Գլխավոր » Analitika, Ադրբեջան, Զինված ուժեր, Թուրքիա, ԼՂՀ փաստեր, Լրահոս, Ով է թուրքը, Ռուսաստան, Վերլուծական, Տարածաշրջան, Քաղաքականություն

Արցախյան պատերազմում Ադրբեջանի կողմից մեր դեմ ռազմական գործողություններին մասնակցել են հազարավոր օտարերկրյա վարձկաններ.Արման Մելիքյան

Հունվար 7, 2018թ. 16:47
արման մելիքյան

Արցախյան պատերազմի ընթացքում ադրբեջանցիների կողմից մեր դեմ ռազմական գործողությունների են մասնակցել հազարավոր օտարերկրյա վարձկաններ:

Այդ խառնիճաղանջ զանգվածի մեջ գոյություն ուներ որոշակի մասնագիտական դերաբաշխում՝ օրինակ` ուկրաինացիներն ու ռուսները հանդես էին գալիս որպես այս կամ այն զինատեսակին տիրապետող բարձրակարգ մասնագետներ՝ օդաչուներ, հրետանավորներ և այլն:

Աֆղանստանից եկած խաժամուժը՝ նոր տարածաշրջան յուրացնելու նպատակ ունեցող արտաքին կենտրոնների կողմից էր Ադրբեջանի հաշվին այստեղ գործուղված: Չի բացառվում, որ այդ գործուղումը կազմակերպողներն ու վերահսկողներն էլ Թուրքիայից ուղարկված և ադրբեջանական իշխանությունների կողմից մեծ սիրով ընդունված թուրք սպաներն էին, որոնք կցված էին այդ երկրի ռազմական գերատեսչությանը որպես ռազմական խորհրդատուներ:

Հայկական զինուժի դեմ ելած այս խառնամբոխի մեջ չեչենական զինված ջոկատներն առանձնանում էին նրանով, որ հակամարտության գոտի էին ժամանել գաղափարական նկատառումներից ելնելով՝ թերևս արցախյան պատերազմը լավ առիթ էր, որպեսզի Չեչնիայի անկախության կողմնակիցները օտար պատերազմում ձեռք բերեին հանուն սեփական անկախության զինված պայքար մղելու համար անհրաժեշտ փորձն ու հմտությունները: Չեչենական ջոկատներն Արցախում ունեցան մեծ և ցավալի կորուստներ՝ մարտերում սպանվեցին նաև նրանց երևելիներից ոմանք:

Սպանվածներից մեկի՝ Չեչնիայի պետական մի կառույցի ղեկավարի Արցախում զոհված մտերիմ ազգականի ճակատագիրը պարզելու նպատակով անգամ Չեչնիայի ԱԳՆ-ից երկու հոգի էին եկել Հայաստան, ապա՝ մեկնել Արցախ: Եկել էին կեղծ պատրվակով: Չեմ ուզում մանրամասնել այդ պատմությունը, միայն ասեմ, որ իրենց առաջարկվեց տեղեկացնել Չեչնիայի ղեկավարությանն այն մասին, որ չեչենական զորախմբերի մասնակցությունն արցախյան պատերազմին չեչեն ժողովրդին անիմաստ կորուստներից բացի ոչինչ չի տալու:

Գիտեմ նաև, որ շատ չանցած համապատասխան կարգադրությունն այդ կապակցությամբ գեներալ Դուդաևի կողմից արվել է՝ 1992թ. վերջերից չեչենների մասնակցությունը պատերազմական գործողություններին դադարեցվեց:

Արման ՄԵԼԻՔՅԱՆ

ԼՂՀ արտաքին գործերի նախկին նախարար

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Analitika, Ադրբեջան, Զինված ուժեր, Թուրքիա, ԼՂՀ փաստեր, Լրահոս, Ով է թուրքը, Ռուսաստան, Վերլուծական, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն