դու, լինելով իշխանությունում, ազդեցիկ ուժ չես, եթե դու խորհրդարանական ընդդիմություն ես ու քո խոսքը հաշվի չեն առնում, կնշանակի արդեն ընդդիմություն չես:
-Փաստորեն, դուք քննադատաբար եք վերաբերվում ՙՙԵլք՚՚-ի խորհրդարանական աշխատանքին, այն համարելով ոչ արդյունավետ, այդպե՞ս է:
-Իհարկե, ՙՙԵլք՚՚-ը խորհրդարանում զբաղված է լրագրողությամբ, ՙՙինֆորմացիա՚՚ տալով, բայց դա կարող էր անել՝ այնտեղ չլինելով: Խորհրդարանում ՙՙԵլք՚՚-ի աշխատանքը ես համարում եմ իրենց հեղինակության, մանդատի ու վստահության մսխում, ՙՙԵլք՚՚-ը սպառեց ինքն իրեն: Իսկ երթերով կամ նման ՙարշավներով՚ նրանք առավել արագացնում են իրենց վստահության կորուստը:
ԱԺ ընդդիմությունը պետք է կարողանա ազդել ԱԺ աշխատանքների վրա, օրինակ, բյուջեի վրա, պետք է կարողանա իր խոսքն ասել կրթության, առողջապահության, պաշտպանության հարցերում: Իսկ նրանք անկարող են ազդել ԱԺ աշխատանքների վրա: Եթե ազդեցություն չունեցող ուժ են, գնացել են այնտեղ, որ ի՞նչ անեն:
-ՙՙԵլք՚՚-ը մշտապես խստորեն քննադատել է ընդդիմադիր ուժերին, նրանց հանրահավաքային մարտավարությունը, ասելով, թե փողոցային հավաքներով, երթերով հարցեր չեն լուծվում: Սակայն հիմա պատրաստվում է անել նույնը. փոխել է՞ համազմունքները:
-Այս պահվածքն ունի հստակ բացատրություն, սա դասական պատեհապաշտություն է: Անում են այն, ինչն այդ պահին հարմար են գտնում: Փողոցում ելույթ ունենալու հարմար առիթ է ներկայացել, հետո կգնան Ազգային ժողով: Մի խոսքով, իրենց զբաղվածությունն են ապահովում, և իհարկե, ուզում են իրենց ընկած վարկանիշը բարձրացնել, չեն հասկանում, որ դրանով ավելի են գցում:
Իսկ իրենց վարկանիշը ընկած է, քանի որ ԱԺ գործընկերներն իրենց հետ հաշվի չեն նստում, որովհետև գիտեն, որ ընտրություններին ՙՙԵլք՚՚-ը 120 000 ձայն չի ստացել: Եթե ստացել է, ուրեմն, թող իր կոչով 120 000 հոգի բյուջեի քննարկումների ժամանակ կանգներ ՙ՚Հռոմի դարպասների՚՚ մոտ. Հանիբալը պետք է լինի դարպասների մոտ: Եթե իրենց վարկանիշը չի ընկել, թող իրենց ձայն տված մարդկանց հրավիրեն Ազգային ժողովի դարպասների, փակեն, մեկուսացնեն Ազգային ժողովը:

Ընտրություններիվ հետո ՙՙԵլք՚՚-ի անդամները  հայտարարում էր, չէ՞, որ տեղի են ունեցել ազատ, արդար, թափանցիկ ընտրություններ, որտեղ իրենք  120 000 ձայն են ստացել,  ուրեմն թող կարողանան այդ ձայներին բերել Ազգային ժողով, Եթե դա չեն կարողանում անել, ուրեմն 120 000  ձայն չեն ստացել,  այստեղից էլ հետևություն՝ ընտրությունները չեն եղել արդար ու թափանցիկ:   Մի անեկդոտ կա, տղան վերադառնում է արտասահմանից՝ ականջօղերն ականջին:  Հայրն ասում է.  -Տղա ջան, իմ կարծիքով, ականջօղեր կրում են կա՛մ գեյերը, կա՛մ ծովահենները: Հիմա պատուհանից կնայեմ, եթե նավդ դրսում կանգնած չտեսնեմ, ուրեմն, դու սեռափոխ ես եղել:

Հիմա ես ասում եմ, եթե 122 հազար մարդ ՙՙԵլք՚՚-ը չկարողացավ հավաքել ԱԺ դարպասների մոտ, ուրեմն, ազատ, արդար թափանցիկ ընտրություններում չէ ՙՙԵլք՚՚-ն յդքան ձայն հավաքել:

Իսկ ի՞նչ է նշանակում երթ կազմակերպելը. երթը կոնկրետ տեղ տանող միջոցառում է. հարց եմ տալիս, դեպի ո՞ւր է տանում ՙՙԵլք՚՚-ի երթը, ո՞ւր են ուզում տանել ժողովրդին, ո՞րն է այդ երթի նպատակը:
-Ասում են՝ ԱԺ դարպասների մոտ:
-Բայց ԱԺ դարպասների մոտ մենք պետք է գնայինք բյուջեի քննարկումների ժամանակ, երբ հնարավոր էր գնաճի դեմ պայքարել, հիմա գնում ենք, որ ի՞նչ անենք: Այդ պահն արդեն բաց է թողնված, այդ ճակատամարտը ՙԵլք՚-ն արդեն պարտվել է: Քաղացիներս պարտվեցիք բյուջեի քննակման ժամանակ և այդ պարտության դրոշակակիրը ՙՙԵլք՚՚-ն է, ուրեմն այս քաղաքական ուժը պարտության խորհրդանիշ է, սոցիալական պարտության դրոշակակիրը:

Ու հիմա, պարտությունից հետո եկել են, ուզում են մխիթարության արշավ կազմակերպե՞լ, հետողորմյա է՞ լինելու, բյուջեն հետ են բերելու, որ նորից քննարկեն ու քվեարկե՞ն:

-Այսպիսով, կարող ենք ասել, որ հունվարի 19-ին ՙՙԵլքՙ՚-ի  փողոցային  միջոցառում, չի լինի արդյունավետ ու օգտակար ժողովրդի համար, ընդամենը Ելք-ին կարող է բերել քաղաքական էժնագին դիվիդենտներ:

-Դա կլինի ամբոխահաճության ակցիա. Ժողովուրդը դժգոհ է գնաճից, ու  Ելք-ը խորհրդարանում պարտվելուց հետո հիմա էլ որոշել է նման սցենար: Բայց գլխավորը հարցն այն է թե ժողովրդին տանելով Աժ դարպասների մոտ, ինչ է ուզում որ անի ժողովորդը  գրավելու է՞, շրջապատելու է՞ խորհրդարանաը, կասեցնելու է նրա աշխատանքները, թե՞ չէ: Եթե դա չէ ՙՙԵլք՚՚-ի խնդիրը, ուրեմն, այն կլինի մի անիմաստ միջոցառում, որը ես նույնիսկ հեռուստատեսությամբ չեմ դիտի, ուր մնաց որ մասնակեմ:

ՙՙԵլք՚՚-ի սպասվող երթը կլինի ամբոխահաճության ակցիա:

ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել TOP, Լրահոս, Հասարակություն, Հարցազրույցներ, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն