Գլխավոր » Լրահոս, Հասարակություն

ՙՙՏարկետում լինելու է՚՚  սկզբունքը դառնում է իրականություն

Նոյեմբեր 22, 2017թ. 16:20

ՙՙԱստված տա հաջորդ գումարման Ազգային ժողովում հանդիպենք որպես պատգամավորներ՚՚,- ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այս  խոսքերով ասուլիսի էստաֆետը փոխանցեց «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանին: Վերջինս հակիրճ ներկայացրեց իրենց առաջ քաշած  երկու կարևոր խնդիրները, ու  հայտարարեց. ՙՙՏարկետում լինելու է՚ մեր սկզբունքը, որ դրված էր նախաձեռնության հիմքում՝ դառնում է իրականություն, խնդիրը մնում է այն, թե որքա՞ն տեղ կորոշվի՚՚:

Դավիթ Պետրոսյանի փոխանցմամբ, ԿԳ և ՊՆ նախարարությունները կորոշվեն առաջնահերթություններն ու կհաստատեն տարկետման տեղերը. ՙՙԿԳ նախարարը  ևս նշեց՝ կան մասնագիտություններ, որոնք ունեն տարկետման անհրաժեշտություն: Եվ եթե մինչ այս, դրանք օրենքով  վերացվելու էին, ապա այժմ կորոշվի, թե ի՞նչ տեղերի քանակով պետք է տարկետումը պահպանվի և ո՞ր մասնագիտությունների համար: Ահա, թե ինչու մենք ասում ենք, որ տարկետումը լինելու էՙ՚:

Երկրորդ. կրթության  անընդհատության սկզբունքի պահպանումով միաժամանակ կամբողջանա  ՙբոլորը պետք է ծառայեն՚ սկզբունքը: ՙԱյս սկզբունքի նպատակն է՝ ոչ թե բուհ-ը տանել բանակ, այլ բանակը բերել բուհ՚: Նախաձեռնության անդամները համոզված են, որ սա առավել  կնպաստի հարսարակություն- բանակ կապի ամրացմանը:  «Մեր այս առաջարկի նպատակն է, որ կրթության անընդհատության սկզբունքը պահպանելով, նաև արական սեռի ավելի շատ ներկայացուցիչներ անցնեն զինվորական ծառայության, բայց դա լինի այնպես, որ չխաթարվի նրանց կրթությունն ու չխանգարի նրանց անձնական կյանքին: Եվ ամենակարևորը՝  հիմված լինի իրենց ընտրության վրա՚:

Այսինքն, ՊՆ նախարարության առաջարկած ՙՊատիվ ունեմՙ,  ՙԵս եմ՚ ծրագրերի հետ մեկտեղ  ուսանողների առաջակով կլինի ծառայության նոր ձև: ՙԴա լուծում է հետևյալ խնդիրը, մարդն ընտրության հնարավորություն է ունենում. Պահպանում է կրթության անընդհատության սկզբունքը ու չկտրվելով գիտությունից ձեռք բերում նաև ռազմական գիտելիքներ՚: Դավիթ Պողոսյանը համոզված է, որ սրանով  կլուծվի սոցիալական արդարության հարցը ու  դուրս կմղվի  այն շահարկումը, թե՝ մեկը ծառայած է, մյուսը` չէ:

Ասաց, որ այս հարցում ևս համաձայնություն եղավ. իրենց առաջարկած այս սկզբունքը կքննարկվի, մնում է որոշել քննարկման մեխանիզմները:

Դառնալով օրվա ընթացքին, Դավիթ Պետրոսյանը նկատեց, թե կայացավ աշխատանքային նորմալ քննարկում, ինչը առավելապես կարևոր էր հենց նրանով, որ հիմք դրվեց հետագա քննարկումների համար: Ապա հիշեցրեց այն ճանապարհը՝ ակտիվություն փողոցում, դասադուլներ,  հացադուլի կազմակերպում, որն իրենց հասցրեց նման  քննարկման կազմակերպման: «Քաղաքական հասարակության ակտիվությունը գրավական էր, որ աշխատանքային  քննարկումներ պետք է լինեն և այդ ճանապարհը չի դադարեցվելու, ավելի մասնագիտացվելու է: Դրա վառ ապացույցն այն է, որ քննարկման պահին մեր ընկերները Ազգային ժողովի դարպասների մոտ իրենց ներկայությամբ աջակցում էին մեզ՚,-եզրափակեց Դավիթ Պետրոսյանը:

Սեփ.լր.

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն