Գլխավոր » Regions, Իրան, Լրահոս, Տարածաշրջան, Քաղաքականություն

Իրանի վարած արտաքին քաղաքականությամբ կարելի է հիանալ և, ինչու ոչ, նաև սովորել

Նոյեմբեր 28, 2017թ. 15:41
Ահարոն Վարդանյան +

Մինչ փորձ է արվում Իրանի դեմ նոր «ճակատ» բացել՝ ի դեմս բարեկամ երկրի՝ Լիբանանի, Իրանն այդ ընթացքում ամրապնդում է իր դիրքերը հենց փորձը կատարողի քթի տակ՝ Պարսից ծոցում՝ Սաուդյան Արաբիայի երբեմնի փոքր եղբոր՝ Կատարի միջոցով։

ԻԻՀ արդյունաբերության և առևտրի նախարար Մոհամմադ Շարիաթմադարին Թեհրանում հանդիպելով կատարցի իր գործընկերոջ հետ, հայտարարել է, որ երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը կարող է մոտավորապես 1 մլրդ դոլարից հասնել մինչև 5 մլրդի։ Տնտեսական կապերի նման թռիչքային զարգացման համար երկու երկրների մոտ էլ առկա է համապատասխան քաղաքական կամք և ցանկություն։

Ինչ խոսք, Իրանի վարած արտաքին քաղաքականությամբ կարելի է հիանալ և, ինչու ոչ, նաև սովորել, քանի որ՝ ինչպես Իրանը, այնպես էլ մենք գտնվում ենք շարունակական շրջափակման մեջ, մեզ էլ են մեր հակառակորդ կամ թշնամի երկրները փորձում «ցուգցվանգային» իրավիճակի մեջ գցել, մենք էլ, քառորդ դարից ավել, սովորել ենք ճգնաժամային իրավիճակներում ապրել ու զարգանալ, հետևաբար մենք էլ պետք է կարողանանք ճիշտ և հստակորեն հաշվարկված քայլերով մեր հակառակորդներին դնել պատային իրավիճակում, տեղն եկած ժամանակ էլ դիմել ռիսկի և կատարել ոչ ստանդարտ գործողություններ։

ԱՀԱՐՈՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ

իրանագետ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Regions, Իրան, Լրահոս, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն