- ԱրմԱր Լուրեր | Armenia News | Հայաստան և Արցախ - http://armarlur.com -

,,Ազգ-բանակ,, գաղափարը սորոսականների թիրախում

Հարցազրույց «Հանուն ինքնիշխան վերականգնման» նախաձեռնության համակարգող, պահեստազորի գնդապետ ՀԱՅԿ ՆԱՀԱՊԵՏՅԱՆԻ հետ 

 

 ,,ԱԶԲ-ԲԱՆԱԿ,, ՀԱՅԵՑԱԿԱՐԳՈՎ ՄԵՆՔ ԱՍՈՒՄ ԵՆՔ՝ ԱԶԳՈՎԻ ԲԱՆԱԿ ԵՆՔ ՈՒ ՀԱՄԱԽՄԲՎԱԾ ՄԵՐ ԵՐԿԻՐԸ ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ

– Հայրենիքի պաշտպանության գաղափարի շուրջ ազգի համախմբման ու կայուն, ուժեղ  բանակ ունենալու տեսլականն է դրված է ,,Ազգ-բանակ,, հայեցակարգի հիմքում,  պատերազմի մեջ  գտնվող Հայաստանի համար նման հայեցակարգն այլընտրանք չունի:  Որպես նախկին զինվորական, դուք ի՞նչպես եք գնահատում առաջարկվող գաղափարը:

-,,Ազգ-բանակ,, հայեցակարգը  չի ծնվել օդից կամ որևէ մեկի մտքի արգասիքը չէ: Որպեսզի հասկանանք  այս հայեցակարգի  անհրաժեշտությունը պետք է գիտակցենք, թե ինչպիսի իրավիճակում է գտնվում մեր երկիրը:  Հայաստանի Հանրապետությունը, ներառյալ Արցախը, այսօր գտնվում է Ադրբեջանի հետ պատերազմի մեջ, հայ- ադրբեջանական սահմանը պաշտպանում է հայ զինվորն ու սպան:  Հայաստանի անկախության հռչակումից հետո Թուրքիան ևս տնտեսական շրջափակման  ենթարկեց մեր երկիրը: Իսկ տնտեսական շրջափակումը պատերազմ վարելու մի տարբերակ է: Այսինքն՝ Թուրքիայի հետ Հայաստանը գտնվում է չհայտարարված պատերազմի մեջ: Տեղեկացնեմ, որ Թուրքիայի երրորդ դաշնային բանակը, որի կազմի մեջ են մտնում 4-րդ և 9-րդ բանակային կորպուսները, ունի հստակ մարտական խնդիր՝ անհրաժեշտության դեպքում գրավել Հայաստանն ու Վրաստանը: Եվ այս մտադրությունն իրենք չեն թաքցնում:

,,Ազգ-բանակ,, գաղափարը կար դեռ տարիներ առաջ՝ 90-ականներից: Ինչո՞ւ անհրաժեշտություն առաջացավ այսօր կյանքի կոչել, այսօր միս ու արյուն տալ այդ գաղափարին, քանի որ ստեղծված  աշխարհաքաղաքական նոր իրողություններն իրենց հետ բերել են նոր մարտահրավերներ, նոր սպառնալիքներ: Եվ նրանք, ովքեր ուզում են ,,Ազգ-բանակ,, գաղափարն առարկայացնել, շատ լավ գիտեն այս ամենի մասին,  առավել իրազեկված են: ,,Ազգ-բանակ,, հայեցակարգի գործնական  կիրառումը նաև կարևոր է հետևյալ առումով. երկրի ամեն մի քաղաքացի պետք է պաշտպանի իր պետությունը, դա նրա սահմանադրական պարտականությունն է: Եվ այս հայեցակարգով մեր ժողովրդի բոլոր շերտերն իրենց ներդրումը կունենան երկրի պաշտպանության գործում: Այսինքն՝ գտնվելով պատերազմի մեջ մենք ասում ենք՝ ազգովի բանակ ենք ու համախմբված մեր երկիրը պաշտպանելու:

Հայեցակարգը փորձելու է մոբիլիզացնել մեր ուժերը, որպեսզի մենք ի զորու լինենք  պաշտպանել մեր երկիրը, դրանով իսկ ինքներս մեզ: ,,Ազգ-բանակ,, հայեցակարգն իր մեջ ունի նաև երկու սյուն. առաջինը մարդն է, երկրի պաշտպանը: Եթե անձն իր մեջ չունի հայրենիքի պաշտպանության մոտիվացիա, եթե չի ուզում պաշտպանել իր երկիրը, որքան էլ զենք, զինամթերք, տեխնիկա ու դաշնակիցներ ունենաս, միևնույն է, չես կարող երկիրդ պաշտպանել թշնամու ոտնձգություններից: Ուրեմն, նախ պետք է բարձրացվի մարդկանց գիտակցությունը: Մեր երիտասարդների մտավոր կարողությունները, գիտելիքներն ու  փորաձառությունը պետք է հնարվորինս ներդրվի հայրենիքի պաշտպանության գործում:  Այս հարցում երկրորդ կարևոր բաղադրիչը քարոզչությունն է, այստեղ էական դերակատարում ունեն զանգվածային լրատվամիջոցները: Ցավոք, մեզանում բավական թույլ է կատարվում քարոզաչկան աշխատանքը, այն պատերազմող երկրին համահունչ չէ:

Եթե թշնամուն  ձեռնտու չէ, որ հայկական բանակը լինի ուժեղ՝  դա հասկանալի է,  մինչդեռ առնվազն տարօրինակ է, որ մեր ներսում էլ կան ուժեր, որոնք իրենց  քայլերով իրականում պայքարում են բանակի հզորացման դեմ:  Այդ առումով, մեղմ ասած, զարմացնող չէ՞ ընդդիմադիր ,,Ելք,, խմբակցության  քննադատական կեցվածքը ուղղված՝ և՛ ,,Ազգ –բանակ,, հայեցակարգին, և ,,Զինվորական ծառայության  և զինծառայողի կարգավիճակի մասին,, օրենքին:

-Շարունակեմ ձեր հարցադրումը. ո՞ւմ է ձեռնտու, որ  Հայաստանը չունենա հզոր պաշտպանական համակարգ, ո՞ւմ է ձեռնտու, որ  բարձրագույն կրթություն ունեցող մեր երիտասարդներն  իրենց գիտելիքներն ու փորձառությունը որպես սպաներ չկարողանան կիրառել բանակում:  ,,Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին,, օրենքով հնարավոր կլինի  բարձրացնել մեր բանակի պորֆեսիոնալիզմը, սա ասում եմ, որպես նախկինում բարձր պաշտոն զբաղեցրած զինվորական, որպես սահմանին ծառայած մարդ և հրաշալի գիտեմ, ի՞նչ ասել է  գիտելիքներով զինված, պատրաստված  սպաներ, զինծառայողներ ունենալ բանակում: Պատասխանն ակնհայտ է՝ ձեռնտու է միմիայն մեր թշնամիներին՝   Թուրքիային ու Ադրբեջանին:

Իսկ ովքե՞ր են Հայաստանում այսօր դեմ այս օրինագծին. կա մարդկանց մի խումբ, որը չի գիտակցում, չի հասկանում, քանի որ մանիպուլացված է:  Բայց կան նաև հասարակական, քաղաքական դաշտում որոշակի կշիռ, ճանաչում ունեցող մարդիկ, որոնք ևս դեմ են: Դժվար է կարծել, որ նրանք ևս մանիպուլացված են ու չեն հասկանում ինչ է կատարվում: Հետևաբար, ես ունեմ իրավունք նրանց դասելու այն ուժերի, այն երկրների շարքին, որոնք չեն ուզում, որ Հայաստանը կարողանա պաշտպանել ինքն իրեն:

Հրապարակավ գեղեցիկ խոսքեր են ասում, թե ուզում ենք ուժեղ Հայաստան, բայց  ուժեղ Հայաստան ունենալու համար գործիքակազմ է հարկավոր, ինչը ստեղծվում է  հենց այս օրենքով, ուրեմն ինչո՞ւ եք դեմ օրենքին: Ի՞նչ կապ ունի տարկետումը երկրի պաշտպանության հետ: Ի՞նչ կապ ունի գիտության զարգացումը տարկետման հետ, ինչո՞ւ բերեցին ու իրար խառնեցին այս հարցերը, մանավանդ, որ այս նոր օրենքով իրականում տարկետումը չի հանվում: Ես ուզում եմ հասկանալ, ինչո՞ւ այդ ուսանողները երբևէ չեն բարձրացրել գիտության ֆինանսավորման հարցը, ինչո՞ւ չեն մտահոգվել, որ  պետբյուջեով շատ փոքր ֆինանսավորում է հատկացվում: Մինդեռ կարող էին այս հարցերը բարձրացնել ու նաև պահանջել իշխանությունից վերնայել այդ մոտեցումը: Ստացվում է, որ հանուն գիտության զարգացման մասին հայտարարելն ընդամենը պատրվակ է բանակում չծառայելու:

Հիշենք, թե ե՞րբ սկսվեց այս օրենքի դեմ ընդվզումը: Երբ ՊՆ նախարար Վիգեն Սարգսյանը ԱԺ-ում ներկայացրեց  համապատասխան օրենքի նախագիծը կային պատգամավորներ, որոնք դեմ էին, սակայն նրանք օրենքը մի կողմ թողնելով՝ քննարկումն ամբողջությամբ տեղափոխեցին անձնական դաշտ: Ավելի  կոնկրետ՝ թիրախավորեցին ՊՆ նախարար Վիգեն Սարգսյանը:

 

ՈՎՔԵ՞Ր ԹԻՐԱԽԱՎՈՐԵՑԻՆ ՊԱՏԵՐԱԶՄՈՂ ԵՐԿՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻՆ

 

-Կարելի է քննադատել ցանկացած պաշտոնյայի, չհամաձայնել նրա հետ այս կամ այն հարցում, բայց այս դեպքում նկատենք, որ միտումնավոր վարկաբեկվում է պատերազմող երկրի պաշտպանության նախարարը:

-Այո, ու թիրախավորումը սկսեց նախկին ՊՆ նախարար Սեյրան Օհանյանի կինը: Օրինագծի քննարկումներն ընթացան նրա ֆեյսբուքյան գրառման տրամաբանության ներքո, ուր Ռուզաննա Խաչատրյանն, իհարկե, որևէ անուն չհիշատակելով,  ակնարկեց  մի անձի, որն իբրև թե ժամանակին խուսափել է ծառայությունից: Ես ուզում եմ իմ զարմանքն արտահայտել Պն մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանի կեցվածքի հանդեպ, որն ի պատասխան Ռ. Խաչատրյանի  անանուն հայտարարության՝ խոսեց Վիգեն Սարգսյանի մասին:

 -Փաստորեն, Արծրուն Հովհաննիսյանը Սեյրան Օհանյանի կնոջ անանուն գրառմանը տվեց  որոշակիություն և ուղղորդեց  դեպի ՊՆ նախարարը:

-Այո, այդպես էլ եղավ: Ավելին, Արծրուն Հովհաննիսյանի խոսքը հնչեց որպես արդարացում, նա սկսեց  խոսել այն մասին, թե Վիգեն Սարգսյանը  չի խուսափել զինվորական ծառայությունից, ժամանակին ծառայել է և այլն, և այլն: Կարծես արդարացնում էր նախարարին: Բայց ի՞նչ կապ ուներ այդ ամենը նախարարի հետ,  չէ՞ որ Ռուզաննա Խաչատրյանը, կրկնում եմ, անուն չէր տվել: Կարծում եմ, Արծրուն Հովհաննիսյանը դրանով արջի ծառայություն մատուցեց Վիգեն Սարգսյանին: Իսկ դրանից հետո ԱԺ քննարկումների ժամանակ հստակ թիրախավորվեց Վիգեն Սարգսյանը, ու այդ դերակատարումն իր վրա վերցրեցին ,,Ելք,,-ի պատգամավորները:

-Թիրախավորել երկրի ՊՆ նախարարին, նշանակում է թիրախավորել նրա ղեկավարած կառույցը՝ բանակը ու նրա կողմից ներկայացված գաղափարը՝ ,,Ազգ-բանակ,,-ը: Միտում չե՞ք տեսնում: 

-Ոչ թե միտում է, այլ հստակ արված քայլ. իրերը կոչենք իրենց անուններով: Մի խումբ ընդդիմադիր պատգամավորներ, որոնց ձայնն իրականում որևէ որոշիչ  դեր չունի քվեարկությունների ժամանակ, գուցե այդ կերպ ուզում են իրենց քաղաքական կշիռը բարձրացնել ժողովրդի աչքում, գուցեև պատվեր են կատարում: Անկեղծ ասած, այս ամենից պատվերի հոտ է գալիս: Օրենքը դնում են մի կողմ ու թիրախավորում անձին, դրանով  խոսակցությունը տեղափոխում անձնական դաշտ: Իսկ թիրախավորվող կողմը Հայաստանի ՊՆ նախարարն է. սա շատ վտանգավոր երևույթ է, այդպես կարող է անել  հակառակորդը:

Ի դեպ, ժամանակին, երբ ես ծառայում էի ՊՆ նախարարությունում, նման քարոզչական հնարքներ էինք օգտագործում  Ադրբեջանի դեմ, մեր խնդիրն էր վարկաբեկել թշնամու ղեկավարությանը, իհարկե, մեր ձեռքի տակ կային հիմնավոր փաստեր, հորինովի չէին: Բայց մենք կարողանում էինք եղած փաստերն այնպես մատուցել, որ ադրբեջանցի զինծառայողներն ասում էին, եթե մեր ղեկավարը սա է, եթե նա իր անձնական շահերն է սպասարկում, եթե վախկոտ է ու դասալիք, էլ մենք ինչո՞ւ ենք կռվում: Այսինքն, երբ  խոսակցությունը տեղափոխվում է անձնական հարթություն՝ կնշանակի հակառակորդի դաշտում ենք: Այսօր մեր ներսում ծավալվող այս գործընթացները, այս վարկաբեկումը հոգեբանական լուրջ գրոհ է ու չի կարող չազդել մեր բանակի վրա:

 

ՍՈՐՈՍՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻՑ ՍՆՎՈՂՆԵՐԸ ՊԱՅՔԱՐ ԵՆ ՍԿՍԵԼ ԱԶԳ -ԲԱՆԱԿ ԳԱՂԱՓԱՐԻ ԴԵՄ

Այս ամենից հետո հարց է առաջանում. հանձին  ,,Ելք,,  խմբակցության ովքե՞ր են հայտնվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում,  իրականում ովքե՞ր են նման գործելաոճ  որդեգրած անձինք, որոնք կրում են ՀՀ պատգամավոր անունն ու համապատասխան կրծքանշանը:

– Այն, ինչ կասեմ՝ հստակ փաստեր են: ,,Ելք,, խմբակցության կազմում  է ,,Քաղաքացիական պայմանագիր,, կուսակցությունը, որն իր անդամներն ունի նաև  Երևանի ավագանիում: Ովքե՞ր են նրանք: Հիշեցնեմ նրանց մտքի ,,գոհաներից,, մի քանիսը, որոնք  պարբերաբար շրջանառում են. Հայաստանում պետք է օրինականացվեն թմրամիջոցները, մարմնավաճառությունը: Այս կուսակցությունը տպագրում է ,,Արարատ,, անունը կրող ամսագիրը, որը Հայաստանում միասեռականություն է քարոզում: Ի դեպ, տեղեկատվական հոլդինգի ղեկավարը կուսակցության վարչության անդամ Ալեն Սիմոնյանն է: ՔՊ կուսակցության հոգաբարձուների խորհրդում կան ՀԿ-ների երկու ներկացուցիչներ են. ,,Կանանց ռեսուրսային կոնտրոնի,, ղեկավար Լարա Ահարոնյանը և ,,Կանանց աջակցության կենտրոնի,, ղեկավար Մարո Մաթոսյանը:  Երկուսն էլ կանանց ու երեխաների իրավունքների պաշտպանության քողի տակ երկար ժամանակ Հայաստանում իրականացնում են միասեռականության քարոզ, և ցանկանում են Հայաստանում ամրագրել նրանց իրավունքները պաշտպանող մի շարք օրենքներ, դրանցից մեկն էլ ,,Ընտանեկան բռնության կանխարգելման մասին,, օրենքն է: Այս տիկնայք բավականին լուրջ ֆինանսավորվում են «Բաց հասարակության ինստիտուտի»՝ Սորոսի հիմնադրամից:

Կարծում եմ, այս փաստերը բավականին խոսուն են՝ հասկանալու, թե ի՞նչ ուժի հետ գործ ունենք հանձին  ,,Քաղաքացիական պայմանագիր,,  կուսակցության, որը ,,Ելք,, դաշինքի երեք կուսակցություններից մեկն է իսկ ,,Ելք,, խորհրդարանական խմբակցության շարժիչ ուժը ՔՊ կուսակցության անդամ Նիկոլ Փաշինյանն է:

– ,,Ելք,, խմբակցությունը որպես խորհրդարանական ուժ, «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի դեմ պայքարի առաջամարտիկ լինելով, փաստորեն, զբաղված է ,,Ազգ-բանակ,, գաղափարի վարկաբեկմամբ, ինչին էլ ծառայեցնում է երկրի թիվ մեկ քաղաքական ամբիոնը: ,,Ելք,,-ը սնվում է սորոսյան ծորակների՞ց:
-Նախ մի շտկում, ,,Ելք,,-ը քաղաքական լուրջ ուժ չէ, այն կլիներ լուրջ ուժ, եթե ի վիճակի լիներ իր ձայների քանակով օրենսդիրում դիրքորոշում փոխել: Բայց ,,Ելք,,-ն իր մի քանի պատգամավորներով, եթե անգամ բոլոր օրինագծերին դեմ քվեարկի, ինչն էլ անում է, անկարող է էական փոխություն մտցնել որոշումների կայացման մեջ: ,,Ելք,,-ի վտանգավորությունը կայանում է հասարակական դաշտում տրամադրություններ ստեղծելու մեջ, ոչ փաստարկված տեղեկատվություն տարածելու մեջ: Սակայն նմանների դեմ կա հստակ հակափաստակ, քանի որ Սորոսի հիմնադրամն ու նրանից սնվող մի քանի տասնյակ կառույցներն իրականում հիմնված են կեղծիքի, ստի, խավարի ու չարի վրա, այդ ամենը կարելի է դյուրին բացահայտել, երբ ասում ես ճշմարտությունը: Մոմի փոքր լույսն իսկ բավարար է խավարը ցրելու համար: Այս սկզբունքով մենք պետք է առաջնորդվենք: Իսկ դրան միտված քայլերից մեկը ճշմարտության մասին բարձրաձայնող լրատվամիջոցների քանակի ավելացումն է, դա կնպաստի, որ վտանգավոր գաղափարներ տարածող փոքրաթիվ մարդիկ անկարող կլինեն ներազդել հասարակական կարծիքի վրա:
Ի դեպ, ,,Ելք,,-ում կան պատգամավորներ, որոնք պատերազմի մասնակիցներ են, իսկ դաշինքի կուսակցություններից մեկի ,,Հանրապետության,,  ղեկավարը  ,,Ազգ-բանակ,, գաղափարի կրող սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբայրն է: Սա՞ ինչպես հասկանալ, այս մարդիկ  վերափոխվել ե՞ն: 
-,,Ելք,,-ի կազմում կան երեք անձինք՝ Արամ Սարգսյանը, Սասուն Միքայելյանն ու Արտակ Զենյանլյանը, որոնց ես շատ լավ եմ ճանաչում, Արտակի հետ նաև ծառայել եմ բանակում: Ինձ համար ընկալելի չէ նրանց այդ դաշտում լինելը: Այդ մարդկանց ազնվության վրա չեմ ուզում կասկածել, բայց զարմանքով նկատում են, որ փոխվել են նրանց ընկալումներն ու մոտեցումները:

Լավ է, որ Սասուն Միքայելյանն այս հարցերում գոնե թե հրապարակավ ոչ ճիշտ կեցվածք չի դրսևորում, նա պահպանում է լռություն: Իսկ Արտակ Զեյնալյանը՝ լինելով բժիշկ, տարօրինակորեն ստանձնել է Սորոսի հիմադրամի ու կոնկրետ Սորոսի փաստաբանի դեր: Ես հնչեցրեցի երեք անձանց անուններ, որոնք բանակից հեռու մարդիկ չեն, մասնավորաբար, Արտակն ու Սասունը, նրանք հրաշալի հայ մարդիկ են: Եվ ուզում եմ, որ այն, ինչ իրենք ասում ու անում են,  անձնական հարթության մեջ չարվի: Գուցե որոշակի անվստահություն ունեն իշխանության մեջ գտնվող տարբեր պաշտոնյաների գործունեության հանդեպ, բայց պետք է այդ վերաբերմունքը չանձնավորել, ու խնդիրներին մոտենալ զուտ պետության շահերի տեսանկյունից:

Ես էլ այս կամ այն հարցում քննադատաբար եմ վերաբերվում իշխանության կողմից իրականացվող քաղաքականությանը, կայացված որոշումներին, տեսնում եմ, որ իշխանական լծակ ունեցող պաշտոնյան արդար քայլ չի անում, կա իրավական անարդարություն, մոնոպոլիաներ, ոչ ճիշտ հարկային քաղաքականություն, կա արտագաղթ, մի խոսքով, խնդիրները բազմաթիվ են, բայց այդ ամենով հանդերձ պետության հանդեպ մեծ սրտացավությունն ինձ ու իմ համախոհներին զսպում է, որ չգնանք լարվածության ստեղծման, բախումների ճանապարհով, այլ փորձենք խոսակցությունը տեղափոխել կառուցողական դաշտ: Եթե իշխանության մեջ կա ոչ արդյունավետ աշխատող պաշտոնյա, նրան պետք է բերել արդյունավետ աշխատանքին դաշտ: Տարբեր հարցերում համաձայն չլինելով իշխանությունների հետ՝ պետք է մի կողմ դնել անձնականը ու առաջնորդվել միմիայն պետական շահերով: Հակառակ դեպքում, եթե ամեն ինչ տեղափոխենք թշնամանքի դաշտ Հայաստանում ամեն տարի զինված ապստամբություն կլինի:

Մենք լավ ենք հասկանում, թե ո՞ւմ ջրաղացին ջուր կլցնենք, եթե երկրում բախում առաջանա իշխանության ու ժողովրդի միջև: Իսկ Սասուն Միքայելյանն ու Արտակ Զեյնալյանն այն մարդիկ են, որոնք պետք է շատ լավ հիշեն, թե Ադրբեջանը ե՞րբ ունեցավ տարածքային կորուստներ: Դա եղավ այն ժամանակ, երբ երկրի ներսում քաղաքացիական պատերազմ, իշխանության համար կռիվ սկսվեց: Ես կուզեի, որ պատերազմի բովով անցած այս մարդիկ ու նրանց կուսակիցները, այդ թվում Նիկոլ Փաշինյանը, եթե, իհարկե, չեն սպասարկում այլ պետությունների ու անձանց շահերը, վերանայեն իրենց գործելաոճն ու սեփական խղճին հաշիվ տան:

Այլևս ակնհայտ է, որ ,,Ազգ–բանակ,, հայեցակարգի դեմ հարձակում է սկսվել, իսկ ֆինանսական պատվիրատուն Սորոսի հիմնադրամն է: Օրերս պատգամավոր Հայկ Բաբուխանյանը խորհրդարանում բարձրաձայնեց, թե ,,Հանրային օրակարգ,, հկ-ն Սորոսի հիմնադարմից ստացել է 20 000 դոլար դրամաշնորհ՝ երկրի պաշտպանունակությունն ամրապնդող գաղափարն արժեզրկելու, վարկաբեկելու համար: Ի՞նչ կասեք այս մասին:
-Գաղտնիք չէ, որ Սորոսի հիմնադրամն իրականացնում է աշխարհի տարբեր երկրների ներքին գործերին խառնվելու քաղաքականություն: Իսկ դրա մեջ մտնում է երկու հիմնական ուղղություն. առաջին, պետական հեղաշրջումների, հակապետական ցնցումների կազմակերպում, ֆինանսավորում, երկրորդ, այլասերման քարոզչություն և այլասերվածների իրավունքներն ամրագրող օրենքների ընդունում: Եվ այն բոլոր կազմակերպությունները, որոնք այսօր զբաղված են նման գործողություններով հիմնականում Սորոսի հիմնադրամից ֆինանսավորվող կառույցներ են:

Մեր երկրում Սորոսի հիմնադրամից ֆինանսավորվող կառույցները խփում են երեք կարևորագույն սյուներին՝ ընտանիքին, եկեղեցուն ու բանակին: Երեքն էլ այսօր թիրախավորվել են նրանց կողմից: ,,Հանրային օրակարգ,, հկ-ի ղեկավարը Գեղամ Բաղդասարյանն է, որը նաև Արցախում տպագրվող ,,Անալիտիկոն,, ամսագրի գլխավոր խմբագիրն է: Ես ծանոթ եմ նրա հայցքներին շատ վաղուց, այսպիսիններին Արցախում անվանում են 5-րդ շարասյուն: Բաղդասարյանն ու նրա նմանները ,,Ազգ-բանակ,, հայեցակարգն ու դրանից բխող ,,Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին,, օրենքը համարում են միլիտարիզացման տանող օրենքներ և հայտարարում պայքար դրանց դեմ: Ստացվում է, եթե պետությունն ուզում է առավել գրագետ, նոր մարտահրավերներին համահունչ իրականացնել երկրի պաշտպանությունը, որոշ մարդիկ պետության քայլը որակում են միլիտարիզացում:
Ի դեպ, ,,Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին,, օրենքն այն եզակիներից է, որը մշակվել է Հայաստանում: Ինչու եմ սա ասում. բանն այն է, որ կարևորագույն օրենքները, որոնք իբրև թե մշակվում են ՀՀ Ազգային ժողովում կամ ներկայացվում են Կառավարության կողմից, իրականում վերպետական, դրսի կառույցների կողմից մշակված օրենքներ են, որոնք մեզ մոտ պարզապես թարգմանվում են: Հանրային քննարկումների ժամանակ ծանոթանալով այդ օրենքներին՝ համոզվում ես, որ թարգմանված է,  անգամ լեզվամտածողությունը հայերեն չէ: Իսկ դրանք, մասնավարաբար, այն օրենքներ են, որոնք վերաբերվում են արժեհամակարգի պահպանությանը, ընտանիքի ինստիտուտին, հանքարդյունաբերությանը և այլն: Եզակի օրենքներ են, որոնք մշակվում են ՀՀ կառավարության ու Ազգային ժողովի կողմից և որոնք իսկապես ներկայացնում են Հայաստանի Հանարպետության շահերը: Կրկնում եմ, այդպիսի օրենք է <<Զինապարտության մասին օրենքը:
– Ինչով և  պայմանավորված է այս օրենքի նկատմամբ այն բուռն հակազդեցությունը, որ դրսևորում են արտաքին ուժերին սպասարկող քաղաքական ու հասարակական շրջանակները: Ի դեպ,  ,,Հանրային օրակարգ,, հկ-ի պաշտոնական կայքէջում գրված է, թե վերջինս 20 000 դոլար գրանտի շրջանակներում ինչպե՞ս պետք է իրականացնի ,,Ազգ-բանակի,, վարկաբեկումը. անկախ փորձագետների միջոցով պետք ,,քննադատորեն գնահատվի հայեցակարգը,, հետո կփորձեն հասկանալ, թե ինչպե՞ս է այն ընկալվում համալսարանի ուսանողների միջավայրում: Ապա կանցկացնեն փորձագիտական բանավեճեր ու կմշակեն այլընտրանք:
-Ավելին՝ այդ հկ-ն բուհերում  10 թիրախային խմբեր է ստեղծելու ու հայեցակարգի շուրջ բանավեճեր ծավալելուց հետո եզրահանգել ու է, որ ,,Հայաստանի անվտանգությունը կարող է ապահովված լինել առանց հետագա ռազմականացման,,:  Սա 20 000 դոլար գրանտի շուրջ ծրագրված գործողությունների պլանն է: Եվ մենք ,,Զինվորական ծառայության մասին,, օրենքի ընդունման փուլում արդեն որոշ քայլերի ականատես եղանք:

Տպավորությունն այնպիսին է, որ մեկ շաբաթ տևած ուսանողական ցույցերն ուղղորդվում էին Սորոսից ֆինանսավորվող ,,Հանրային օրակարգ,, հկ-ի կողմից: Այս պահին ակցիան դադարեցված է, քանի որ ԱԺ ղեկավարության հետ հանդիպումից հետո ցույցի կազմակերպիչները պայմանավորվածություն ձեռք բերեցին, որ նոյեմբերի 22-ին կլոր սեղան-քննարկում է կազմակերպվելու: Բայց դա չի նշանակում, որ 22-ից հետո այլ իրավիճակներ չեն լինի:

Ակցիայի կողմնակիցները պետք է փաստարկված խոսեն, ասեն՝ իրենց նպատակը գիտության զարգացումն է՞, թե՞ բանակից խուսափելը, նրանց խոսքը կհնչի հրապարակավ, ժողովուրդն էլ կլսի ու կհասկանա, թե ո՞վ, ո՞վ է, և ի՞նչ է իրականում ուզում: Եթե ուսանողները գտնեն, որ կառավարության որոշումներում իրենց մոտեցումները չեն արտահայտվում, ապա իրենց իրավունքն է համապատասխան կեցվածք դրսևորելը: Բայց դա պետք է արվի միմիայն օրենքի շրջանակներում: Մենք ևս համաձայն չենք ,,Ընտանեկան բռնության կանխարգելման մասին,, օրենքում կառավարության կատարած փոփոխությունների հետ, բայց մեր դիրքորոշումը կարտահայտենք միայն իրավական դաշտում, ոչ թե քաղաքական: Կոչ կանեմ, որ մեր երիտասարդները ևս ձեռնպահ մնան խնդրի քաղաքականացումից, ինչն ամենևին չի բխում մեր երկրի շահերից:

ԺԱՄԱՆԱԿԸ ՉԷ՞ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՓԱԿԵԼ ՍՈՐՈՍԻ ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ՈՒ ՀԿ-ՆԵՐԻՆ ԱԶԱՏԵԼ ՍՈՐՈՍՅԱՆ ՊԱՏՎԵՐՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԻՑ

Սորոսի հիմնադրամի գործունեությունը դադարեցված է աշխարհի տարբեր երկրներում: Ժամանակը չէ՞ մտածել նաև մեր երկրում այն դադրեցնելու, տեղական հկ-ներին նրա ֆինանսական պատվերի տակից հանելու մասին: Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը, գոնե այս հարցում մի օգտակար հայտարարություն արեց ԱԺ ամբիոնից, ասելով՝  փակեք Հայաստանում Սորոսի ծորակները:
-Առողջ առաջարկ է և Հայկ Բաբուխանյանն այն ընդունեց, իր հերթին առաջարկելով ներկայացնել օրինագիծ: Մի շարք երկրներում՝ Սորոսի ծննդավայր Հունգարիայում, Իսրայելում նրաի գործունեության նկատմամբ բավականին կոշտ վերաբերմունք կա: Իսկ վերջերս ԱՄՆ-ում Սորոսը համարվեց ահաբեկիչ ու ահաբեկչական կառույցներին ֆինանսավորող անձ: Սրանք լուրջ մեղադրանքներ են:

Կարծում եմ, ժամանակն է, որ ուսումնասիրվի ու գնահատվի այդ կառույցի գործունեությունը նաև Հայաստանում, թե այն որքանո՞վ է օգտակար մեր երկրի համար և որքանո՞վ  վնասակար: Ես և իմ համախոհները համոզված ենք, որ այդ հիմնադրամի գործոնեությունը մեր երկրի համար վտանգավոր է և մեր խոսքը փաստարկված է: Սորոսյան ֆինանսավորումից օգտվող հայկական կառույցների գործունեության մեջ դուք առերևույթ որևէ վտանգ կարող է չտեսնեք, օրինակ չեք կարդա, որ պետք է զբաղվեն միասեռականների քարոզով, որ պետք է խառնվեն Հայաստանի ներքին գործերին ու քանդել այն գոծընթացը, որն ուղղված է մեր բանակի ուժեղացմանը, բայց իրականում նրանք հենց դրանով են զբաղված: Դրա համար հարկավոր է փաստերով գնահատել այդ կառույցների գործունեությունը: Նոր հեծանիվ հորինելու կարիք չկա, հարկավոր է օգտվել այն երկրների մասնագիտական շրջանակների փորձից, որոնք արդեն իսկ բացահայտել են սորոսյան կառույցների քայքայիչ գործունությունն ու արգելել Սորոսի հիմնադրամի առկայությունն իրենց մոտ:

Եվ առհասարակ, բացի Սորոսի հիմնադրամից, Հայաստանում  պետք է դադարեցվեն այն բոլոր կասկածելի հիմնադրամների գործունեությունը, որոնք վտանգում են մեր ազգային, հոգևոր արժեհամակարգն ու թուլացնում Հայաստանի պաշտպանունակությունը:
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ