Գլխավոր » Լրահոս, Քաղաքականություն

Որքանո՞վ կյանքի կկոչվեն համաձայնագրով նախատեսվող ձևակերպումները

Նոյեմբեր 24, 2017թ. 15:43
Կարեն Վերանյան

Հայաստան-ԵՄ համապարփակ համաձայնագրի ստորագրման համատեքստում դեռևս հարաբերական է, եթե չասենք` անորոշ վիճակում է շարունակում մնալ այն հարցադրումը, թե հարցի քաղաքական տեսանկյունից որքանո՞վ կյանքի կկոչվեն համաձայնագրով նախատեսվող ձևակերպումները, կառաջանան քաղաքական և այլ բնույթի հակասություններ, թե ոչ:

Քանի որ մի բան է փաստաթղթում տեղ գտած իրավական ուժ ունեցող սահմանումները, լրիվ այլ բան դրանց կյանքի կոչման իրատեսությունն ու հնարավությունը. Ավելին, այս համաձայնագրի ստորագրմամբ տրվում է ՀՀ-ԵՄ հարաբերությունների` համապարփակ գործակցության որակապես նոր փուլի մեկնարկը, որը տրամաբանորեն ենթադրում է հետագա տարիների կտրվածքով զարգացման հեռանկարներ:

Այս տեսանկյունից, հարց է առաջանում` ՀՀ-ԵՄ գործակցային այս նոր ձևաչափը քաղաքական առումով զարգացման ու խորացման ինչ հնարավորություններ կունենա` զուգահեռաբար չհակասելով այլ ինտեգրացիոն գործընթացներին ու հայ-ռուսական հարաբերություններին. Ասել է թե, կարճաժամկետ և միջնաժամկետ հեռանկարում որն է այն գինը, որի դիմաց ստորագրվում է սույն համաձայնագիրը` վերջինիս ստորագրումից բխող ողջ իրավաքաղաքական, տնտեսական հարցերի փաթեթով:

 Քանի որ համաձայնագրի ստորագրման հարցում ռուսական կողմի դրական չեզոք դիրքորոշումը դեռևս չի նշանակում, որ ապագայում չեն կարող լինել քաղաքական խնդիրներ:

ԿԱՐԵՆ ՎԵՐԱՆՅԱՆ

 

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն