Գլխավոր » Culture-Hogevor, Լրահոս, Հասարակություն, Մշակույթ

Գերմանական Հախեն քաղաքի տաճարի ճարտարապետը ազգությամբ հայ Օդո Մեծն է

Հոկտեմբեր 31, 2017թ. 15:26
տաճարը Գերմանիայում է, կառուցել է ազգությամբ հայ

ԱՍԵՂԸ ԵՐԿԱՐ ԺԱՄԱՆԱԿ ՉԵՍ ԿԱՐՈՂ ՊԱՐԿԻ ՄԵՋ ՊԱՀԵԼ , ԱՅՆ ԱՆՊԱՅՄԱՆ ՄԻ ՕՐ ԴՈՒՐՍ ԿԳԱ

Անցյալ շաբաթ մեկնել էի Գերմանիայի ՀԱԽԵՆ քաղաք,որտեղ տեսա ՕԴՈ ՄԵԾ (ՀԱՅ ԴԵ ՄԵԾ)-ի կառուցած տաճարը: Ծնվել է 742թվականին,  մահավել՝ 814թվականին: Ազգությամբ հայ ճարտարապետ:
Օդո Մեծ (ֆր.՝ Eudes de Metz, գերմ.՝ Odo von Metz, 742―814), հայկական ծագումով ֆրանկ ճարտարապետ։ Կարլոս Մեծի կարգադրությամբ կառուցել է Ախեն քաղաքի թագավորական սյունազարդ պալատը։

Օռլեանի եպիսկոպոս Թեոդուլֆի առաջադրանքով կառուցել է նաեւ Ժերմինի եկեղեցին։
Այս տաճարի մեջ թագադրվել են 16 – թագավորներ:


ՊԱԼԱՏԻ մեկ սրահի պատի մեջ դրված էր առանձին մեկ քար, որի վրա գրված է ՎԱՆ ՄԵԾ ճարտարապետի անունը ՀԱՅԵՐԵՆ եւ Գերմաներեն: ԱՅԴ ՔԱՐԸ ՀԱՆԵԼ ԵՆ ԵՒ ՆՈՐԻՑ ԹԱՐՍ ՏԵՂԱԴՐԵԼ:
Հիմա աշխատանքներ են տարվում,որպեսզի քարը նորից հանեն եւ ճիշտ տեղադրեն: 


Տաճարի ներսը ինձ հիշեցրեց Զվարթնոցի եռահարկ, կամարազարդ սյուները:

Այնտեղ ՝ տաճարի ներսում լսում էի դատարկ մեկնաբանություններ, անկապ պատմություններ,որը ներկայացնում էին տուրիստներին: Մեկ ժամ պատմում էին Կառլոս թագավորի մասին եւ անկապ նախադասություններ Երուսաղեմի եւ Ստամբուլի մասին , որը ոչ մի կապ չուներ տաճարի հետ: Երբ հեքիաթը ավարտեց, ես այդ կնոջը հարցրեցի, իսկ ինչո՞ւ չեք ասում, թե ո՞վ է կառուցել այս տաճարը: Նա այդ պահին քարացավ ու ասաց, որ կառուցողի անունը՝ (ՀԱՅ ԴԵ ՄԵԾ ) է: Ես հարցրեցի, իսկ այդ մասին ինչո՞ւ չեք ասում , նա պատասխանեց, որ մեզ ինչ տալիս են, նա ենք ներկայացնում:

Այս ֆիլմում՝ 12-13-րդ րոպեին ասվում է հայ ճարտարապետի անունը՝ ՕԴՈ ՎԱՆ ԴԵ ՄԵԾ, նույն ինքը՝ ՀԱՅ ԴԵ ՄԵԾ , ու նշվում, որ նա հայ էր:

 https://www.youtube.com/watch?v=51g568P0ufo

Այս մասին  ֆեյսբուքյան իր էջում գրում է Սերոբ Դարբինյանը

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Culture-Hogevor, Լրահոս, Հասարակություն, Մշակույթ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն