Գլխավոր » NKR, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հարցազրույցներ, Տարածաշրջան, Քաղաքականություն

ժնևյան հանդիպման քարոզչական կողմը ևս ոչ պակաս կարևոր դեր ունեցավ

Հոկտեմբեր 19, 2017թ. 20:59
վիգեն հակոբյան

Հարցազրույց քաղաքական տեխնոլոգիրաներ մասնագետ ՎԻԳԵՆ ՀԱԿՈԲՅԱՆԻ հետ
-Սարգսյան-Ալիև ժնևյան հանդիպումից հետո ուշադրության կենտրոնում են Հայաստանի նախագահի հնչեցրած մտքերը. մասնավորաբար, խոսելով այն մասին, թե կոնկրետ պայմանավորվածություն չի եղել խնդրի լուծման տարբերակների շուրջ, փոխարենը պայմանավորվել են միջոցներ ձեռնարկել լարվածության թուլացման ուղղությամբ, նախագահ Սարգսյանը նաև ասաց.ՙՊետք է ասեմ` և՜ թե Ադրբեջանի նախագահը, և՜ ես դրանում ևս խորապես շահագրգռված է ենք՚: Ի՞նչ նպատակ էր հետապնդում նախագահի այս խոսքը:
-Ըստ էության Սերժ Սարգսյանն ասաց այն, ինչը կա համանախագահների տարածած հայտարարության մեջ, ուր նշվեց, որ հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում, պայմանավորվել են լարվածությունը նվազեցնել շփման գծում ու շարունակել հանդիպումները: Ի դեպ, այս հայտարարությունը ստորագրել են նաև Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարաները, ինչը վերջին տարիներին հազվադեպ է եղել: Եվ դա ևս փաստում է, որ այս անգամ կողմերը լուրջ տարաձայնություններ չեն ունեցել գոնե այս երեք դրույթների շուրջ: Իսկ շվեցարահայ համայնքի հետ հանդիպման ժամանակ ասելով այս խոսքերը Հայաստանի նախագահն ընդամենը նշեց այդ երեք դրույթների շուրջ ձեռք բերված պայմանավորվածության մասին: Նկատենք, որ սահմանային լարվածության թուլացման պահանջը մշտապես հայկական օրակարգում է: Հայաստանը միշտ առաջ է քաշում Վիեննայի ու Սանկտ Պետեբուրգում ձեռք բերված համաձայնությունների իրականացման հարցը, և դրանք ինչ-որ մեխանիզմներով պետք է կյանքի կոչվեն: Ենթադրելի է, որ այս առումով հայկական կողմն ինչ-որ չափով բավարարված է, քանի որ ձեռք է բերվել պայմավորվածություն լարվածության թուլացման հարցում: Թերևս Ալիևի կարծր դիրքորոշումն ինչ-որ չափով մեղմվել է, քանի որ մեկ տարի առաջ նա ամեն կերպ փորձում էր այդ օրակարգը հանել բանակցություններից:
Այն, որ տարածված հաղորդագրության մեջ խոսք չկար Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների մասին որոշ փորձագետների թույլ է տալիս ասել, թե սա հայկական դիվանագիտության ձախողումն է:
-Միանշանակ ասել, թե դա հաղթանակ է, կամ ձախողում ՝ ճիշտ չէ: Եթե հայկական կողմը Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների հարցում փոքր-ինչ փոխզիջման է գնացել, ապա փոխզիջում եղել է նաև Ադրբեջանի կողմից: Եվ ես սա ավելի շատ համարում եմ ոչ թե Ադրբեջանի, այլ հայկական կողմի հաջողությունը: Թե ի՞նչ է փոխզիջել ադրբեջանական կողմը՝ դժվար է ասել, որովհետև վերջին շրջանում Ադրբեջանը հարցն այսպես է դնում, ոչ թե կարգավիճակ տարածքների դիմաց, այլ խաղաղություն տարածքների դիմաց: Եվ եթե այսօր երկու կողմերը պարտավորվել են սահմանագծում լարվածությունը թուլացնել, սա ձեռնտու է հենց Հայաստանին, կրկնում եմ, քանի որ մշտապես հայկական կողմի պահանջն է եղել՝ խաղաղության, կայունության հաստատում, որպեսզի լինի վստահության մթնոլորտ, որպեսզի հետո կարողանան որևէ փաստաթղթի շուրջ խոսել:
Շվեցարիայի հայերի հետ հանդիպման ժամանակ նախագահը նաև հայտարարեց, թե. ՙՄեզ համար չկա լուծում, որը կարող է ինչ-որ կերպ խաթարել Ղարաբաղի անվտանգությունը: Մեզ համար միակ լուծումն այն է, որ Ղարաբաղը լինի Ադրբեջանից դուրս՚, շեշտելով, որ ոչ մի հայ ղեկավար այլ փաստաթղթի տակ չի կարող ստորագրել: Ըստ էության, նախագահը նոր բան չասաց, քանի որ սա եղել ու մնում է հայկական կողմի դիրքորոշումը: Սակայն նախագահի խոսքը հունից հանեց Ադրբեջանի մի չինովնիկի, որն աղմկեց՝ մեղադրելով, թե ՀՀ նախագահը բանակցություններից փակագծեր է բացել:
– Համաձայն եմ, որ գլոբալ կամ ստրատեգիական առումով նախագահը նոր բան չասաց, այլ վերահաստատեց հայկական կողմի հստակ դիրքորոշումը: Այն է, անկախ նրանից, թե 2018-ի ապրիլից հետո ո՞վ կլինի մեր երկրի նոր ղեկավարը, թե ո՞վ կլինի ԼՂ հիմնախնդրի շուրջ հայկական կողմից բանակցողը, միևնույն է Հայաստանի դիրքորոշումը դրանից չի փոխվի, Հայաստանը չի դիտարկում այլ տարբերակ, քան Ադրբեջանից Արցախի դուրս լինելը: Իզուր չէ, որ Սարգսյանը շեշտեց՝ չի կարող լինել որևէ հայ ղեկավար, որը կանցնի կարմիր գիծը՝ մեկ այլ փաստաթղթի տակ կստորագրի, դեպքում ՀՀ քաղաքական ուժերը չեն ընդունի այն մարդուն, նա կզրկվի իշխանությունից, դրանով ի չիք դարձնելով իր ստորագրությունը:
Նախագահի խոսքերը ուղղված էին թե՜ դրսի լսարանին, թե՜ ներսի, որպեսզի նաև Հայաստանում ու սփյուռքում չլինեին ավելորդ տագնապներ: Իսկ Ադրբեջանից լսվող աղմուկն անլուրջ է, նկատենք, որ այն բարձրացվեց երկրի ոչ առաջին դեմքի, այլ ինչ- որ չինովնիկի կողմից:
-Ոչ պակաս հետաքրքիր էր ժնևյան հանդիպման քարոզչական կողմը: Հատուկ սցենար է՞ր մտածվել՝ տարածել միայն դրական տրամադրություններ փոխանցող լուսանկարներ, ուր նախագահները գողտրիկ այգում դեմ առ դեմ նստած, ժպիտով զրուցում էին:
– Այն, ինչի ականատեսը եղանք, դա ընդամենը ֆոտոսեսիա էր. ժպիտներով, լավ տրամադրությամբ նստած էին նախագահները, որպեսզի աշխարհին մեսիջ ուղղարկվի, որ այս բանակցային գործընթացում ֆորս մաժորային իրավիճակներ չեն եղել, և որ այն մի յուրահատուկ ՙռեսթարթ՚ է: Չեմ կարծում, որ այդ առանձնազրույցում նախագահները կարող էին ինչ-որ լուրջ բան քննարկել, քանի որ ամեն ինչ մինչ այդ արդեն խոսվել էր: Լրագրողների աչքի առաջ ըմդամենը կատարվեց ֆոտոսեսիա:
Նման ֆոտոսեսիանները նոր բան չեն դիվանագիտության մեջ կամ քաղտեխնոլոգիրաներում : Դեռ 2001-ին նման կերպ էր կազմակերպվեց նաև Քոչարյան-Հեյդար Ալիև հանդիպումը Քիվեստում. հաճելի նկարներ էին տարածում՝ նախագահներն ազատ հագուստներով էին՝ առանց փողկապի, օվկիանոսի ֆոնին ժպտում էին, ոմանք էլ ձուկ էին բռնում: Փաստորեն, այս անգամ նախագահների ճեպազրույցի փոխարեն տեղի ունեցավ ֆոտոսեսիա, այն յուրահատուկ մեսիջ էր, առանց խոսքի հնչեցված, միայն ժպիտներով պարուրված, որով ասվեց, որ բանակցային գործընթացը վերականգնվում է ու ամեն ինչ վերադառնում է կոռուցողական դաշտ, և եթե այդ կառուցողական մթնոլորտը շարունակվի մինչև 2018-ը, ապա տեղի կունենա ևս մեկ հանդիպում: Ի դեպ, Մամեդյարովն արդեն իսկ հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները մոտ ժամանակներս կհանդիպեն: Սովորաբար, ԱԳ նախարաները հանդիպում են ինչ-որ նոր քայլ նախապատրաստելու ու դրա շուրջ համաձայնության գալու համար, որպեսզի դրան հաջորդի նախագահների հանդիպումն ու առարկայական զրույցը: Եվ եթե արդեն խոսվում է ԱԳ նախարարաների հանդիպման մասին, կնշանակի, ժնևյան հանդիպումից հետո գործընթացն ավելի արագացված տեմպերով է առաջ գնալու:
-Մշտապես մտահոգություն ենք հայտնել, որ հայկական լրատվամիջոցներն ակտիվ չեն աշխատում նախագահների նման հանդիպումների ժամանակ, և որպես սկզբնաղբյուր օգտագործում են ադրբեջանական զլմ-ի տարածած տեղեկատվությունը: Այս անգամ կատարվեց հակառակը, առաջին ջութակի դերում հայկական զլմ-ներն էին՝ շնորհիվ նախագահի մամուլի քարտուղարի, որն օպերատիվորեն տարածում էր լուսանակարներ և տեսանյութեր:
-Նման հանդիպումները բացի քաղաքական կամ դիվանագիտական կողմից, ունենում են նաև PR կամ շոու, քարոզչական բաղադրիչ: Այս անգամվա առանձնահատկությունն այն էր, որ մեր հիմնական ՙնյուզ մեյքերը՚ նախագահի մամուլի քարտուղարն էր: Հատկանշական է նաև այն, որ այս անգամ ադրեբեջանական կողմն ընդգծված պասսիվ էր, ես հետևում էի ադրբեջանական կայքերին ու համոզվեցի, որ հիմնականում նրանք հենվում էր հայկական կողմի տարածած տեսանյութերի ու լուսանկարների վրա, օգտվում միայն հայկական կողմի հրապարակած նյութերից: Չեմ բացառում, որ եղել է դերերի բաժանում, ըստ իս, մեսիջներ տալու աշխատանքն իր վրա էր վերցրել հայկական կողմը, ավելի կոնկրետ՝ ՀՀ նախագահի մամլո քարտուղարը: Վլադիմիր Հակոբյանը տարածում էր լուսանկարներ՝ նախագահները եկան, հանդիպեցին, նստեցին, իսկ նկարներում գեղեցիկ պատկեր էր, ու մեկ էլ փակ անձրևանոցը: Ադրբեջանական զլմ-ը միայն սա էին տարածում՝ հղում անելով ՀՀ նախագահի խոսնակի տարածած լուսանակարների վրա, հաքինազ-ը նույնիսկ գրեց՝ՙпрезиденты поговарили по душам՚:
Ծանոթ լինելով ադրբեջանական քարոզչամեքենայի՝ փաստերն աղավաղելու վատ սովորույթին, կարո՞ղ ենք ասել, որ միջնորդները նաև այս հարցում են հոգ տարել՝ զսպելով տեղեկատվական դաշտում ծավալվող անզիջում պայքարը, ուր գերիշխողը ադրբեջանական կողմից կեղծ լրատվության տարածումն է:
– Այո, որպեսզի տեղեկատվական դաշտում չսկսվի ամեն անգամվա պատմությունը, երբ դեռ բանակցությունները չավարտված կողմերը սկսում են սեփական մեկնաբանությունները տարածել, որպեսզի լուրջ տարաձայնություններ չլինեն քարոզչական դաշտում, կարծում եմ, միջնորդ կազմակերպությունները ադրբեջանական կողմին հասկացրել են՝ չշեղվեն հայկական կողմի տված քարոզչական ուղղություններից: Դա նշանակում է քարոզչական կողմը ևս համաձայնեցված է եղել միջազգային կառույցների հետ:
Սա նաև փաստում է այն մասին, որ համանախագահներն այնքան շահագրգիռ էին երկու երկրների նախագահների հանդիպմամբ, որ ոչ միայն նախապատրաստել են բուն հանդիպումը՝ օրակարգն ու համաձայնագիրը, այլև քարոզչական կողմը, որպեսզի հանդիպմանը զուգահեռ վնասող քարոզչություն չծավալվեր, կարողացան տեղեկատվական դաշտում պահել չեզոք իրավիճակ, ու բացառել տեղեկատվական անօգուտ պատերազմը:
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել NKR, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հարցազրույցներ, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն