Գլխավոր » TOP, Լրահոս, Հարցազրույցներ, Տարածաշրջան, Քաղաքականություն

Հայաստանը երբե՛ք չդարձնենք աշխարհաքաղաքական առճակատումների թաթերաբեմ

Նոյեմբեր 28, 2017թ. 15:49
Արմեն Աշոտյան

ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ պատգամավոր ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԻ հետ

 

– ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրմամբ մեր երկիրը մի կարևոր քայլ կատարեց՝ գրանցելով   ՙՙև…և՚՚-ի արտաքին քաղաքականության հաղթանակը: Մինչդեռ, նույն ընթացքում խորհրդարանական ընդդիմություն ՙՙԵլք՚՚  խմբակցությունը հրավիրեց  լսումները՝  ԵԱՏՄ-ից դուրս գալու  գործընթաց սկսելու վերաբերյալ: Ժամանակավրեպ չէ՞ր  ՙՙԵլք՚՚-ի հեղինակային  ՙՙձեռնարկը՚՚:

 -Նախ արձանագրենք, որ ԱԺ կանոնակարգ օրենքով խմբակցությունները լսումներ կազմակերպելու  իրավունք են ստացել, ինչը ես համարում եմ մեծ ձեռքբերում: Ու այդ հարթության մեջ ՙԵլք՚-ի նախաձեռնությունը  խորհրդարանական մշակույթի զարգացմանը նպաստող կարևոր քայլ եմ դիտարկում,  անկախ նրանից, թե օրակարգում ի՞նչ հարց էր դրված՝ մենք ողջունեցինք այդ լսումները:

Հիշենք, թե այս հարցը ե՞րբ մտավ օրակարգ: Ելք-ի մեր գործընկերները դեռ երկու, երեք ամիս առաջ հանդես եկան լսումներ կազմակերպելու առաջակությամբ: Այդ ժամանակ բոլորվին այլ արտաքին քաղաքական իրավիճակ էր: Այսօր իրավիճակն այլ է, ու նաև ակնհայտ է, որ ժամանակի հետ հարցի արդիականությունը նվազել է, ինչպես նաև, նվազել է հարցի սուր ընկալումը:

Լսումների շամանակ ես հայտարեցի, որ ամեն դեպոում մեր ընդհանուր աշխատանքը է ՙԵլք՚-ի հետ խորհրդանում ստացվում է: Հրավիրված  լսումները դարձան նաև մեր լսումերը, քանի որ  մենք մասնակցեցինք ու հնչեցրինք այլընտրանքային կարծիքներ, թե քաղաքական թե տնտեսագիտական առումով: Բայց  իրողություն  այն է, որ Ելք-ի կողմնակիցները  որևէ հիմանավորում չհնչեցրին, բացի Էդմոն Մարուքյանի ելույթում տեղ գտած մի քանի թվերի,  նրանք չկարողացան ապացուցեք, թե ինչո՞ւ պետք է դուրս գալ ԵԱՏՄ-ից:

Մյուս կողմից, շատ կարևոր հանգամանք է ընդունել դիմացինի  հաղթանակը, կամ հաջողությունը : Ընդդիմությունը պետք է ընդունի, որ ԵՄ հետ ստորագրված փաստաթուղթը Հայաստանի քաղաքական  հաղթանակն է, պետք է  ընդունի, որպեսզի իրենց հակափաստարկներն ուժեղանան: Տարբեր հարցերում կարող են չհամաձայնել  իշխանության հետ, կարող են ասել, չենք կիսում  ձեր այս կամ այն մոտեցումը,  բայց նաև պետք է կարողանան ողջամտորեն արձանագրել՝ ԵՄ հետ համաձայնագրի ստորագրումն ստացվեց:   Խորհրդարանական միակ ուժը, որը եվոպական ուղղության մեջ հաջողություն է գրանցել,  դա Հանրապետականն է: Ընդդիմության մեջ ես տեսնում եմ ներուժ, տեսնում եմ աշխատելու ցանկություն, բայց նրանք պետք է կարողանան նաև արձանագրել, թե ո՞վ է հաջողություն գրանացած քաղաքական  ուժը:

Իսկ ի՞նչ են ուզում ընդդիմախոսները. իրականում նրանք Հայաստանը մղում են ՙկամ…կամ՚-ի, Հայաստանի համար խիստ վտանգավոր, քաղաքական դաշտ:

-Մենք երկընտրանքի առաջ ենք կանգնում, երբ մեր առաջ  դնում են՝ կամ … կամ-ը: Հայաստանն իր արտաքին քաղաքականության մեջ իրեն երբեք չպետք է թույլ տա նման ընտրություն կատարել:  ԱլԳ հռչակագրի  22 էջանոց փաստաթղթում  դուք մեկ  բառ չեք կարդա Ռուսաստանի  մասին: Սա ցույց է տալիս, որ աշխարհը փորձում է դուրս գալ կոնֆրոնտացիոն հռետորաբանությունց,  հակամարտող  քաղաքականությունից:  Անգամ ԱլԳ գագաթաժողովում,  բայց Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի ելույթից, չհնչեց մեկ այլ ելույթ, որն իր մեջ հակառուսական ՙհարվածներ՚ կպարունակեր : Սա ոչինչ չի՞ հուշում մեր ընդդիմախոսներին: Մինչդեռ այսօր Հայաստանում մենք հակառուսական կողմնորոշում ունեցող մարդկանցից նման մտքեր ենք լսում, որն ըստ իս  իներցիոն  բնույթ է կրում: Սա նշանակում է, որ մարդիկ իրական աշխարհի հետևից չեն հասնում, իսկ աշխարհն այլ ուղղությամբ է գնում: Հետևաբար, կոնֆրանտացիոն հռետորաբանությունն այլևս տեղին չէ:  ՀՀ արտաքին քաղաքականության մեջ կա մեկ աքսիոմ, դա մեր ազգային պետական շահն է: Եվ այդ աքսիոմը կյանքի կոչելով մենք հասնում ենք որոշակի հաջողությունների:

 -Մեզանում հակառուսական տրամադրությունների կամ  ԵԱՏՄ-ին հակադրվելու պատճառներից մեկն էլ ԵԱՏՄ  անդամ որոշ երկրների ոչ հայանպաստ դիրքորոշումն ու քվեարկություններն են արցախյան խնդրում:

 -Մենք գիտենք և՛ Բելոռուսի, և Ղազախստանի հայտարությունները: Բայց հիշեք, որ ԵԱՏՄ-ն նախ ստեղծվել է Ռուսաստանի նախաձեռնությամբ ու ռուսական տնտեսության շուրջ:  Նաև չմոռանանք, որ Ռուսաստանն արցախյան հակամարտության կարգավորման դերակատարներից մեկն է որպես Մինսկի խմբի համանախագահ երկիր: Իսկ այդ պետության կառուցողական կեցվածքն արցախյան հակամարտության լուծման  գործում որևէ մեկի մոտ կասկած չի հարուցում: Հիշենք ՌԴ ԱԳ նախարար Լավրովի վերջին այցն ու նրա հնչեցրած հայտարությունները թե Բաքվում, թե Երևանում: ՌԴ-ն խաղում ու խաղալու է շատ կարևոր,  հանգուցային դեր այս հարցում: Ուրեմն, ԵԱՏՄ-ից դուրս գալու նախաձեռնությունը  կապել արցախյան համակարտության հետ ՝ մեղմ ասած, ճիշտ չէ:

  -Ձեր ընդդիմախոսների կողմից չորս տարի շարունակ հնչող  հայտնի փաստարկներն են. Հայաստանը դառնալով ԵԱՏՄ անդամ զրկվել է միջազգային քաղաքական  այլ անցուդարձերին մասնակցելու հնարավորությունից, Հայաստանը  կորցրել է իր ինքնուրույնությունը: 

-Պետք չէ խորամանկել ,  այդպես ասողներն ուղղակի խորամանկում են:Հարկացոր է մի պարզ բան խոստովանել, որ ցանկացած վերազգային տնտեսական միավորում իր մեջ  ունի քաղաքական բաղադրիչ: ԵՄ-ն նույնպես ստեղծվեց որպես բացառապես տնտեսական միություն, ոսրպես  ՙածխի և պողպատի՚ միություն , բայց  կամաց -կամաց վերածվում է քաղաքական ինստիտուտի ու հավակնում քննարկելու սեփական անվտանգության ուժեր ստեղծելու հարցը, մինչդեռ  տարիներ առաջ նման դիրսկուրս չկար:

Ցանկացած վերազգային կառույցի անդամություն ենթադրում է  պարտավարությունների կատարում, ինչը կարող ենք կոչել ինքնիշխանության կամավոր փոխանցում  կամ սահմանափակում: Այսինքն,  պետությունն  անդամակցելով որևէ վերազգային կառույցի, որոշակի լիազորություններ հանձնում է այդ կառույցին՝ ստանալով այլ արտոնություններ:  Եթե զուգահեռներ տանենք ԵԱՏՄ-ի ու ԵՄ միջև, ապա կտեսնենք, որ  ԵՄ անդամ երկրները  շատ ավելի մեծ սուվերեն իրավունքներ են պատվիրակել Բրյուսելին: Եվ սա, ի դեպ, եվրոպական քաղաքական  ճգնաժամի պատճառներից մեկն է, որովհետև ազգային պետությունները դժգոհ են այդ իրավիճակից,  եվրոսպեկտիկների քանակը նաև այդ պատճառով է ավելանում:

Բերեմ մեկ, երկու տնտեսական թվեր ևս.ասվում է, թե Հայաստանի ՀՆԱ-ն անկում է ապրել ԵԱՏՄ անդամակցումից հետո, բայց ուսումնասիրեք ու կհամոզվեք, որ էլ ավելի անկում է ապրել այն երկրներում,  որոնք ստորագրել են ԵՄ ասոցացման համաձայնագիրը: Այդ վիճակում են  Ուկրաինան, Վրաստանը, Մոլոդովան: Այս երկրներում ՀՆԱ-ն շատ ավելի է անկում ապրել, քան Հայաստանում: Իսկ ՀՆԱ-ի անկումը  դոլարի փոխարժեքի, ոչ թե՝ տնտեսական հետընթացի հետևանք է:

Մի կարևոր հանգամանք ևս. ցանկացած գործընթացի ինստիտուցիոնալ կայացման համար ժամանակ է հարկավոր: ԵՄ-ն առ այսօր կայացնում է, հղկում է իր ինստիտուտները, որոնք լիարժեք չեն: Եթե 60 տարվա պատմություն ունեցող ԵՄ-ն այսքան երկար ճանապարհից հետո դեռ կայանում է, պարզ չէ՞, որ ԵԱՏՄ-ն իր գոյության երեք, չորս  տարիներին   դժվարություններ է  հաղթահարելու:

Ամեն ինչ հա՞րթ է ԵԱՏՄ-ում, իհարկե՝ ոչ:  Ամեն ինչ հարթ է՞  ԵՄ-ում, պատասխանս նույնն է, իհարկե՝ ոչ: Խնդիրներ կան բոլոր երկրներում: Հետևաբար, այս փաստարկը նույնպես ոչ մի քննադատության չի դիմանում:  Հիշենք, ամիսներ առաջ  Լեհաստանի, Հունգարիայի կառավարությունները դիմեցին Եվրահանձնաժողովին պահանջելով, որ վերջ տան, այսպես կոչված, սննդային ապարտեիդի քաղաքականությունը, քանի որ իրենց երկրներ մատակարարվող սննդի որակը շատ ավելի վատն է, քան Արևմտյան Եվրոպայինը:Պատկերացնում ե՞ք, սննդային ապարտեիդի մասին է խոսվում  60 տարեկան ԵՄ-ում: Սա փաստում է այն մասին, որ բոլոր ինտեգարցիոն  գործընթացներում էլ կան խնդիրներ ու  չի կարելի ընդհանուր պատկերից հանել մի կտոր և դրա շուրջ ինչ-որ  եզրահանգումներ կատարել:

-Տեղին ե՞ն այն դժգոհությունները, թե ԵԱՏՄ առաջատար ուժը Ռուսաստանն է:

-Բայց դա այդպես է, որ կա, ո՞ւմ համար պարզ չէ, որ  ԵԱՏՄ-ի շոգեքարշը Ռուսաստանն է: Իսկ Եվրամիության շոգեքարշ երկիրը  ո՞րն է,  Գերմանիան չէ՞, վերջին  տարիներին Ֆրանսիայի տնտեսական ու քաղաքական ճգնաժամից հետո՝ բացառապես Գերմանիան է:  Սա փաստում է այն մասին,  որ բոլոր ինտեգրացիոն գործընթացներում կան առաջատարներ: Այդպես է՝ ուզենք, թե չուզենք:

-Չնայած ՀՀԿ-ն բազմիցս տվել է այդ հարցի պատասխանը, սակայն  ընդդիմախոսները չեն դադարում գրել ու խոսել, թե  Հայաստանը 4 տարի անիմաստ ժամանակ կորցրեց, մինչդեռ  2013-ին կարող էր ստորագրել Ասոցացման համաձայնագիրը:

-Այո, մենք բազմիցս  տրվել ենք հստակ մեկնաբանություն: Նոեմբերի 24-ին Բրյուսելու Հայաստանի նախագահը ևս մեկ անգամ մեր եվրոպացի գործընկերներին հիշեցրեց, որ 2013-ին ԵՄ Ասոցացման պայմանագրի չստորագրման հարցում  ՙմեղավորը՚ Հայաստանը չէր: 2013-ին Հայաստանը պատրաստ էր ստորագրելու փաստաթղթի քաղաքական  մասը, որն, ի դեպ, հենց իրական Ասոցացման պայանագիրն էր,  խնդրեցինք վերաբանակցել տնտեսական հատվածի շուրջ: Բայց մեզ ասացին՝ հնարավոր չէ, կամ երկուսը կստորագրեք, կամ ոչ մեկը չեք ստորագրի: Ի՞նչ եղավ  հետո. Ուկրաինայի հայտնի հեղափոխությունից հետո տեսանք, որ Ուկրաինային թուլատրվեց ստորագրել, նախ, քաղաքական փաստաթութը, իսկ ամիսներ անց վերաբանակցեցին և ստորագրեցին տնտեսականը: Կնշանակ, այն ժամանակ որոշ երկրների համար թույլատրելի էր տարանջատված մոտեցումը: Եվ սա փաստ է:

Իսկ այսօր խնդանքս է բոլորին ու  ՙԵլք՚-ի իմ գործընկերներին.  Առաջին, արտաքին քաղաքականության մեջ, եթե չեք կարող օգնել, ապա գոնե մի վնասեք: Երկրորդ,  երբեք Հայաստանը չդարձնենք աշխարհաքաղաքական առճակատումների թաթերաբեմ, ոչ մի երկիր չի շահել դրանից, երբ իր տարածքում բախվել են խոշորներն ու ուժեղները: Աշխարհաքաղաքական կռիվը մեր սահմաններից դուրս պահենք, ներսում որքան էլ իրար  լսենք, թե չլսենք,  բայց այդ կռիվը ներս չբերենք: Երրորդ, շարունակենք աշխատել միասին, որովհետև դա մեզ մոտ ստացվում է:

 

ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ

 

 

 

 

 

 

 

 

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել TOP, Լրահոս, Հարցազրույցներ, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն