Գլխավոր » TOP, Լրահոս, Հասարակություն

Բազմաթիվ միլիոնատերեր ունեցող ազգի համար խնդիր չպետք է լինի Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու և Հայաստան-Իրան երկաթուղու կառուցման գումարը հայթայթելը

Նոյեմբեր 18, 2017թ. 13:14
Վարդան Ոսկանյան

Միգուցե առաջին հայացքից շատ պարզունակ թվա, բայց Հայաստանի՝ թուրք-ադրբեջանական տխրահռչակ շրջափակումը խաղաղ ճանապարհով հաղթահարելն արժե ընդամենը մոտ 3-4 միլիարդ դոլար, որովհետև հենց այդքան գումար է անհրաժեշտ Հյուսիս-Հարավ ավտոմայրուղին և Հայաստան-Իրան երկաթուղին կառուցելու համար:

Բազմաթիվ միլիոնատերեր, աշխարհում գրեթե տաս միլիոնանոց ներկայություն և շատ երկրներում ամենաբարձր մակարդակով կապեր ունեցող ազգի համար այս գումարը հայթայթելը և նպատակային տնօրինելը չպետք է, որ անլուծելի խնդիր լինի, սակայն հիմնական հարցն, ըստ իս, նախ բազմակողմ քննարկման արդյունքում հենց հիմնախնդրի հստակ ձևակերպման և ինչո՞ւ ոչ, թեկուզ պաթետիկ թվացող, սակայն համազգային մակարդակով ոգևորիչ բարձրաձայնման բացակայության մեջ է:

Մեծ գործերը պահանջում են նաև ոգևորիչ բանաձևումներ և դրանց իրականացման ուղղությամբ համառ կամքով և ջանասիրությամբ արվող հստակ քայլեր: Այս առումով ուղղակի անհնար է պատկերացնել, որ, դիցուք, Պակիստանը երբևիցե կունենար միջուկային զենք, եթե ժամանակին Զուլֆիկար Ալի Բհուտտոն չհայտարարեր՝ «Մենք խոտ կարածենք, նույնիսկ սոված կմնանք, սակայն կստեղծենք մեր միջուկային ռումբը»:

ՎԱՐԴԱՆ ՈՍԿԱՆՅԱՆ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել TOP, Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն