Գլխավոր » Society, Լրահոս, Հասարակություն, Հարցազրույցներ

Ինձ համար Հայաստանում ապրող ամեն մի հայ թանկ է, որովհետև նա՛ է ազգիս սերմնացուն

Նոյեմբեր 4, 2017թ. 19:27
Լիա Ավետիսյանը

Գրող, հրապարակախոս ԼԻԱ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ մեզ հետ զրույցում՝ խոսելով Հայաստան-Սփյուռք համագործակցության մասին, ներկայացրեց իր ուշագրավ դիտարկումը.

– Հայոց Սփյուռքը մարդաբնակ աշխարհի հասակակիցն է․ աչքաբաց ու երազկոտ հայը մշտապես ձգտել է հեռավոր հորիզոններ տեսնել, իր գիտելիքն ամենուր տարածել։ Ու գնացել է իր խաչաձև պատգամով՝ Հյուսիս, Հարավ, Արևմուտք, Արևելք, վայրենուն մարդ դարձրել, քանի որ սովորեցրել է հաց ցանելու, մշակելու ու թխելու եղանակաները, բերել նրան մարդակերությունից մարդկային աշխարհ։ Մետաղ ձուլել է սովորեցրել, ջրաղաց կառուցել, այգի տնկել ու միշտ մեծագույն ակնածանքի արժանացել։

Այո, մեր ազգի համար ահեղ ժամանակներում, պարտվելով վայրագ թշնամուն, գյուղերով ու քաղաքներով հայը տեղահան է արվել իր բնօրրանից, վերահաստատվել է Լեհաստանում ու Ֆրանսիայում, Ռուսաստանում ու Կենտրոնական Ասիայում, Հնդկաստանում ու Հոլանդիայում։ Ու կրկին վարել ու ցանել, շենացրել է այդ երկրները, կամուրջներ, քաղաքներ հիմնել, ապարանքներ կառուցել։ Սփյուռքը դա՛ էր։

Մեր վերջին Սփյուռքը 1915 թվականի փախստականներն ու որբուկներն էին, որ հաստատվեցին Իրաքի, Սիրիայի, Լիբիայի, Լիբանանի ու ողջ Մերձավոր Արևելքի, Եվրոպայի տարածքներում։ Սակայն Արևելյան երկրների թուլացումից հետո, փաստորեն, մենք չենք կարող այլևս խոսել հայկական սփյուռքի մասին.մենք ունենք էմիգրացիա։ Ուր կան տարբեր՝ և՛ շատ հայրենասեր, և՛ մեր ազգն ու երկիրը խայտառակող ու մերժող ծագումով հայեր։

Սփյուռքը 80 անց մարդիկ են: Բայց անգամ նրանցից ոմանց, օրինակ Ռիչարդ Հովհաննիսյանին, չես կարող սփյուռքահայ անվանել, քանի որ նա մեր ազգի հեղինակությունը ոտնահարող և դրա հիման վրա իր բարեկեցությունը կառուցող խաբեբա է:

-Իսկ ինչո՞վ է Սփյուռքը տարբերվում էմիգրացիայից։

-Իր սրտո՛վ, որ Հայաստանում է, իսկ Հայաստանը դա նաև Արցախն է ու Ջավախքը: Իր ոգո՛վ, որ Հայաստանի հայերի հետ է։ Այսօր օտար հողերում ապրող հայերից քչերն են այդպիսին, բայց եղածների առաջ խոնարհվում եմ, քանի որ դժվար բան է՝ ապրել ուրիշ հողում ու սիրել քո սրտինը, ստիպված լինել հետևել տեղի կանոններին, մինչդեռ քո ազգի Կանոնագիրքը՝ Արժեհամակարգը այլ է ու շատ տարբեր։ Իհարկե, քչերն են պողպատե կամքի, պայծառ մտքի տեր ու  ազգին՝ անկախ իր վիճակից, սիրելու տաղանդով օժտված։ Անցյալում նրանք շատ էին և մեծ խոչընդոտ չունեին՝ Մեծ Հայեր դառնալու, ինչպիսիք էին Կոստան Զարյանը, Վիլյամ Սարոյանը, Երվանդ Քոչարը, Անրի Վերնոյը և ուրիշներ։

Ցավոք՝ այսօր Սփյուռքի արվեստագետի փառքն ու հաջողությունը պետք է առաջին հերթին ծառայի այն երկրի արտաքին քաղաքականությանը, ուր բնակվում են։ Եվ հաճախ՝ մեր ազգի համար վճռորոշ պահերին, նրանք պարտավոր են մահակի դեր խաղալ մեր ազգի գլխին, որպեսզի արժանանան իրենց երկրների վերնախավի ok-եին, բեմահարթակի անցատոմսը պահպանեն, որպեսզի շարունակվի իրենց ֆիլմերի ֆինանսավորումն ու բիզնեսի անխափան աշխատանքը։

Ահա, երկրորդ անգամն է, ինչ ծագումով հայ օտարերկրյա մի խումբ մարդիկ՝ մեզ շատ հայտնի Ատոմ Էգոյանը և Արսինե Խանջյանը, ինչպես նաև ռոք-երաժիշտ Սերժ Թանկյանը հայերիս նամակ են հղում՝ ամոթանք տալով, որ «Երկնագույն եղբայրությանը» չենք սատարում (խոսքը 2013 թ․ մասին է՝ Գենդերային հավասարության մասին չարաբաստիկ օրենքով) նաև այժմ՝ «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրինագծի կապակցությամբ։ Ստորագրողների կազմը գրեթե նույնն է, նամակների խիստ տոնայնությունը՝ նույնպես։  Ինչի՞  վրա է հիմնված այդ խրատական կոչը։ Մի՞թե, տեսնելով սեփական պատկերները Երևանում պարզված՝ «Հայ Մեծեր» խորագրով պաստառների վրա,  այս օտար երկրների քաղաքացիները հավատացել են, որ Հա՞յ են ու այն էլ Մե՞ծ։

Իսկ Ձեր կարծիքով, այդպես չէ՞։

-Ժամանակն է ցույց տալիս, թե ո՞վ է մեծ, և ո՞վ՝ փոքր։ Անգամ Սևակն ու Հերունին իրենց կենդանության օրոք չեն արժանացել նման գնահատականի։ Եվ վերջապես, եթե խոսքը ժամանակակիցների մասին է, ապա ես Հայ Մեծ հակված եմ անվանել հանճարեղ բանաստեղծ Խաչիկ Մանուկյանին, որին վաշխառուները հանում են իր բնակարանից, Կոմանդոսին, որը ոչ պաշտոն ունի զինված ուժերում, ոչ՝ եկամուտ, Աշոտ Մանուկյանին, որը փայլուն քաղաքագետ է և իր մտքի թռիչքով է ծառայում ազգին։ Նվիրյալներ, տաղանդավոր մարդիկ մեզանում շատ-շատ են, ինչպիսին է Պարգև Սրբազանը, որ Սուրբ է իր կեցվածքով և վաստակով, իսկակա՛ն սուրբ։ Կամ Հայկ Նահապետյանը, որն Արցախի պատերազմում կռիվ տալուց հետո, այժմ կռիվ է տալիս նույն աստիճանի վտանգավոր ազդեցությունների դեմ, որոնցով ողողված են մեր օրինաստեղծ դավաճանների «գլուխգործոցները»:

Շնորհակալ եմ, որ Թանկյանի խիղճն արթնացավ և արձագանքեց «Մոնսանտո» ընկերության վտանգի մասին։ Բայց դա ցավոք, չի նշանակում, վաղը մի նոր հայադավ ծրագրի կոչերի տակ կրկին չի ստորագրելու։

Ինձ համար բոլոր հայերը թանկ են, շատ թանկ։ Ամեն «շուռտվածի» համար ցավում եմ և հույս փայփայում, որ դարձի է գալու։ Իսկ Հայաստանում ապրող հայերը՝ լինեն քաղաքացի, թե գյուղացի, լինի իշխանավոր, թե անիշխան, ամեն մի հայաստանաբնակ հայ առավել թանկ է ինձ համար, քանի որ ազգի սերմացուն է։ Տեղացուն այլասերելը շատ ավելի դժվար է, գրեթե անհնար. ապացույցը մեզանում առկա այդ փոքրաթիվ այլասերվածներն են, որոնց շուրջ այսպիսի մեծամասշտաբ աղմուկ-աղաղակ են բարձրացնում դրսից։

-Իսկ ի՞նչ կասեք ամերիկահայ հայտնի վենչուրային կապիտալիստ, գիտնական Նուբար Աֆեյանին, որը, ինչպես հայտնի է, հովանավորում է  Ամուլսարի՝ մեր երկրի համար խիստ վտանգավոր հանքի շահագործումը:

-Նուբար Աֆեյանը Ամերիկայում հասել է բարձունքների: Բայց Աֆեյանի նմանները դրսում հաջողակ են դառնում՝ տեղի վերնախավի իրենց հետ  պայման կապելուց հետո: Նման հայերին վերնախավն ասում է «մենք քեզ կթողնենք առաջ գնաս, բայց Հայաստանի հերը պետք է անիծես մեր ասած պահին և այս կամ այն կերպ»: Ու համաձայնվում են․ մեկը մթնոլորտը թունավորելով, մյուսը համասեռամոլների ու պոռնիկների շահերը պաշտպանելով, երրորդը՝ տղամարդկանց աղջիկ սարքելով: Իրենք գտնվում են կախյալ վիճակում, դրսի բարքերի կրողն են ու կապված են համաշխարհային սև ուժի քմահաճույքներից: Բայց մենք այստեղ, մեր երկրում, բարեբախտաբար, շատ ավելի ազատ ենք այդ ամենից: Եվ պայքարելու ենք, որ ազատ էլ մնանք, չնմանվենք վայրի ցեղերին, որոնք այսօր հարուստ են նաև մեր երկիրը թալանելու շնորհիվ։ Ի վերջո, ո՞վ գիտի, թե պատմության անիվն ինչպե՞ս է շրջվելու մոտակա ժամանակներում։ Չէ՞ որ հային արարելիս, Տերը մեզ հետ հուսեր է փայփայել։ Ու եթե արժանի լինենք՝ նորից իր աջը կմեկնի մեր ազգի ու երկրի վրա։ Պարզապես պետք է համապատասխանենք հայի բարձր կոչմանը:

 

Armarlur.com

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Society, Լրահոս, Հասարակություն, Հարցազրույցներ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն