Գլխավոր » Society, Լրահոս

Կվերանայվեն այն բոլոր կետերը, որոնք հակասում են ավանդական հայկական ընտանիքի արժեքային համակարգին. Էդուարդ Շարմազանով

Նոյեմբեր 2, 2017թ. 01:41
Էդուարդ շարմազանով

Անդրադառնալով բուռն քննարկումների տեիք տված «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի նախագծին՝ Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը (ՀՀԿ) ասաց, թե այս տեսքով այն վիճահարույց է:

«Տնտեսական բռնության հետ կապված որոշակիություն չկա, ի՞նչ ա հոգեբանական բռնությունը, որոշակիություն չկա․ ամեն մեկը մի ձևով է մեկնաբանում: Ապաստարանները արդյո՞ք պետք են-պետք չեն․ եթե ապաստարաններում մարդիկ շատ լինեն, էդ ծախսերը ո՞վ է անելու, ո՞վ է ապաստարանները վերահսկելու․․․ Ծնողի հեղինակության հետ կապված խնդիրներ կան», – մանրամասնեց նա:

Շարմազանովն ասաց, որ առաջարկելու են վերանայել բոլոր այն կետերը, որոնք հակասում են ավանդական հայկական ընտանիքի արժեքային համակարգին․ – «Մենք ազգային պահպանողական կուսակցություն ենք, մեկ անգամ չէ, որ մենք խոսել ենք, որ մեր պետության հիմնասյունը ավանդական ընտանիքն ա: Եթե ինչ-որ մարդիկ մոռացել են, տեղեկացնեմ, որ 2016 թվականի նոյեմբերի 26-ին Հանրապետականի համագումարում Հանրապետության և Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը նշեց, որ մեր հասարակության հիմքը ավանդական հայկական ընտանիքն ա»:

Շարմազանովն ընդունում է աստվածաշնչյան պատգամը՝ ընտանիքում կինը պետք է հնազանդ լինի, ամուսինը՝ տեր․ – «Տերը չի նշանակում ծեծել: Տերը նշանակում ա պատասխանատու լինել: Ամեն մեկը չի կարա տեր լինի: Հնազանդ լինելն էլ․․․ էդտեղ ամոթ բան չկա․ կինը պըտի հեզ լինի, հնազանդ լինի: Ինչպես տղամարդիկ Աստծո առաջ են հնազանդ, կայանք էլ՝ իրենց տղամարդկանց առաջ: Դա է աստվածաշնչյան օրենքը․ մեկը կարա ընդունի, մեկը կարա չընդունի»:

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Society, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն