Գլխավոր » NKR, Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, ԼՂՀ փաստեր, Լրահոս, Տարածաշրջան, Քաղաքականություն

Արցախյան խնդրում կա շեշտադրումների փոփոխության անհրաժեշտություն

Նոյեմբեր 2, 2017թ. 10:25
Լարիսա Ալավերդյան

Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանում երեկ կազմակերպվել էր <<Ազգային անվտանգության ինքնության հարցերը գլոբալիզացիայի և ինտեգրացիոն գործընթացների պայմաններում>> թեմայով միջազգային 3-րդ ֆորումը:

Համալսարանի՝ Իրավունքի եւ քաղաքականության ինստիտուտի տնօրեն ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԸ մեզ հետ զրույցում նախ ափսոսանք հայտնեց, որ Երևանի այլ բուհ-ում, համալսարաններում քիչ թվով մարդիկ են զբաղվում ազգային անվտանգության, ինքնության խնդիրներով, մինչդեռ Հայ-ռուսական համալսարանի քաղաքագիտության ամբիոնն այդ ուղղությամբ արդեն մի քանի տարի լրջորեն զբաղված է ու գործում են տարբեր ուղղություններով խմբեր:

Տիկին Ալավերդյանը, որը հիմնականում զբաղվում է արցախյան հիմնախնդրով, իր ուսումնասիրությունների արդյունքում համոզվել է, որ սխալ հունի մեջ է դրվել արցախյան հիմնահարցը, ինչից հայկական կողմը չի կարողանում դուրս գալ, իսկ դուրս գալու համար հարկավոր է փոխել շեշտադրումները:

Բանն այն է, որ, ըստ Ալավերդյանի, այսօր ընթացող հանդիպումներում, բանակցություններում արցախյան հիմնահարցի իրականությունն արտացոլված չէ: <<Բոլորը խոսում են ամեն ինչից, բացի հիմնականից, իսկ հիմնականն այն է, որ արցախահայությունն ի սկզբանե վտանգված է եղել և այսօր ևս մնում է վտանգված, նրա գլխին կախված է լրջագույն սպառնալիք, քանի որ Ադրբեջանի ու Թուրքիայի հիմնական նպատակն է ոչնչացնել արցախահայությանը, ինչի մասին նրանք չեն թաքցնում ու ցանկացած առիթով բարձրաձայնում են>>:
Ըստ Լարիսա Ալավերդյանի, 25 տարի մնալով՝ <<ինքնորոշում>>, <<փոխզիջում>>, <<զիջում>> տերմիանաբանության մեջ մենք միայն երկու ոտքով խրվում ենք մի այնպիսի քաղաքական <<էկոլոգիայի>> մեջ, որից դուրս գալն ավելի ու ավելի է դժվարանում:

Ալավերդյանն առաջարկում է՝ հստակեցնել ու արցախյան հիմնահարցը դիտարկել.<<Ոչ միայն ու ոչ այնքան զուտ ինքնորոշմամբ ու փոխզիջումներով խնդրի լուծում, այլ բարձրացնել՝ ինչպե՞ս անել, որպեսզի արցախահայությունն ազատվի ոչնչացման վտանգից>>:
Լարիսա Ալավերդյանն համոզված է՝ միջազգային իրավունքը մեզ տալիս է այդ այլ լեզվով խոսելու և  աշխարհին բացատրելու հնարավորություն: << Հետևաբար, ժամանակն է, որ մեր ղեկավարները բոլոր հանդիպումներում, նախ, շեշտեն, որ սա ոչ թե հակամարտություն է, այլ հիմնահարց, ինչի հիմքում արցախահայության լինել-չլինելու, ֆիզիկական գոյատևման հարցն է դրված>>:

armarlur.com

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել NKR, Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, ԼՂՀ փաստեր, Լրահոս, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն