Գլխավոր » Լրահոս, Հասարակություն

Եվրոպայում երեխաներին սովորեցնում են, որ սեռն Աստծո տված բան չէ

Նոյեմբեր 11, 2017թ. 14:44
գեյ

Քրեական օրենսգրքում նախատեսված փոփոխությունների արդյունքում, նոր նախագծով օրենսգրքի 197 հոդվածում նախատեսվում է քրեորեն պատժել սեռական փոքրամասնությունների իրավունքների ոտնահարումը:
Գրող, հրապարակախոս ԼԻԱ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ խոսքով` նման փոփոխություն չպետք է թույլ տալ. «Հայաստանում կան մեկ բուռ չկայացած մարդիկ, որոնք դրսից ստացել են այս պատվերը, որը շատ շահութաբեր է եւ հեռանկարային իրենց կայացման համար: Նրանց աղմուկը շատ է, մարդիկ ապրում են իրենց սովորական կյանքով, բայց սրանց ձեռքին թմբուկ կա , այդ պատճառով ավելի տեսանելի են: Չնայած, իրենք քիչ են, ավելի քիչ քան կարելի է պատկերացնել որեւէ երկրում: Նրանց ուզածն այն է, որ դառնան գլխավորը, չափանիշը, հարգվածը, մինչդեռ մերժված են»,-«Իրավունքի» հետ զրույցում նշեց Լ. Ավետիսյանը: Ըստ նրա, ուսումնասիրելով եվրոպական երկրների փորձը,  տեսանելի են դառնում այնպիսի երեւոյթներ, որոնք ցանկալի չեն, որպեսզի կրկնվեն Հայաստանում: Օրինակ Եվրոպայում կրտսեր դպրոցում, նույնիսկ մանկապարտեզում երեխաներին սովորեցնում են, որ սեռն Աստծո տված բան չէ եւ նա պետք է որոշի  ինչ սեռի է պատկանում. «Դիդակտիկ պարագաներով զինված ուսուցիչը մտնում է դասարան եւ երեխաներին բացատրում, թե ինչպես են մարդիկ ապրում սեռական կյանքով: Երբ ծնողներն արգելում են երեխաներին նման դասերի գնալ, ծնողներին բանտարկում են, բազմաթիվ դեպքեր կան: Վեց երեխաների ծնողը մեկ շաբաթով բանատարկվել է այն բանի համար, որ իր 10-ամյա աղջկան արգելել է մասնակցել նման դասերի»,-փաստեց Լիա Ավետիսյանը եւ ընդգծեց, որ երբ գնում են եվրոպական որեւէ երկիր ամեն ինչ գեղեցիկ է երեւում, բայց այդ ամենի հետեւում պետք է տեսնել, թե ինչպես է կյանքը դասավորված: Մարդիկ վախենում են երեխա ունենալ, որովհետեւ երեխան այլեւս նրանց չի պատկանում. «Նորվեգիայում կա կարգախոս`եթե դու ես երեխային ունեցել, ապա սա չի նշանակում, որ դու ես նրան դաստիարակելու, պետությունը կորոշի: Ցավալին այն է, որ պետությունը չի որոշում, ինչ-որ մասնավոր կազմակերպություններ են որոշողը, որոնք շահագրգիռ են ստրկավաճառության: Կա վիճակագրություն, որ միասեռականների մեծացրած երեխաների 70 տոկոսը դառնում է միասեռական: Ինքնասպանությունների տոկոսը նրանց մոտ շատ ավելի մեծ է»,-շեշտեց Լիա Ավետիսյանը եւ հորդորեց Քրեական օրնսգրքում չկատարել այնպիսի փոփոխությունը, որը հայ ազգին կտանի ինքնակործանման:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն